l

lifestyle

Մոսկվայի Gayane’s հայկական ռեստորանը, White Rabbit շքեղ ռուֆթոփը և Black Star բուրգերները ( շուտով Երևանում)

Food Influencer նոր շարքում շարունակում եմ ներկայացնել Աշխարհի ամենահետաքրքիր ժամանցավայրերը, մենյուները և հասցեները: Այս ամսին Մոսկվայում էինք, առանձնացրել եմ տարբեր սերնդի, նախասիրությունների և տարբեր ձևաչափեր նախընտրող անձանց համար 3 վայր, որոնց հասցեները, վստահ եմ, գրանցելու եք ձեզ մոտ: 

  • Kamo Tovmasyan

Այսպիսով, ընտրութունը կատարել եմ հետևյալ կերպ. հայկական ռեստորան՝ մեր ուտեստները վայելելու համար, շքեղ ժամանցավայր՝ հեղինակային և մոլեկուլյար խոհանոցի սիրահարների համար և երրորդն արդեն ավելի ֆասթֆուդային խոհանոց նախընտրողների, ավելի երիտասարդ սերնդի համար: Խորագրի այս թողարման գործընկերն է ԿԱՄԱՐ նռան օրգանիկ գինին, որի հետ միասին մենք այս ամսին ճանապարհորդում ենք: Ի սկզբանե պլանավորել էի ներկայացնել բավական հայտնի մի ռեստորան Մոսկվայում, որը ռեստորատոր Գայանե Բրեիովայի Gayane’s ռեստորանն է, ապա White Rabbit ռեստորանը, որը ներառված է Աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում և Տիմատիի Black Star Burger-ը, քանի որ այն շատ շուտով պաշտոնապես բացվելու է Երևանում:

Մի քանի օր փորձում էինք անձամբ հանդիպել Գայանե Բրեիովայի հետ իր իսկ ռեստորանում, մեկ մենք էինք համերգների, մեկ նա էր զբաղված, բաց վերջին օրը վերջապես հանդիպեցինք նրան: 8 տարի առաջ Գայանեն բացել է իր Gayane’s ռեստորանը Մոսկվայի կենտրոնական հատվածում՝ 2-й Смоленский переулок, 1/4 հասցեում: Ի դեպ, այս ցանկում գտնվող White Rabbit-ը հենց հարևանությամբ էր գտնվոմ, այնպես որ կարող եք նախապես պլանավորել ձեր այցը նախ Gayane’s, ապա White Rabbit: 

Երկհարկանի ռեստորանը ներկայացնում է հիմնականում հայկական խոհանոց, սակայն նշեմ, մենյուում տեղ գտած ուտեստները պատրաստված են հեղինակային ձեռագրով, այլ ոչ թե բոլորիս քիմքին սովոր բաղադրատոմսերով: Աշխատողների մեծ մասը հայեր էին, իսկ այ այցելուները ռուսներ և եվրոպացիներ էին, համենային դեպս այն պահին, երբ ես այնտեղ էի: Իրականում, ցանկացած ռեստորանի մենյուն գնահատելն այդքան էլ ճիշտ չէ, քանզի բոլորիս նախասիրությունը տարբեր է և ցանկացած ռեստորանի մենյուում մեզանից յուրաքանչյուրը կգտնի ուտեստներ որոնք իրեն դուր կգա և հակառակը, ուստի մենյուի գնահատումը թողնում եմ ձեզ, երբ այցելեք:

Ռեստորանը հայտնի է նաև դեսերտներով, որոնցից առանձնացնեմ Քարավանը և հեղինակային Gayane’s դեսերտը, որոնք իհարկե պետք է վայելել հայկական սուրճով: Սեղան կարող եք պատվիրել զանգահարելով +7 (499) 795-11-60 հեռախոսահամարով: 

