l

lifestyle

Ծանոթացեք! Էդգար Այվազյան

Այսօր մեր ԾԱՆՈԹԱՑԵՔ խորագրի հյուրն է Հասարակայնության հետ կապերի մասնագետ և Հասարակական գործիչ Էդգար Այվազյանը: Նրա հետ խոսել ենք աշխատանքային պլանների, ոգեշնչման և հաջողության բանաձևի մասին:

  • Kamo Tovmasyan

-Ժամանակակից աշխարհում կան պահանջված մասնագիտություններ, այդ մասնագետներին պատրաստող բուհեր, ուսումնական կենտրոններ, բայց ոչ բոլորին է հաջողվում դառնալ պահանջված մասնագետ: Ի՞նչն է հաջողության Ձեր գաղտնիքը: Չեմ վախենում այս բառից, որովհետև հետևելով Ձեր գործունեությանը , վստահ կարող եմ ասել, որ ցանկացած նախաձեռնության մեջ հաջողում եք:

Էդգար- Հաջողության իմ գաղտնիքը մեծ գաղտնիք չէ. ես սիրում եմ իմ աշխատանքը, ես սիրում եմ աշխատել: 10 տարի է ինչ աշխատում եմ  <<Երևան Սիթի>> սուպերմարկետների ցանցի Մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և գովազդի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում: Մինչև այս պատասխանատվությունը ստանձնելը նաև սովորել եմ, որպեսզի դելետանտի մոտեցում չլինի աշխատանքիս: Ապրել եմ իմ աշխատանքով, բնույթով այնպիսի մարդ եմ, որ եթե մի գործ պետք է ավարտին հասցնեմ, հաշվի չեմ առնում ոչ աշխատանքային օրվա ավարտը, ոչ տոնական օրը. գործս պիտի ավարտեմ: Հիմա կարող է տպավորություն ստեղծվել, թե ես իմ հանգիստը չեմ գնահատում: Ո՛չ, այսդպես չէ, ես հասկանում եմ հանգստի կարևորությունը, բայց եթե ունեմ անավարտ գործ, տանը մնալով հանգիստ չեմ կարող լինել:

 -Ի՞նչն է Ձեր աշխատանքի մեջ ամենաբարդը:

Էդգար- Բարդություններ շատ կան, բայց ամենակարևոր բանը շփումն է, բարդ է ոչ թե զուտ շփման առումով, այլ այդ հարաբերությունների ժամանակ անհրաժեշտ ինֆորմացիան կառուցողական, բիզնես մտածելակերպի ճիշտ մատուցելու առումով: Դու հասկանում ես, որ քո ամեն քայլը, քո մշակած ցանկացած ռազմավարություն կարող է խանգարել կամ նպաստել Ընկերության մարքեթինգային քաղաքականությանը, կարող են ստեղծվել իրավիճակներ, որոնք հետո ոչ մի կերպ չես կարող շտկել: Սա է բարդությունը: Բացի դա , այսօր աշխարհում, հատկապես սպասարկման ոլորտում, փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ եթե մի քայլ հետ մնացիր, կտուժես, ու սա ուղիղ ազդեցություն կունենա թե՛ ընդհանուր բիզնեսի զարգացման, թե՛ Ընկերության վարկանիշի վրա: Այս ամենը ստիպում է նաև անընդահտ սովորել, մասնակցել տարբեր ծրագրերի, թրեյնինգների:

- Ձեզ հաճախ կարելի է տեսնել նաև բարեգործական ծրագրերում: Ի՞նչ է անձամբ Ձեզ համար բարեգործությունը:

Էդգար- Բարեգործությունն ինձ համար իմ դաստիարակության մի մասն է : Ես չեմ կարող ապրել միայն իմ կարիքները հոգալով, միայն իմ ընտանիքի մասին մտածելով: Ես չեմ կարող վայելել թեկուզ մեկ պատառ հաց, եթե գիտեմ, որ կողքիս ապրում է քաղցած երեխա: Շնորհակալ եմ իմ ղեկավարությանը, որ ինձ հնարավորություն տվեցին միանալ բարեգործական ծրագերին ու աշխատանքի բերումով ես էլ իմ լուման ունեմ կարիքավորներին օգնություն հասցնելու գործում: Օրվա ավարտին դու մոռանում ես հոգնածության, լարվածության մասին, գոհունակության զգացումով քնելն ամենամեծ ուրախությունն է:

