l

lifestyle

DIANA EYVONAH հայկական բրենդի շնորհանդեսը Treasures of Armenia-ում

DIANA EYVONAH-նոր հայկական բրենդ, որը ստեղծել է երիտասարդ դիզայներ, ճարտարապետ Դիանա Հովեյանը: Մանկուց ոգևորվելով իր տատիկի աշխատանքներով, Դիանան դեռ վաղուց էր մտադրված մուտք գործել նորաձևության աշխարհ, և ահա օրերս մենք ներկա գտնվեցինք DIANA EYVONAH բրենդի փակ շնորհանդեսին Treasures of Armenia սրահում, որտեղից հենց կարող եք ձեռք բերել բրենդի տեսականին: Շնորհանդեսի մանրամասները՝ ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Եթե ուշադիր հետևեք աշխատանքաներին, անկասկած կնկատեք Դիանայի ճարտարապետական ձեռագիրը զգեստների երկրաչափական լուծումների, իտալական տեքստիլի, տարբերվող աշխարհայացքի համաձուլման տեսքով: Ինչպես նշում է ինքը՝ Դիանան, DIANA EYVONAH նախընտրող կինն ինքնավստահ, էլեգանտ և ինդիվիդուալ անհատ է, համենային դեպս այդպիսին է ցանկանում տեսնել դիզայներն իր հագուստները կրող կանանց: 

DIANA EYVONAH-ն դա հագուստ է, պայուսակներ, տարբեր աքսեսուարներ, որոնք ստեղծված են սահմանափակ քանակությամբ և այս պահին ներկայացված են Աբովյան 1/1 հասցեում գործող Treasures of Armenia սրահում: Նոր հավաքածուն ներառում է բլուզներ, տաբատներ, վերարկուներ, ժիլետներ, զգեստներ կյանքի բոլոր առիթների համար, ինչպես ամենօրյա, այնպես էլ գործնական և իհարկե երեկոյան հանդիպումների համար: Առաջարկում եմ միանալ բրենդի ֆեյսբուքյան և ինստագրամի էջերին, այցելել Treasures of Armenia՝ անձամբ գնահատելու տռեսականին, և հետևել շնորհանդեսին մեր հատուկ փոստում:

Facebook/DianaEyvonah

Instagram/DianaEyvonah

back-top