l

lifestyle

EVOCABANK-ի շքեղ շնորհանդեսը, Պրեմիերա Իվետա Մուկուչյանից և հատուկ խաղարկության սկիզբը

Նոր իրականություն Հայաստանի բանկային համակարգում: ՊՐՈՄԵԹԵՅ բանկը ռեբրենդինգի արդյուքնում ունի նոր ռազմավարություն և նոր բրենդ՝ EVOCABANK: Շքեղ շնորհանդեսը ՄԵՐԻԴԻԱՆ Էքսպո կենտրոնում բոլոր հյուրերին հուշեց, որ EVOCABANK-ը լուրջ է տրամադրված և արդեն իսկ բազում նոր նախագծեր է մեկնարկել: Բանկի գովազդային դեմքն անկրկնելի Իվետա Մուկուչյանն է, ով ներկայացրեց բանկի գովազդային հոլովակը և մեկնարկեց դեպի Դուբայ ֆանտաստիկ ուղևորության մասշտաբային խաղարկությունը: Դիտեք տարվա ամենակոնցեպտուալ ու գեղեցիկ միջոցառման բոլոր մանրամասները ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

 

 Բանկի անունը և լոգոն ընտրվել են նոր գաղափարախոսությանը համապատասխան: EVOCABANK անունը կազմված է էվոլյուցիա բառի արմատից և նմանեցված է EVOKE ՝ արթնացնել բառին: Էվոկաբանկը լինելու է արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ, որն առանձնանալու է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկում հատուկ ուշադրություն են դարձնելու մոբայլ ծառայությունների զարգացմանը: EVOCABANK-ը կսկսի գործել հոկտեմբերի 1-ից:

Շնորհանդեսին հրավիրված էին բանկի հաճախորդները, տեղական և արտասահմանյան գործընկերները, Կենտրոնական բանկի ղեկավարությունը ու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բանկի իմիջային ռազմավարությանը համաձայն Մերիդիան Էքսպո կենտրոնն ամբողջովին ձևափոխվել էր և վերածվել էր շքեղ գրաֆիկական կոնտրոնի՝ լուսային նորարար էֆեկտներով, 3D քայլահարթակով, նեոնային բարով և տեղաշարժվող բեմային կոնստրուկցիայով:

Ուզում եմ նշել նաև նվերների մասին, որոնք ստանում էին բոլոր հյուրերը: Դրանք այսպես ասած մոբայլ դարաշրջանի մարդկանց համար էին՝ բրենդային PowerBank-եր, USB հիշողության կրիչներ և անտիսթրեսս գնդակներ, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են թե երիտասարդներին թե գործարարներին:

Շնորհանդեսը բաղկացած էր մի քանի մասերից: Նախ ներկայացվեց բանկի գովազդային հոլովակը, որտեղ նկարահանվել էր Իվետա Մուկուչյանը, ապա Իվետան մի քանի կատարումներից հետո ներկայացրեց իր նոր՝ ԴԵՊԻ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ տեսահոլովակը, որի անվանումը ևս ասոցացվում էր բանկի կարգախոսի հետ, իսկ երեկոյի վերջում մեկնարկվեց EVOCABANK-ի առաջին ակցիան, որի ընթացքում խաղարկվում են 75 փաթեթներ 2 անձի համար՝ նոյեմբեր ամսին դեպի Դուբայ հատուկ չվերթի և Ջենիֆեր Լոպեսի մենահամերեգին ներկա լինելու համար:

Միջոցառման ընթացքում հայտարարվեց EVOCABANK-ի առաջին ակցիայի մեկնարկը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին մեկնելու անմոռանալի ուղևորության դեպի Դուբայ և ներկա գտնվելու Ջենիֆեր Լոպեսի համերգին: Ինչպես նշեց EVOCABANK-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանը, ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը 2 քայլ՝ հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ներբեռնել EVOCATOUCH հավելվածը App Store-ից կամ Google Play-ից և հավելվածի միջոցով ձեռք բերել MasterCard կամ Visa քարտ: Նոյեմբերի 1-ին ուղիղ եթերով հեռարձակվող վիճակահանության ընթացքում ընտրված 75 հաջողակները իրենց նախընտրած անձանց հետ նոյեմբերի 16-ին հատուկ չվերթով կմեկնեն Դուբայ:

Երեկոն վարում էին Ներսես Ավետիսյանը և Աննա Գրիգորյանը:

Դեպի Դուբայ հատուկ չվերթը 75 հաղթողների իրենց կողակիցների կամ ընկերների հետ (յուրաքանչյուր մրցանակ երկու անձի համար է) հնարավորություն կտա ոչ թե պարզապես հայտնվել Դուբայում, այլ այցելել Դուբայի ամենագեղեցիկ վայրերը՝ այդ թվում Miracle Garden, Burj Khalifa-ի At The Top, վայելել հյուրասիրություն աշխարհի լավագույն՝ Burj Al Aarab և Atlamtis The Palm հյուրանոցներում, իսկ ամենավառ տպավորությունը կարծում եմ կլինի Ջենիֆեր Լոպեսի համերգի ընթացքում, մանավանդ, որ բոլոր տոմսերը VIP հատվածում են: Ինչպես արդեն ասացի, խաղարկությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, սակայն շնորհանդեսի ընթացքում արդեն իսկ խաղարկվեցին 3 փաթեթներ երկու անձի համար և ահա երջանիկ հաղթողները:

Ինչպես նշեց EVOCABANK-ի բաժնետեր Վազգեն Գևորկյանը, ռեբրենդինգը պայմանավորված է տոխնոլոգիական զարգացումնրով, որոնց մենք ամեն օր ականատես ենք լինում: Այն, ինչ երեկ անհնար էր թում, այսօր արդեն իրականաություն է: EVOCABANK-ը գործելու է՝ MobileFirst ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախ և առաջ հաշվի են առնվելու՝ դրա հավելվածով օգտագործման հարմարավետությունը: EVOCATOUCH-ը՝ EVOCABANK-ի բջջային հավելվածը ի սկզբանե ունենալու է մի շարք նոր ֆունկցիաներ որոնցով առանձնանալու է գործող բոլոր հայաստանյան հավելվածներից:

Երեկոյի ամենասպասված ու վառ աստղն էր Իվետա Մուկուչյանը, ով առաջին անգամ չէ, որ համագործակցում է ՊՐՈՄԵԹԵՅ, այսուհետ արդեն EVOCABANK-ի հետ: Նրա հարցազրույցը կարող եք դիտել վիդեո տարբերում: Երեկոյի ընթացքում Իվետան ներկայացրեց բանկի գովազդային հոլովակը, իր նոր տեսահոլկովակը, որը նույնպես ստեղծված էր բանկի կարգախոսին համահունչ և հյուրերին ողջունեց մի քանի կատարումներով: Երեկոյի ընթացքում նվագում էր DJ Serjo-ն, բեմում էին նաև Swag Dance-ի պարողները, երաժշտական բենդը, իսկ կոնցեպտուալ կազմակերպչական աշխատանքները վստահվել էր Factory Production-ին:

back-top