l

lifestyle

EasyPay ընկերության Easy Wallet էլեկտրոնային դրամապանակի պաշտոնական շնորհանդեսը

 EasyPay վճարահաշվարկային կազմակերպությունը ներկայացնում է նոր էլեկտրոնային դրամապանակ` նոր easy wallet: Այսուհետ վճարումներ կամ փոխանցումեր կատարելու համար հարկ չկա մի քանի քարտեր պահել Ձեր գրպանում կամ դրամապանակում, քանի որ այդ ամենը կարող եք այսուհետ կատարել Ձեր սմարթֆոնով Easy Wallet-ի շնորհիվ: Դիտեք նոր պրոդուկտի պաշտոնական բացման շնորհանդեսն այս փոստում:  

  • Kamo Tovmasyan

Easy Pay ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին: Իր քայլերն ընկերությունը սկսել է տերմինալային վճարներից: Մինչ օրս Երևանում առկա են մոտ 1000 Easy Pay տերմինալներ, որոնց միջոցով հեշտացվում է ցանկացած վճարման համակարգ:  Իրականացնելով վճարային տերմինալներ և կարճ ժամանակահատվածում հասնելով  բավական մեծ արդյունքների`  օրերս  EasyPay վճարահաշվարկային կազմակերպությունը մեկնարկեց նոր էլեկտրոնային դրամապանակ` Easy Wallet, որի միջոցով  կարող եք կատարել առօրյա ցանկացած վճարումներ` կոմունալ, լիցքավորումներ, գնումներ և այլն: Դրամապանակին հնարավոր է կցել ցանկացած բանկային քարտ: Easy Wallet-ի շնորհիվ Դուք կարող եք վճարումներ կատարել քաղաքի սրճարաններում և ռեստորաններում, խանութներում և սուպերմարկետներում: Easy Wallet-ի շնորհիվ այլևս կարիք չի լինի ժամերով հերթ կանգնել բանկերի կամ լիցքավորիչ ապարատների առջև, ընդամենը մատի մի քանի շարժումով Ձեր սմարտֆոնը կարող է ծառայել` իբրև վճարման ցանկացած համակարգ: Easy Wallet ը նույնքան հեշտ է ունենալ, որքան` ցանկացած այլ բջջային հավելված: Ընդամենը հարկավոր է մուտք գործել Ձեր բջջայինի Play կամ App Store:

back-top