l

lifestyle

Մերի Սարիկյանի ՄԱՅՐԻԿԻ ՕՐԱԳԻՐԸ գրքի շնորհանդեսը և հյուրերը

Սիրով եմ ներկայացնում Մերի Սարիկյանին, ով իր փոքրիկի՝ Էմիլիի հետ վարում է իր բլոգը ֆեյսբուքում և ինստագրամում: Կարող եք հետևել նրանց Emily & Mommy հեշթեգով: Օրերս, Մերին ներկայացրեց իր առաջին գիրքը, որը ստացել է ՄԱՅՐԻԿԻ ՕՐԱԳԻՐԸ անվանումը: Ինչպես կռահեցիք, խոսքը հղիության շրջանի և հետծննդաբերության խնդիրների մասին է, ինչպես ինքը՝ Մերին նշեց, նաև ամուսնական զույգի հոգեբանական բալանսի և ճիշտ ընտանիք կառուցելու մասին: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ՄՈՍԿԱՖԵ սրճարանում: Գրքի մասին մանրամասնորեն կարդացեք մեր հատուկ փոստում: 

Գիրքը շատ գունեղ է, հաճելի է այն թերթել կամ պարզապես ունենալ տանը, իսկ այ ապագա և երիտասարդ մայրիկների համար նաև անհրաժեշտ: Մերին խոսում է հղիության, ծննդաբերության շրջանի, ամուսինների հարաբերությունների, հետծննդաբերական փուլի ու երեխայի խնամքի մասին, տալիս է իր խորհուրդներն ու կիսվում իր տեսակետով: Հեղինակի համար սա անձնական մի աշխատանք է, որը ստեղծվել է հենց իր հղիության շրջանի, ծննդաբերության և հիմա արդեն երեխայի խնամքի բոլոր խնդիրների հետ անձամբ առնչվելու արդյունքում: Գիրքը զուտ հեղինակի կարծիքն ու խորհուրդը չի կիսում, այն կարելի է անվանել անհրաժեշտ հանրագիտարան մայրիկների համար, քանզի կան այստեղ բազմաթիվ հարցերի պատասխաններ, խնդիրների պրոֆեսիոնալ լուծման տարբերակներ, որոնք Մերին կազմել է տարբեր ոլորտի պրոֆեսիոնալների հետ համատեղ: Մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Էվաջյանը, մանկաբույժ Արևիկ Մոսինյանը, յոգայի մարզիչ Լենա Դավթյանը, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը և Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ունիվերսիտետ-կլինիկումում աշխատող հայ մանկաբարձուհի Երմոնյա (Ռիմկենե) Սարգսյան...ահա այն անձանց ցանկը, ովքեր իրենց պրոֆեսիոնալ խորհուրդները վստահել են Մերիին՝ կազմելու համար երիտասարդ մայրիկների համար նախատեսված ՄԱՅՐԻԿԻ ՕՐԱԳԻՐԸ գիրքը: Գիրքն արդեն վաճառքում է երևանյան լավագույն գրախանութներում, ինչպես նաև առցանց տարբերակով:

Գրքի շնորհանդեսին հրավիրված էին մայրիկներ իրենց փոքրիկների հետ, շոու-բիզնեսի սիրված դեմքեր, Մերիի հետևորդներն ու ընկերները: Այս նախաձեռնության կարևոր մասն է կազմում Մերիի ամուսինը, ում հեղինակը հատուկ շնորհակալություն հայտնեց շնորհանդեսի ընթացքում և իրոք շատ համահունչ զույգին հետևելով, կարծում եմ, կանայք վստահորեն կարող են ձեռք բերել այս գիրքը, որտեղ իրական զգացմունքներ են և ամուր ընտանիքի պահպանման գաղտնիքներ: Գիրքը նաև կդառնա յուրաքանչյուր մայրիկի օրագիրը, քանի որ գրքի վերջում հնարավորություն կա, որպեսզի մայրիկները նույնպես փակցնեն նկարներ, նշումներ կատարեն և պահպանեն իրենց հուշերը: Միացեք Emily & Mommy էջերին համացանցում ահա այս հղումներով:

Facebook/Emily&Mommy

Instagram/emily_and_mommy

back-top