l

lifestyle

EIGHT18N Cocktail Bar & Bites-ի բացումը Թումանյան/Սարյան խաչմերուկում

Թումանյան/Սարյան խաչմերուկ՝ Թումանյան 41: EIGHT18N Cocktail Bar & Bites-ն արդեն ինտերիերի դիզայնով սկսում է դուր գալ, հետո, երբ նստում ես երկար բարի մոտ ու Շանթն իր հայտնի կոկտեյլներն է սարքում, հասկանում ես որ գտել ես նոր, լավ տեղ Երևանում: Երբ բարը լցվում է ու տեսնում ես այցելուներին, տնօրեններին, աշխատակազմին, արդեն հասկանում ես, որ թույն տեղ ես ընտրել: Չգիտեմ կստացվի ֆոտոներով և վիդեոյով իրական տպավորությունները փոխանցել, բայց կարող եմ գրազ գալ, որ EIGHT18N Cocktail Bar & Bites-ը հաստատ դառնալու է տարվա ամենալավ աշխատող ժամանցավայրերից մեկը..

  • Թումանյան 41, 044-418 418

Եթե անկեղծ ասեմ, այս նույն վայրում մի քանի այլ նախագծեր են իրագործվել, բայց բոլորն էլ ապարդյուն: Ինչու եմ կարծում, որ EIGHT18N Cocktail Bar & Bites-ը հաջողություն կունենա? Նախ շատ գրագետ, ճիշտ ու քոզի ինտերիեր: Ֆյուժն խոհանոց՝ հատուկ հրավիրված խոհարարի մատուցմամբ, երկու թոփ բարմեններ՝ մեկը հյուր Կիևից, իսկ բարմեն Շանթին էլ ծանոթ են երևանյան ժամանցի սիրահարները: Ասեմ, որ EIGHT18N Cocktail Bar & Bites-ը հենց կոկտեյլ խմելու, լավ մյուզիք լսելու տեղ է, օրինակ ես ցանկացա գալ այստեղ հենց խմելու ու շփվելու համար, կարծում եմ իր անվանումն իրոք կարդարացվի: Գործում է 16.00-ից մինչ 02.00, բայց ապագայում պլանավորվում է նաև ընդլայնել գործունեությունը: Տնօրինությունն էլ խոստացավ լավ փարթիներ, լավ DJ-ներ, թեմատիկ երեկոներ:  

Թումանյան 41

044-418 418

Facebook/Eight18n

Instagram/eight18n_

back-top