l

lifestyle

Ֆրանսիական DIM ներքնազգեստի սրահի բացումը Թումանյան 23 հասցեում

Ֆրանսիական DIM ապրանքանիշը բացել է իր պաշտոնական սրահը Երևանում՝ Թումանյան 23 հասցեում: Տղամարդկանց և կանանց ներքնազգեստ, զուգագուլպաներ, լողազգեստ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը նախորդ դարի 50-ականներից համարվում է եվրոպական շուկայի ամենահայտնի և ամենասիրված բրենդերից մեկը, որի ողջ տեսականին արդեն կարելի է նաև ձեռք բերել Երևանում: Բացման միջոցառման մանրամասները՝ ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Ի սկզբանե ընկերությունն անվանվել է DIMANCHE՝ Կիրակի, սակայն ավելի ուշ ընտրվել է DIM հապավումը: Բրենդն իր գործունեությունը սկսել է կանանց ներքնազգեստի արտադրությամբ, իսկ 80-ականներից արդեն սկսել է նաև արտադրել ներքնազգեստ տղամարդկանց համար: Այսօր արդեն DIM-ը հայտնի է նաև իր զուգագուլպաների, լողազգեստների և անկողնային պարագաների լայն ու նորաոճ տեսականիով: Երևանյան սրահում ներկայացված է գունային և ոճային լայն տեսականի կանանց ու տղամարդկանց համար, չափսերի տարբեր ընտրության հնարավորությումբ:

Բացման միջոցառումն ինչպես տեսնում եք մեր ֆոտոշարքում շատ վառ էր ու գունեղ: Երգչուհի Ռիփփին երեկոյի գլխավոր անակընկալն էր, նրա հայտնվելը կարմիր գործին շատ տպավորիչ էր: Հետաքրքիր հյուրեր, լավ երաժշտություն DJ Donz-ից, անակնկալներ հյուրերին: Այցելեք գնումների և ինքներդ բացահայտեք տասնամյակների փորձ ու որակ ունեցող ֆրանսիական այս ապրանքանիշի հաջողության գաղտնիքը:

Թումանյան 23

099-006 767

Facebook/ DIM

INSTAGRAM/dim_armenia

 

 

back-top