Գայանե Բրեիովան դեռ մանկուց տատիկից ժառանգել է խոհանոցում հրաշքներ գործելու արվեստը: Լինելով հմուտ բիզնես-լեդի, նա այս պահին ոչ միայն ներկայացնում է Gayane’s-ը, այլ շատ շուտով կբացի իր Панаехали ռեստորանի դռները հենց Gayane’s-ի հարևանությամբ: Դեկտեմբեր ամսին էլ Երևանում, Իտալիայի 1 հասցեում տեղի կունենա Գայանեի նոր՝ ACCENT By Gayane Breiova ռեստորանի բացման շնորհանդեսը: Հետաքրքիր է, որ շփման ընթացքում, Գայանեն մեծ ոգևորութամբ էր խոսում օրգանիկ, վեգգի սնդի, առողջ սննդակարգի մասին, երևանյան ռեստորանը հենց raw սննդի հետևորդների համար է: Նրա հեղինակած երկրորդ գիրքը հենց ռեստորանային այս ուղղության մասին է, որը ողջ Աշխարհում, ու արդեն մեզ մոտ էլ մեծ պահանջարկ է վայելում: Հա, գրքերի մասին, Գայանեն թողարկել է 3 հեղինակային գրքեր, որոնցից առաջինը՝ Армянские кулинарные рецепты անվանվող գիրքն ամբողջությամբ նվիրված է հայկական խոհանոցին և ներկայացնում է բոլոր հայտի ու մեզ անծանոթ հայկական ուտեստները, երկրորդն ինչպես ասացի raw խոհանոցի մասին է, իսկ երրորդ գիրքը՝ Жар в моей кухне-ն, որը կթողարկվի հաջորդ տարի, հաստատում է ամենատարածված թեորեմներից մեկը. ռուսերեն գրեմ, հայերեն այնքան էլ լավ չի հնչում՝ Путь к сердцу мужчины лежит через желудок?

Ի դեպ հենց ռեստորանում կարող եք ընթերցել Армянские кулинарные рецепты գիրքը, մինչ ձեր պատվերը պատրաստ կլինի, ու նույնիսկ կարող եք պատվիրել գրքում առկա ուտեստներից, եթե այդ պահին ռետորանի խոհանոցում լինեն տվյալ ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները:

Հաջորդ տարի Մոսկվայում Գայանեն ներկայացնելու է ևս մեկ հետաքրքիր նախագիծ ու կրկին առողջ սննդի հետևորդների համար, սակայն չեմ ուզում բացել բոլոր խաղաքարտերը, կարծում եմ առիթ կունենանք այս մասին խոսել հաջորդ տարի: Gayane’s ռեստորանը գործում է ամեն օր մինչ կեսգիշեր, միացեք ռեստորանի կայքին՝ հետևելու նոր նախագծերին:

__________________

Ռեստորատոր Բորիս Զարկովի White Rabbit-ը Մոսկվայի ամենաշքեղ ռեստորաններից մեկն է, որը գործում է 3-й Смоленский переулок հասցեում գտնվող կենտրոնի 16-րդ հարկում: Ըստ բրիտանական The Restaurants հեղինակավոր ամսագրի և միջազգային The Diners Club 50 World's Best Restaurants Academy-ի White Rabbit-ն արդեն 4 տարի տեղ է գտնում The World’s 50 Best Restaurants-ի ցանկում ու այս պահին զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

 Ռեստորանն ամբողջովին հիմնված է հեղինակային և մոլեկուլյար խոհանոցի վրա, հայտնի է հատկապես ծովամթերքներով պատրաստված ուտեստներով և յուրահատուկ աղանդներով: Շեֆ-խոհարար Վլադիմիր Մուխինն անձամբ է հետևում ողջ գործընթացին ու չի բացահայտում իր գաղտնիքները:

 Սեղան ցանկալի է ամրագրել նախապես, ռեստորանը մեծ չէ ու հենց տեղում դժվար կլինի ազատ սեղան գտնել: Ամրագրելուց, խնդրեք պահել աջ կողմի պատուհանի մոտ գտնվող սեղաններից մեկը, որոնք 2-4 անձի համար են նախատեսված. այստեղից բացվում էր հրաշալի մոսկովյան տեսարան: Շքեղ իտերիեր, հիանալի սպասարկում, ոչ այնքան թանկ գներ (մենյուն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ) և հյուր արտիստներ յուրաքանչյուր ամիս: Օրինակ Ամանորյա գիերն այստեղ հյուր է Պոլինա Գագարինան, եթե Ամանորին լինելու եք Մոսկվայում, կարող եք նախապես ամրագրել սեղան +7 (495) 510-510-1 հեռախոսահամարով: 

