l

lifestyle

BRASCHI ապրանքանիշի հիմնադիր Մաուրիցիո Բրասկին ԷԼԼԱԴԵ մուշտակների սրահի փակ միջոցառմանը

Կոմիտաս 7 հասցեում գտնվող ԷԼԼԱԴԵ էքսկլյուզիվ մուշտակների սրահն արդեն 4 տարի Հայաստանում պաշտոնապես հանդիսանում է իտալական հանրահայտ BRASCHI ապրանքանիշի ներկայացուցիչը: Ամանորին ընդառաջ՝ ԷԼԼԱԴԵ սրահը կազմակերպել էր փակ երեկո՝ հրավիրելով BRASCHI ապրանքանիշի հիմնադիր և կրեատիվ դիզայներ Մարուիցիո Բրասկիին: Միջոցառման բոլոր մանրամասները դիտեք ԿամոԲլոգում:

  • Կոմիտաս 7, 010224398, 010222759, 077229992
  • Կամո Թովմասյան

BRASCHI ապրանքանիշը մուշտակների աշխարհի թերևս ամենահայտնի եվրոպական բրենդերից մեկն է, որն ունի արդեն մոտ 60 տարվա պատմություն: ԷԼԼԱԴԵ բացառիկ մուշտակների սրահը արդեն 4 տարի Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է այս ապրանքանիշը և ինչպես մեզ հետ զրույցում նշեց հենց ինքը՝ Մաուրիցիո Բրասկին, սրահի տնօրինությունը հայուհիների դատին է հանձնում BRASCHI-ի լավագույն տեսականին:

Հռոմում հիմնադրված փոքրիկ գործարանից, BRASCHI-ն այսօր դարձել է բացառիկ մուշտակների մի ամբողջ թագավորություն, ներկայացնելով իր հավաքածուն ողջ Աշխարհում՝ Միլանից մինչև Պեկին, Մոսկվայից մինչև Գերմանիա: Նույնիսկ եթե դուք ծանոթ չեք այս բրենդին, մեր ֆոտոշարքում արդեն կարող եք նկատել, որ BRASCHI մուշտակները տարբերվում են բացառիկ գույներով, դիզայնով, ավելի նորարար, ավելի էքստրավագանտ, շքեղ ձևաչափով:

Մաուրիցիո Բրասկին BRASCHI բրենդի հիմնադիրն է և կրեատիվ դիզայները: Նա անմիջական մասնակցություն է ունենում յուրաքանչյուր մոդելի ստեղծման ընթացքում և ԷԼԼԱԴԵ սրահի հրավերով, հաճույքով ժամանել էր Երևան՝ ծանոթանալու սրահի մշտական այցելուների և գործընկերների հետ:

Բացի BRASCHI իտալական ապրանքանիշը ԷԼԼԱԴԵ սրահում ներկայացված են նաև Malamati Marconi, Nervis, Manzari, Avanti, Florence Mode և այլ հանրահայտ իտալական ապրանքանիշերի տեսականիները: Առջևում Ամանորն է, կարծում եմ իսկական ժամանակն է այցելել Կոմիտաս 7 և ձեռք բերել նոր բացառիկ մուշտակ Նոր Տարին նորովի սկսելու համար:

Կոմիտաս 7

 010224398

010222759

077229992

Facebook/ellade

back-top