l

lifestyle

E-Fit.am Studio-ի 2-րդ տարեդարձը

Ցանկանո՞ւմ եք նիհարել, ձգվել և ունենալ գեղեցիկ կազմվածք: Չունե՞ք ուժ և ժամանակ անցկացնել մարզասրահում 3 ժամ: E-Fit.am Studio-ն առաջարկում է մարզվել ընդամենը 20 րոպեի ընթացքում: Այո, այսօր ժամանակակից եվրոպական սարքավորման շնորհիվ արդեն հնարավոր է նիհարել հեշտ և արագ: Գայթակղե՞ց: Մանրամասներին ծանոթացեք Կամոբլոգում:

E-Fit am Studio-ն վերաբացվել է նոր հասցեով և 2-րդ տարեդարձի առթիվ հայտարարում է 25% զեղչ յուրաքանչյուր փաթեթի համար, իսկ զույգերով մարզման դեպքում գործում է 40% զեղչ: Այս առիթով կան նաև նվերներ՝

  • փորձնական դասընթաց

  • սննդակարգ անվճար

  • վելնես թեստն անվճար

  • 10րոպե լիմֆոդրենաժային ապարատային մերսում

    E-Fit am Studio-ում  մարզվում են ինովացիոն, եվրոպական սարքավորման միջոցով, որի աշխատանքի շնորհիվ ակտիվանում է օրգանիզմի մկանների 90%-ը միաժամանակ: Մարզումը 10 անգամ ավելի արդյունավետ է սովորական մարզումներից:

Կարող եք ընտրել Ձեզ հարմար ծրագիր՝ «Ճարպի այրում»,  «Հակացելյուլիտ»,  «Կազմվածքի կորեկցիա»,  «Մեջքի մկանների  ամրապնդում», «Բոդիբիլդինգ»,  «Ֆիթնես 60+»: Այս տեսակի պարապմունքները հնարավորություն են տալիս  առողջ ու գեղեցիկ նիհարել՝ առանց մկանային զանգվածի կորստի և մաշկի կախվածության: Շտկել մարմնի ուրվագծերը, նույնիսկ այն դեպքերում, երբ դա ցանկանում են անել կոնկրետ գոտիներում: Հնարավոր է նաև  ցանկալի հատվածը աճեցնել և ձգել:

Մարզումները նախատեսված են ցանկացած տարիքի կանանց և տղամարդկանց համար: Այցելության համար հարկավոր չէ պատրաստել սպորտային համազգեստ, քանի որ հատուկ հանդերձանքը տրամադրվում է տեղում ընկերության կողմից: Վերջինս տրամադրում է նաև անվճար սննդակարգ: 

Դիետա ասվածն իրենից ենթադրում է բացառել ինչ որ օգտակար նուտրիենտ. E-Fit.am Studio-ն առաջարկում ենք բալանսավորված կալորիաներով սնունդ, կազմում հաճախորդի համար անհատական կերակրացանկ համապատասխան նրա տվյալների և ֆիզիկական ակտիվության:

Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Քրիստինե Ակսյոնովան (նուտրիցիոլոգ, բալանսավորված սննդի մասնագետ)` սարքավորումով 20 րոպեանոց  մարզումը համարժեք է 2-3 ժամի ավանդական մարզումներին, քանի որ է E-Fit սարքն աշխատեցնում է օրգանիզմի մկանների 90%-ը միաժամանակ, այդ թվում նաև` խորանիստ մկանները: Ընդամենը 20 րոպեում կատարվում է 48000 կծկում։ Մարզումների ժամանակ հոդերն ու կապանները աշխատում են բեռնաթափման սկզբունքով, ինչը վնասվածքներից խուսափելու հոյակապ հնարավորություն է։

Ի-Ֆիթը առաջարկում է նաև «Տնային կանչ» ծառայություն: Հաճախորդը զանգահարում է E-Fit Studio և մարզիչը տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով մոտենում է նշված ժամին նշված վայր: Մարզման ամբողջ ծրագիրը կարող եք կատարել 30 րոպեում տանը կամ աշխատանքի վայրում: Սարքն  ունի Եվրոպական միության   համապատասխանության հայտարարագիր: Սարգի օգնությամբ տրվող իմպուլսները համապատասխանում են մարդու օրգանիզմի կենսաբանական իմպուլսներին: 

Քաշի նվազեցման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում՝ սպորտ և ռացիոնալ սնունդ, քանի որ ռացիոնալ սնունդը առողջության և երկարակեցության հիմքն է: 

Մարզումներն իրականացվում են անհատական մարզչի կողմից առանձին սրահում` առանց այլ այցելուների ներկայության:

Յուրաքանչյուր մարզում ամրապնդում է իմունային համակարգը,  ակտիվացնում է նյութափոխանակությունը, արագացնում է ճարպերի այրումը, բարելավում է աշխատունակությունը, ներդաշնակ է դարձնում էնդոկրին համակարգը, բարելավում է սիրտ-անոթային համակարգը, բարձրացնում է ոսկրային խտությունը, բարելավում հոդերի ճկունությունը, ազատում է մեջքի ցավերից և կանխարգելում թրոմբոզի առաջացումը հետվիրահատական շրջանում: Յուրաքանչյուր պարապմունքի վերջում կատարվում է “Ռելաքսացիա” լիմֆոդրենաժային  ապարատային մերսում,  որի ժամանակ օրգանիզմը ազատվում է տօքսիններից և այլ թունավոր նյութերից։

Դե ինչ, այցելեք E-FIT.am Studio կենտրոն, եթե ցանկանում եք  կարճ ժամանակում ցանկալի արդյունք ունենալ: Հասցրեք դիմավորել Ամանորը ցանկալի և գեղեցիկ, նոր կազմվածքով:

Պարոնյան 11

www.e-fit.am
055-103-501,  098-103-506

Facebook/E-FIT.am Studio

back-top