Ես մոլեկուլյար խոհանոցի սիրահար չեմ, seafood նույնպես չեմ օգտագործում, այնպես որ պատվիրել եմ ռեստորանի հայտնի կանաչ սպունգի պես պաղպաղակը, որն առաջինն է խորհուրդ տալիս մատուցողը: Ինչպես ընկերներիցս մեկն ասաց. Կամո չես կշտանալու, կերած կգնաս այնտեղ: Ճիտ է, հիմա հայերի շրջանում էլ է դիետիկ ուտեստներն ու օրգանիկ սնունդը պահանջված, սակայն եթե դուք ինձ պես ուտող-խմող եք, ապա, այո դժվար թե կշտանաք այստեղ, White Rabbit-ն աելի թեթև սննդի, կոկտեյլներ փորձելու և լավ երաժտություն լելու վայր է, «հայկական սեղան» ասվածն այստեղ պարզապես տեղին չէ:

_____________

Մեր ֆեյսբուքյան էջում փոստը, այն մասին, որ Black Star Burger-ն արդեն գալի էս Հայաստան մեծ հետաքրքրություն առաջացրեց: Պետք է ասեմ, որ հեց Մոսկվայում մենք հանդիպեցինք հայ գործարարների, ովքեր նույն օրը կնքել էին պայմանագիր Black Star ըներության հետ՝ Black Star Burger-ը պաշտոնապես Երևանում ներկայացնելու համար: Երևանյան Black Star Burger-ը գտնվելու է հենց Հյուսիսային պողոտայում՝ Avenue by Lorange-ի հարևանութամբ: Երկհարկանի սրահը համապատասխանելու է բոլոր ստանդարնտերին իտերիերի, ձևաչափի, տեսականու առումով, իսկ այ գնային քաղաքականությունը լինելու է չափազանց զարմացնող, դրական առումով…

Այս պահին Ռուսաստանից հրավիրված խոհարարները փորձում են Հայաստանում, մեր հայկական մսով ստանալ հենց նույն համը, որն ունի Black Star Burger-ը, անհրաժեշտության դեպքում միսը, որը հենց այս բուրգերի հաջողութան գլխավոր մեխն է, կներմուծվի Ռուսաստանից: 

Պլանավորվում է , որ բացման շնորհանդեսին ներկա կլինի հենց ինքը՝ Տիմատին, ու միգուցե հենց նա իր ձեռքով կպատրաստի առաջին բուրգերները: Այպիսինն են պլանները, դրանք ընթացքի մեջ են ու մենք պարբերաբար կհայտնենք ձեզ նորություններ

Բացի բուրգերները փորձեք նաև ֆիրմային լիմոնադները և ՍԼԱԲՈ կոչվող կծու հավի թևիկները: Եթե էքտրա-հյուր ունեք, պատվիրեք ՎԻՊ բուրգեր և աշխատակազմը այն կմոտեցնի ձեզ մինի-հրավառությամբ: Նշեմ, որ բուրգերներն իրոք շատ հյութեղ էին ու տեխնիկապես միգուցե իրոք այնքան էլ հարմար չէր ուտել, այն մեծ է, սոուսաշատ ու շատ համեղ, բայց հենց այս պատճառով էլ ստեղծվեց սև ձեռնոցներով ուտելու ձևաչափը, որը հիմա կիրառվում է գրեթե բոլոր վայրերում: Մենյուին կարող եք ծանոթանալ այ այստեղ, հասցեներից կնշեմ հիմնական հասցեն՝ НОВЫЙ АРБАТ, Д. 15, նաև ЕВРОПЕЙСКИЙ մոլում՝ ПЛ. КИЕВСКОГО ВОКЗАЛА, 2 հասցեում գտնվող ռեստորանը, քանի որ այստեղ կա նաև Black Star Prime հատվածը, այն արդեն առանձին մենյուով ռեստորան է, որտեղ չկան հիմնական մենյուում առկա բուրգերները, սակայն կան սթեյքեր, շեֆ-աղցաններ...մի խոսքով նրանց համար է, ովքեր սիրում են ռեստորանային պայմաններում սնվել, այլ ոչ թե բուրգերներն ուտել ֆասթֆուդային միջավայրում: Այս պահին գործում է 5 Black Star Burger Մոսկվայում, ևս 7-ը Ռուսաստանի այլ քաղաքներում: Հետաքրքիր է, որ երևանյան Black Star Burger-ը կդառնա 13-րդը, իսկ 13 թիվը հենց Black Star-ի թիվն է:

Դե ինչ, Մոսկվայից այսքանը, եթե ձեզ դուր է գալիս այս խորագիրը, կարող եք կարդալ նախորդ շարքը ԱՀԱ ԱՅՍՏԵՂ, իսկ հաջորդ ամսին ես կներկայացնեմ արդեն Կիևը:

______

back-top