l

lifestyle

8 պատճառ ELITE ավտոլվացակայանից օգտվելու համար

Ազատություն/Բաբայան փողոցների հատման վայրում բացված ELITE ավտոլվացակայանը արդեն իսկ դարձել է ոլորտի առաջատարը: Հետաքրքիր է, որ մշտական այցելուների մեջ մեծ է կին-վարրորդների թիվը: Մենք խնդրել ենք ամենասկանդալային մոդել Սյուզի Սեդրակյանին և մեր նոր հաղորդավարուհի Տոմա Սարգսյանին այցելել ELITE ավտոլվացակայան և անձնական փորձով խորհուրդ տալ, թե ինչու պետք է օգտվել հենց ELITE-ի բարձրակարգ սպասարկումից: Հետևեք աղջիկներին….

  • Ազատություն/Բաբայան փողոցների հատման մաս, 091/010-24 92 44

ELITE ավտոլվացակայանը բացվեց այս տարվա ապրիլ ամսին ու հիմա արդեն ոչ միայն դարձել է ոլորտի առաջատարը, այլև այցելուների քանակից աշխատում է եռակի աշխատանքային ներուժով, քան պլանավորված էր ի սկզբանե: Տեղը շատ հարմար է՝ Ազատություն/Բաբայան փողոցների հատման վայրում, գործում է այն մինչ 22.00-ը: ի դեպ, առաջարկում եմ նաև միանալ կենտրոնի ֆեյսբուքյան և ինստագրամի էջերին, որտեղ ամեն օր մանրամասնորեն ներկայացվում է աշխատանքը, գնացուցակը, նորույթները, նույնիսկ աշխատանքային թափուր տեղերը:

Ազատություն/Բաբայան փողոցների հատման մաս

091/010-24 92 44

Facebook/EliteAvtolvacakayan

Instagram/EliteAvtolvacakayan

1. ԽՆԱՅՈՒՄ ԵՔ ԺԱՄԱՆԱԿԸ

ELITE ավտոլվացակայանի ընդարձակ սրահում միառժամանակ կարող են սպասարկվել 4 ավտոմեքենաներ, ինչի շնորհիվ նույնիսկ ամենատեժ ամենաթեժ ժամերին հերթում ավելի քիչ կսպասեք:

______________

2. ՉԵՔ ՄՏԱԾՈՒՄ ՄԵՔԵՆԱՆ ՎՆԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող WURTH գերմանական ընկերության բարձրորակ նյութերը ապահովում են անգերազանցելի որակ և դուք վստահ կարող եք լինել այն հարցում, որ մեքենան չի վնասվի: Այստեղ կարող եք ձեռք բերել նույն բրենդի խնամքի միջոցներ՝ մեքենայի սրահի օդափոխիչ, անվադողերի սևացնող միջոց, այն ամենն ինչ կատարյալ տեսք կհաղորդի ձեր մեքենային:

_____________

3.ՄԻՆԻՄԱԼ ԿՈՆՏԱԿՏ-ՄԱՔՍԻՄԱԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ

MOSMATIC բրենդի նոր սերնդի սարքավորումները դարձնում են մեքենայի խնամքն ու լվացումն ավելի ապահով, ոչ կոնտակտային և արագ: Նոր սերնդի այս սարքավորումները ոլորտի առաջատարներն են ողջ Աշխարհում և ELITE ավտոլվացակայանում տեղադրված են հենց այս բրենդի սարքավորումները:

_________________

4.ՆՈՐՈՒՅԹ! ՄԵՔԵՆԱՅԻ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐԻ ՓՈԼԻՇ

ELITE ավտոլվացակայանը ոչ միայն հոգ է տանում մեքենայի ընթացիկ տեսքի համար, այլ նաև լուծում է ավելի հիմնովին խնդիրներ: Մեքենայի խազեր, քերծվածքներ, խնդիրներ, որոնք լուծվում են փայլեցման միջոցով: Ի դեպ հատուկ փայլեցման են ենթարկվում նաև լուսարձակները: Ժամանակի ընթացքում խամրած լուսարձակները կարող եք հատուկ նյութերով պրոֆեսիոնալ փոլիշի արդյունքում հետ բերել նախնական տեսքը: Լուսարձակների փայլեցումը իրականացվում է արևի և անձրևի ազդեցությունից դեղնած պլաստիկի մաքրման համար: Դեղնած պլաստիկը բացասական է ազդում լուսարձակների տված լույսի ուժգնության վրա, ինչն ուղիղ ազդեցություն ունի երթևեկության անվտանգության վրա:

______________

5. ՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՔԻՄՄԱՔՐՈՒՄ

Իհարկե ոչ միայն արտաքին, այլև ներքին տեսքն ու մաքրությունն է կարևոր, ուստի հաշվի առեք նաև, որ այստեղ կարող եք օգտվել ներսի սրահի ամբողջական քիմմաքրման ծառայությունից:

 

_______________

6.ՆՎԵՐ ՔԱՐՏԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐԻՆ

Լավագույն նվերը վարրորդների համար կարող է դառնալ ELITE ավտոլվացակայանի նվեր քարտերը, որոնց պահանջարկն այնքան մեծ էր, որ տնօրինությունը թողարկել է անսահմանափակ գնային սահմանով: Այսուհետ ձեր մեքենայի խնամքից հետո մի մոռացեք վերցնել ձեզ հետ ձեր կնոջ, ընկերոջ կամ պարզապես վարրորդ հարազատի համար նվեր քարտ, որով նրանք ևս կարող են օգտվել ELITE ավտոլվացակայանի ծառայություններից:

___________

7.ՀԱՐՄԱՐ ՍՊԱՍԱՍՐԱՀ

ELITE ավտոլվացակայանի առանձնահատկություններից է նաև սպասասրահ-սրճարանը, որտեղ դուք կարող եք վայելել սուրճ, օգտվել անվճար WiFi-ից և մեծ էկրանի վրա հետևել, թե ինչպես է լվացվում ձեր ավտոմեքենան: 

______________

8.ՉԵՔ ՎՃԱՐՈՒՄ ԱՎԵԼԻՆ

Գնային քաղաքականությունը կզարմացնի բոլոր վարորդներին, չմոռանանք նշել նաև մշտապես գործող ակցիաների, քարտային համակարգի, և հավատարիմ հաճախորդների համար մշակված անակնկալների մասին:

Նոր խոսք, որակ, ժամանակի խնայում և բարձրակարգ սպասարկում: Թե տղամարդ և թե կին վարորդները վստահ ենք բարձր կգնահատեն ELITE ավտոլվացակայանի անձնակազմի աշխատանքը և կդառնան մշտական այցելու: 

back-top