l

lifestyle

Տիմատին Երևանում! Ֆան-Քվեստ Black Star Burger Yerevan-ի բացումից առաջ

Երբ է բացվելու երկար սպասված Black Star Burger Yerevan-ը, որ հասցեում է այն գտնվում, երբ է Տիմատին գալու Երևան, ովքեր են առաջինը փորձելու նրա կողմից պատրաստված բուրգերները: ԿամոԲլոգը կազմակերպել էր ֆան-քվեսթ, որին մասնակցեցին 9 երիտասարդներ: Նրանք արդեն հրավիրված են Black Star Burger Yerevan-ի բացմանը, իսկ դու? Ամենաիրական, ոչ հնարած ու չափազանցված տեղեկությունը՝ առաջինը ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Գարնանը բացվում է Black Star Burger Yerevan-ը: Վերջում կասեմ երբ, որտեղ ու ինչպես: Մեզ առաջարկել էին հետաքրքիր կերպ ներկայացնել բացումը, մենք էլ մտածեցինք մեր ֆոլլոուերների շրջանում անցկացնել ֆան-քվեստ, որի հաղթողը անձամբ հանդիպելու էր Տիմատիին Black Star Burger Yerevan-ի բացմանը: 

Ահա 9 մասնակիցները, բոլորը նոր սերնդի, ոճային, հետաքրքիր դեմքեր՝ պարող, վլոգեր, դիջեյ, բժիշկ...Նրանց ընդհանուր կողմն էր Black Star լեյբլի հանդեպ ունեցած հետաքրքրությունը ինչպես երաժշտական, այնպես էլ ոճային առումով: Նրանք ուղարկել էին իրենց լավագույն Black Star լուքը, ընտրվել մոտ 100 մասնակիցներից, ու հիմա արդեն պետք է մրցեին Տիմատիի հետ հանդիպելու համար:

Քաղաքի տարբեր հատվածներում մենք պահել էինք Black Star-ի տառերը, որից հետո մասնակիցներին դիմավորեցինք Կոնսերվատորիայի դիմաց: 

Ֆան-քվեստը վարում էին Հայկը, ում անվանում են հայկական Տիմատի և Մաշան: 

Բաժանեցինք բոլորին խցիկներ, բացատրեցինք պայմանները և սկսեցինք քվեստը:

Յուրաքանչյուրն ուներ 1 հուշում, պետք է գուշակեին նախ Black Star լեյբլի արտիստների երգերը, ապա օգտագործելով հուշումը՝ քաղաքի տարբեր անկյուններից հավաքեին Black Star տառերը:

Ով առաջինը գար պայմանավորված վայր՝ դառնում էր հաղթող......

Մինչ հաղթողի մասին խոսելը նկարահանումների աջակցման համար շնորհակալություն ենք հայտնում RENT A CAR N1 ընկերությանը, HERMITAGE բացառիկ բույրերի սրահին, MR.HOOKAH ժամանցավայրին, ինչպես նաև KARE Armenia, Armhookah Lounge Bar, ISTYLE.am, Florist Flowers & Design, Lumiere Optics, Coffee & Music, REIMA սրահներին:

Հրաշալի մասնակիցներ ունեինք, ու ի դեպ, աղջիկները ոչ պակաս ակտիվ էին, քան տղաները:

BLACK STAR 13! Մնացել է իմանալ, թե որտեղ է բացվելու Black Star Burger Yerevan-ը:

Մոռացա ասել, որ ամենաառաջինը ֆինիշային հատվածում հայտնվեց ՄԱՆԵՆ: Նա արդեն հրավիրված է Black Star Burger Yerevan-ի բացման շնորհանդեսին, որտեղ կհանդիպի Տիմատիին: Բացի այդ, Մանեն հրավիրված է մինչ բացման շնորհանդեսը պլանավորված փակ փարթիին, և մանեն առաջինը կհամտեսի Black Star Burger-ը, որը կպատրաստվի Երևանում: Բացի այս ամենը նա ստացավ հատուկ պարֆյում Hermitage սրահից:

Բոլոր մասնակիցներն այնքան լավն էին, որ Black Star Burger Yerevan-ի տնօրինությունը բոլոր 9-ին որոշեց հրավիրել թե Pre Party-ին, թե դեգուստացիոն Party-ին, թե պաշտոնական բացման շնորհանդեսին, որտեղ բոլոր 9-ը կհանդիպեն Տիմատիին:

Բոլոր մասնակիցները ստացան հատուկ դիզայներական Black Star շապիկներ, որոնք ստեղծվել էին հենց իրենց անուններով: 

Ի դեպ, բոլոր մասնակիցներն այնքան են մտերմացել, որ այս պահին պլանավորում են կազմակերպել միասին Black Star մեգա-փարթի:

Իսկ հիմա գլխավորի մասին: Black Star Burger Yerevan-ի պաշտոնական բացումը պլանավորվում է Մայիսին: Տիմատին, ինչպես բոլոր Black Star Burger-ների բացմանը պլանավորում է գալ Երևան ու անձամբ պատրաստել առաջին բուրգերները բացման շնորհանդեսին: Դեռ պարզ չէ, թե որքան փակ կլինի բացումը, քանի որ ցանկացողների քանակը հասկանում եք, թե ինչպիսինն է:

Մինչ Black Star Burger Yerevan-ի պաշտոնական բացումը նախապատրաստվում է երկու նոր նախագծեր, փարթիներ...չեմ կարող մանրամասնել, պարզապես կնշեմ, որ ամենաիրական, հավաստի և հենց ներքին խոհանոցից ինֆորմացիան կիմանաք հետևելով մեր ինստագրամի սթորիներին:

Instagram/KamoTovmasyan

Հասցե՝ Աբովյան 1/3, անմիջապես Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Black Star Burger Yerevan-ն իր ստանդարտներով, ձևաչափով լինելու է ամբողջությամբ համապատասխանեցված Black Star Burger-ների ցանցին: Հումքը, պատրաստումը, սոուսները, ըմպելիքները...ասեմ ավելին՝ երևանյան Black Star Burger-ը, ըստ նախնական դիտարկումների դառնալու է ցանցի ամենագեղեցիկ, նորարար օրինակներից մեկը: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Միացիր Black Star Burger Երևանի պաշտոնական ինստագրամ-էջին, որտեղ պարբերաբար կանցկացվեն ահա այսպիսի քվեստեր, մրցույթներ, ակցիաներ...

Instagram/ervn_blackstarburger

back-top