l

lifestyle

FASHION CAMPUS նորաձևության դպրոցի շրջանավարտների ցուցադրությունը

FASHION CAMPUS նորաձևության դպրոցի շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքները ցուցադրեցին National հյուրանոցի սրահում, որտեղ ներկա էինք նաև մենք: Նորաձևության դպրոցի, առաջարկների և շրջանավարտների աշխատանքների մասին կարդացեք մեր հատուկ փոստում:

FASHION CAMPUS նորաձևության դպրոցը հիմնադրվել է 2014թ-ին: 2014/2015 ուսումնական տարվա ընթացքում դպրոցում ուսանել են շուրջ 100 ուսանող: Շատ կարճ ժամանակահատվածում դպրոցը գրանցեց բազմաթիվ հաջողություններ՝ փորձելով անել առավելագույնը իր ուսանողների համար: 2015թ.-ին FASHION CAMPUS-ը պայմանագրեր է կնքել իտալական Istituto Marangoni և Milan Fashion Campus նորաջևության դպրոցների հետ և համագործակցություն սկսել՝ դպրոցի շրջանավարտներին հնարավորություն տալով շարունակել ուսումը Իտալիայում: 2017թ. ապրիլ ամսին Fashion Campus դպրոցը պայմանագիր է կնքել Istituto Europeo di Design համալսարանի հետ, որը հնարավորություն կտա շրջանավարտներին ուսումը շարունակել ոչ միայն Իտալիայում, այլև եվրոպական այլ երկրներում, ինչպես նաև Բրազիլիայում:

Դպրոցը համագործակցում է Հայաստանում մոդելավորողներին աջակցող ArmMod նախագծի հետ, և դպրոցի լավագույն շրջանավարտները հնարավորություն են ունենում մասնակցելու նախագծի կազմակերպած ցուցադրություններին: Դպրոցում գործում են երկու տեսակի դասընթացներ՝ նախատեսված ինչպես այն անձանց համար, ովքեր ունեն որոշակի զբաղվածություն՝ աշխատանք, ուսում, ընտանիք, այնպես էլ նրանց համար, ովքեր իրենց ողջ ժամանակը ցանկանում են տրամադրել դիզայների մասնագիտությանը և հնարավորինս լավ մասնագիտանալ: Դպրոցը կազմակերպում է 10-14 տարեկան աղջիկների համար նախատեսված հատուկ կար ու ձևի, բատիկ արվեստի, ինչպես նաև կոմպոզիցիայի դասընթացներ, որոնց ընթացքում աղջիկները հնարավորություն ւնեն ստեղծել իրենց պատկերացրած հագուստը և կրել այն: FASHION CAMPUS-ը կազմակերպում է նաև հատուկ ոճաբանության և նորաձևության պատմության դասընթացներ՝ անգլերեն լեզվով, որը օգտակար է այն ուսանողների համար, ովքեր դպրոցն ավարտելուց հետո ցանկություն ունեն մեկնել Եվրոպա՝ շարունակելու ուսումը: FASHION CAMPUS նորաձևության դպրոցի հիմնադիրն է Իրինա Խարատյանը:

Հանրապետության 85/4

(010) 52 96 88

(099) 52 96 88

Facebook/FashionCampus

Միջոցառումը վարում էին գեղեցկուհի Ռիփի Սարգսյանը և դիզայներ, հաղորդավար Ժիրայր Ոսկանյանը, ում զարդերը ցուցադրված քին սրահում: Ցուցադրության գործընկերներն էին ԱՍՈՂԻԿ տպագրատունը, Երևանի Շամպայն-գինիների գործարանը, Հայկական տեղեկատվական կենտրոնը, OD Blow Bar-ը, դիմահարդարներ Նարինե Խաչատրյանը, Նունե Ստեփանյանը և Արփինե Հարությունյանը: Ինչպես արդեն նշեցի, գործընկերների թվում է ArmMod Fashion նախագիծը՝ ի դեմս հիմնադիր Ռուբինա Գրիգորյանի: Ցուցադրության բեմադրության կազմակերպիչն էր ԱՐԱՐԻՐ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Դեմիրխանյանը: Ցուցադրության լայվ-վիդեոն դիտեք այստեղ:

back-top