l

lifestyle

EX NIHILO բրենդի FRENCH AFFAIR նոր բույրի միջազգային շնորհանդեսը HERMITAGE բացառիկ բույրերի սրահից

HERMITAGE բացառիկ բույրերի սրահը կազմակերպել էր իրոք գեղեցիկ երեկո՝ հրավիրելով EX NIHILO բրենդի համահիմնադիր Սիլվի Լոդեին: Avenue by L'Orange-ում տեղի ունեցող փակ միջոցառման ընթացքում ներկայացվեց EX NIHILO-ի նոր՝ FRENCH AFFAIR բույրը, որի վաճառքը միջազգային շուկայում սկսվում է հենց Հայաստանից: Առաջարկում եմ դիտել այս յուրահատուկ երեկոյի ամբողջական լուսաբանումը ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

 

Երեկոն շքեղ էր կազմակերպված, հետաքրքիր դեկորացիաներ Navasardi-ից, բարմեն-շոու, որի ընթացքում ստեղծվեց անվանական French Affair կոկտեյլ, համեղ հյուրասիրություն, ինքնատիպ պարֆյումի ստեղծում աճպարարի կողմից և լավ երաժշտություն DJ Donz-ից: Մոռացա նշել գեղեցիկ հյուրերի մասին, առանց ճիշտ ընտրված հյուրերի ոչ մի միջոցառում չի կարող լավ անցնել: Բոլոր հյուրերը մասնակցեցին խաղարկության, որի արդյունքում խաղարկվեցին նվերներ Ex Nihilo բրենդից՝ այդ թվում և նոր՝ French Affair բույրը:

Սիլվի Լոդեն EX NIHILO բրենդի համահիմնադիրն է, նա առաջին անգամ է Հայաստանում, իր տպավորություններով կիսվում է վիդեո տարբերակում: 

EX Nihilo-ն ունի 3 տարվա պատմություն: Համագործակցելով տարբեր անվանի պարֆյումերների հետ (Olivier Pescheux, Givaudan, Quentin Bisch, Nadège Legarlantezec, Nathalie Gracia-Cetto) ապրանքանիշը ստեղծում է բույրեր բոլոր նախասիրությունների անձանց համար՝ գնահատելով որակը և ինքնատիպությունը: EX Nihilo ապրանքանիշի հիմնադիրներն են Բենուա Վերդիեն, Սիլվի Լոդեյը և Օլիվիե Ռոյեղը: Հետաքրքիր է, որ երեքից ոչ ոք պարֆյումեր չէ, սակայն պարֆյումի հանդեպ հետաքրքրությունը համախմբել է նրանց, ինչի արդյունքում ստեղծվել է այս երիտասարդ, բայց արդեն սիրված ապրանքանիշը:

ICONOCLAST հավաքածուի նոր՝ FRENCH AFFAIR օծանելիքը վեր է հանում 70-ականներին բնորոշ այնքան հրապուրիչ լավատեսությունը: Այն փարիզյան հմայիչ համառությամբ համատեղում է հակակոնֆորմիզմն ու շքեղ տրամադրությունը: FRENCH AFFAIR-ը ոգեշնչված է նոր դենդիներից, ովքեր շլացնող ինքնավստահությամբ զբոսնում են Սեն-Ժերմեն հրապարակում:

FRENCH AFFAIR նոր օծանելիքը մարմնավորում է իրական գայթակղությունն ու խաղում գենդերային կոդերի հետ: Բերգամոտի, վարդի և վետիվերի մաքուր ու առկայծող նոտաները աստիճանաբար մարում են՝ էլ ավելի ընդգծելով Avant-Garde Շիպրի հարստությունը: Սա մի ստեղծագործություն է, որ փառաբանում է Rive Gauche-ի ոգին:
Օլֆակտորային նոտաներ.
Վերին՝ Բերգամոտ, լիչի, մանուշակի տերևների աբսոլյու,
Սրտի՝ Վարդի աբսոլյու, Atlas մայրի, Անժելիկա,
Հիմքի՝ Պաչուլի, վետիվեր, կաղնու մամուռ:
Պարֆյումեր՝ Քվենտին Բիշ

French Affair բույրն արդեն վաճառքում է HERMITAGE բացառիկ բույրերի ցանցի բոլոր սրահներում:

Շատ այցելուներ չեն սիրում փորձել բույրերը հատուկ պարֆյումերային թղթերով կամ իրենց մաշկին: Այդ պատճառով EX Nihilo-ն ստեղծել է ահա այսպիսի ապակե սրվակներ, որոնք հենց ներկայացնում են բրենդի մոտ 10 տարբեր բույրերը:

back-top