l

lifestyle

Թվով Երրորդ FLORMAR սրահի բացումը Rossia Mall-ում

Ռիթեյլ Գրուպ Արմենիա ընկերությունը Հայաստանում պաշտոնապես ներկայացնելով FLORMAR ապրանքանիշը, Ռոսսիա Մոլում բացում է արդեն երրորդ FLORMAR սրահը: Նախորդ FLORMAR խանութ-սրահները գործում են Երևան Մոլում և Դալմա Գարդեն Մոլում: Կանանց համար կոսմետիկ ապրանքատեսակի ամբողջական շարք առաջարկող FLORMAR-ը ներկայացված է աշխարհի 6 մայրցամաքների ավելի քան 102 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Ռիթեյլ Գրուպ Արմենիա ընկերության միջոցով FLORMAR-ն իր դռներն է բացել Դալմա Գարդեն Մոլում, Երևան Մոլում և այժմ, թվով 3-րդ բրենդային խանութ-սրահով ներկայանում է Ռոսսիա Մոլի 2-րդ հարկում: Flormar-ը ներկայացնում է 2000-ից ավել ապրանքատեսականի, որոնք պարունակում են ժամանակակից կնոջ կոսմետիկ պարագաների պայուսակը լրացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

Flormar խանութ-սրահի տեսականին շատ հաճախ է թարմացվում դիմահարդարման աշխարհում թրենդային հանդիսացող նորանոր տեսականիներով, զուգահեռ, հաճախորդին մշտապես ներկայացնելով արդեն իսկ սիրված և որակյալ հավաքածուն: Բրենդի որակի ստուգման բաժիններում պարբերաբար վստահեցնում են, որ ապրանքատեսականին համապատասխանում է լավագույն որակային պահանջներին՝ տեստավորվելով գերժամանակակից լաբորատորիաներում: Այցելելով Flormar բրենդային խանութ-սրահներ՝ դուք հնարավորություն կունենաք ստանալ պրոֆեսիոնալ և բարեհամբույր սպասարկում, գտնելով  ձեր մաշկի տեսակին և երանգին համապատասխան լավագույն դեկորատիվ և խնամքի միջոցները:

Ռոսիա մոլի ղեկավարությունը սիրով իր հարկի ներքո ընդունում է Ռիթեյլ Գրուպի մասը կազմող հանրահայտ Flormar բրենդին, որն ունի շատ մեծ պահանջարկ ամբողջ աշխարհում: Ռիթեյլ Գրուպի պրոֆեսիոնալ անձնակազմը կատարել է հետևողական մարքեթինգային հետազոտություններ կապված իր երրորդ խանութի վայրի ընտության հետ և այդյունքում ընտրվել է հենց Ռոսիա մոլը:

Flormar, Rossia Mall (+374) 41-411027
Flormar, Dalma Mall (+374) 41-411025
Flormar, Yerevan Mall (+374) 41-411045

back-top