- Գիտեմ, որ <<Համազգային վստահություն>> խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությանը 2014-ին արժանացել եք

<<Հասարակական և բարեգործական ծրագրերի իրականացնող, բարձր վարկանիշ ունեցող մասնագետ>> մրցանակի: Ի՞նչ փոխվեց դրանից հետո Ձեր կյանքում:

Էդգար - Իհարկե, միշտ էլ հաճելի է , երբ կատարածդ աշխատանքը գնահատվում է: Վստահություն տվեց, բայց նաև պարտավորեցնող է. այսինքն` դու ուրիշ ելք չունես, դու պիտի ավելին անես, քան անում էիր:

-<<Պրոմո Հոստ>> ընկերություն համահիմնադիրն ես: Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:

Էդգար- Այո, ինչպես հասկացաք, բնույթով անհանգիստ մարդ եմ աշխատանքի մեջ, չեմ սահմանափակվում եղածով: Այսինք` երբ հասկանում եմ, որ մի նախաձեռնություն արդեն բնականոն ընթացքով շարունակվում է, նոր բաներ եմ ձեռնարկում: 2012-ին հիմնեցինք <<Պրոմո Հոստ>> ընկերությունը: Ես նաև Ընկերության PR խորհրդատու եմ: PR ծրագրեր, արշավներ ենք նախագծում և իրականացում, էքսպոներ ենք կազմակերպում, մարքեթինգային խորհրդատվություն ենք տրամադրում:

 –Էդգար, իսկ ինչ նոր բնագավառում եք պատրաստվում փորձել Ձեր ուժերը:

Էդգար - Դե… Փորձում եմ, բայց չեմ սիրում ժամանակից շուտ խոսել մի բանի մասին, ինչը դեռ սաղմնային վիճակում է: Կլինի հետո կիմանաք:

- Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ, նույն պատասխանատվությամբ աշխատելու վճռականություն:

Էդգար - Շնորհակալ եմ, ես սիրում եմ աշխատանքս, ես սիրում աշխատել:

-Ժամանակակից աշխարհում կան պահանջված մասնագիտություններ, այդ մասնագետներին պատրաստող բուհեր, ուսումնական կենտրոններ, բայց ոչ բոլորին է հաջողվում դառնալ պահանջված մասնագետ: Ի՞նչն է հաջողության Ձեր գաղտնիքը: Չեմ վախենում այս բառից, որովհետև հետևելով Ձեր գործունեությանը , վստահ կարող եմ ասել, որ ցանկացած նախաձեռնության մեջ հաջողում եք:

Էդգար- Հաջողության իմ գաղտնիքը մեծ գաղտնիք չէ. ես սիրում եմ իմ աշխատանքը, ես սիրում եմ աշխատել: Երկար տարիներ եղել եմ <<Երևան Սիթի>> սուպերմարկետների ցանցի Մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և գովազդի դեպարտամենտի ղեկավար: Մինչև այս պատասխանատվությունը ստանձնելը նաև սովորել եմ, որպեսզի դելետանտի մոտեցում չլինի աշխատանքիս: Ապրել եմ իմ աշխատանքով, բնույթով այնպիսի մարդ եմ, որ եթե մի գործ պետք է ավարտին հասցնեմ, հաշվի չեմ առնում ոչ աշխատանքային օրվա ավարտը, ոչ տոնական օրը. գործս պիտի ավարտեմ: Հիմա կարող է տպավորություն ստեղծվել, թե ես իմ հանգիստը չեմ գնահատում: Ո՛չ, այսդպես չէ, ես հասկանում եմ հանգստի կարևորությունը, բայց եթե ունեմ անավարտ գործ, տանը մնալով հանգիստ չեմ կարող լինել:

back-top