l

lifestyle

KERAMA MARAZZI ընկերության ՓԱՐԻԶՅԱՆ ԵՐԱԶԱՆՔ նոր հավաքածուի շնորհանդեսը

KERAMA MARAZZI ընկերությունն իր յուրաքանչյուր նոր հավաքածու վերածում է իսկական ճանապարհորդության: 2018 թ նոր հավաքածուն ստացել է ՓԱՐԻԶՅԱՆ ԵՐԱԶԱՆՔ անվանումը: Կերամիկական սալիկների ինքնատիկ և յուրօրինակ նմուշներ, նոր ձևաչափի, բազմաֆորմատ, թրենդային հավաքածուներ, որոնք մտովի կտեղափոխեն ձեզ նորաձևության մայրաքաղաք Փարիզ: Փարիզյան էլեգանտ և նրբագեղ հավաքածուներ, որոնք կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: Նոր տեսականին և շնորհանդեսի ընթացքը առաջարկում ենք դիտել ԿամոԲլոգում:

Կրքոտ Լատինոամերիկա, էկզոտիկ Աֆրիկա, հեքիաթային Ալպեր, պատմամշակույթային Սկանդինավիա, արևածագի երկիր Ճապոնիա, շքեղ և պերճաշուք Իտալիա, հրաշքների երկիր Հնդկաստան, նուրբ և դասական Անգլիա, ռոմանտիկ Ֆրանսիա. սա ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑՑԻ-ի աշարհագրությունն է: Շարունակելով շրջագայությունն աշխարհի շուրջ, այս տարի Կերամա Մարացցին հանգրվանել է սիրո մայրաքաղաք Փարիզում: Սալիկների նոր հավաքածուն ստացել է ՓԱՐԻԶՅԱՆ ԵՐԱԶԱՆՔ անվանումն ու առաջարկում է մեզ ուղևորվել դեպի Փարիզ: Bagatelle, Grand Palais, Country Chic, Monte Tiberio...փարիզյան հավաքածուն նրբագեղ է, էլեգանտ և կգոհացնի նույնիսկ ամենաքմմահաճ հաճախորդին: ՓԱՐԻԶՅԱՆ ԵՐԱԶԱՆՔ հավաքածուն մտովի կտեղափոխի ձեզ սիրո և նորաձևության մայրաքաղաք՝ Փարիզ, ստեղծելով ձեր շուրջը փարիզյան նրբագեղություն և էլեգանտ ոճ: Շնորհանդեսի հյուրերը հնարավորություն ստացան առաջինը գնահատել ՓԱՐԻԶՅԱՆ ԵՐԱԶԱՆՔ հավաքածուն և ծանոթանալ տեսականու ստեղծման ընթացքին:

KERAMA MARAZZI-ն արդեն 13 տարի հայաստանյան շուկայում ներկայանում է կերամիկական սալիկների և կերամոգրանիտի, սանտեխնիկայի, լոգասենյակի կահույքի, աքսեսուարների յուրահատուկ տեսականիով: KERAMA MARAZZI-ի արտադրանքը, բացի իր որակական բարձր հատկանիշներից, առաջին հերթին աչքի է ընկնում գույների ու երանգների անսահման բազմազանությամբ, յուրահատուկ, ոչ ստանդարտ ձևերով ու տարրերով, կերամիկայի ու սանտեխնիկայի ոճային ճշգրիտ համադրությամբ: Նորագույն տեխնոլոգիաները, իտալական հայտնի ստուդիաների կողմից մշակված յուրահատուկ ոճն ու դիզայնը, բազմամյա փորձը հնարավորություն են տալիս արտադրել տեսականի, որն աչքի է ընկնում բարձր որակով, մատչելի գնով, ժամանակակից և դասական ոճերի համադրությամբ, նախատեսված թե մեծ և թե փոքր լոգասենյակների համար: Տեսականին բոլոր նախասիրությունների համար է` ամենաակտիվ ու տաք գույներից մինչև ամենապասիվ ու սառը, դասականից մինչև ավանգարդ, ստանդարտ, ընդունված ձևերից ու գուներից դուրս գտնվող յուրահատուկ էսթետիկա: Սպասարկման բարձր որակ, մատչելի գներ, արագ և անվճար առաքում, անվճար դիզայներական ծառայություն: Գործում են նաև ճկուն զեղչեր: KERAMA MARAZZI-ն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել աշխարհահռչակ ընկերությունների ապրանքանիշերը անմիջապես արտադրողից: 

Դ. Անհաղթ 6

(010) 297 134

www.kerama-marazzi.am

Facebook/KeramaMarazziArmenia

Instagram/keramamarazziarmenia

back-top