l

lifestyle

Եվրոպայի օրվա տոնակատարությունների մեկնարկը Հայաստանում

Եվրոպայի օրվա միջոցառումներին այս տարի միացել են նաև Նորաձևության ու դիզայնի պալատի 16 երիտասարդ և տաղանդավոր դիզայներները: Եվրոպայի օրվա մեկնարկն ազդարարվեց նրանց կողմից ստեղծված զգեստների և աքսեսուարների ցուցադրությամբ: Այս անգամ նրանց հավաքածուների ոգեշնչման աղբյուրը Եվրոպական միության խորհրդանիշներից մեկն է՝ դրոշը:  Առաջարկում եմ օնլայն հետևել ցուցադրությանը և ծանոթանալ Եվրոպայի օրվա միջոցառումների ցանկին:

  • Kamo Tovmasyan

Հայաստանում Եվրոպայի օրվա պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ մայիսի 11-ին՝ ՀԲԸՄ ցուցադրությունների սրահում: Մեկնարկային միջոցառման՝ ցուցահանդեսի ընթացքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ազդարարեց համաեվրոպական տոնի հայաստանյան մեկնարկն ու տեղեկացրեց Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում սպասվող միջոցառումների մասին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ հիմնված Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հետ համատեղ, որը ներկայացնում էր բացառիկ հագուստ/աքսեսուարների հավաքածուներ՝ ստեղծված հատուկ այս առիթով և ոգեշնչված եվրոպական դրոշով։ 

Հայաստանում ստեղծագործական ոլորտներն ունեն երկրի  խոշորագույն ներդրումային ոլորտներից մեկը դառնալու մեծ ներուժ: Նորաձևությունն այդ տեսանկյունից ամենախոստումնալից ուղղություններից  է: Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շնորհիվ «Ազդեցության գործարար ակումբ»-ի և «Նորաձևության և դիզայնի պալատ»-ի միավորմամբ 2018թ. փետրվարին ստեղծվել է նորաձևության ու դիզայնի բիզնես ակումբը: Այն միավորում է ավելի քան 60 անհատ դիզայներների, որոնք Հայաստանում առաջին անգամ ստեղծել են նորաձևության ու դիզայնի ոլորտի համատեղ հարթակ և նպատակ ունեն ավելի շատ գիտելիքներ և բիզնես հմտություններ փոխանցել դիզայնի և նորաձևության ոլորտին: Բիզնես ակումբը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ԳՄՀԸ  «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի  շրջանակում։

Ցուցադրության մասնակից դիզայներներն էին.

 Սոնա Սահակյան- Հակոբյան/SONČESS  բրենդ

Մերի Սուքիասյան/Shabeeg բրենդ

Ռուզաննա Վարդանյան/RUZANE բրենդ

Վահան Խաչատրյան/VAHAN KHACHATRYAN բրենդ

Ինգա Մանուկյան/LOOM Weaving բրենդ

Անի Մկրտչյան/Petoor բրենդ

Նելլի Սերոբյան/Nelly Serobyan բրենդ

Հակոբ Շահինյան/Hakob Shaհinian բրենդ

Ֆաինա Հարությունյան/Faina բրենդ

Արևիկ Սիմոնյան/KIVERA NAYNOMIS բրենդ

Ալլա  Պավլովա/Zgest բրենդ

Արամ Նիկոլյան/ Aram Nikolyan բրենդ

Արիգա Թորոսյան/Arigato բրենդ

Լիլիթ Մելիքյան/Teryan Cultural Center բրենդ

Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում: Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի կունենա Իջևանում մայիսի 12-ին: Հրազդանը կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 13-ին, Վանաձորը՝ մայիսի 19-ին, Գյումրին՝ մայիսի 20-ին, Կապանը՝ մայիսի 26-ին, Եղեգնաձորը՝ մայիսի 27-ին, իսկ Երևանում ամփոփիչ տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 2-ին: Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ, ինչպես նաև մասնակցելու եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտեսին: Իրենց մշակութային և ժամանցային միջոցառումներով մայիս ամսվա ընթացքում Պատվիրակությանը միացել են նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ 11 պետություների դեսպանությունները: 

Եվրոպայի օրվա բոլոր միջոցառումներին կարող եք հետևել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ

back-top