l

lifestyle

KASTORIA FURS բնական մորթիներով մուշտակների սրահի նոր տեսականին

Կոմիտաս 7 հասցեում գտնվող KASTORIA FURS բնական մորթիներով մուշտակների սրահը հայտնի ու վաղուց արդեն սիրված է բարձրակարգ և միայն բնական մորթուց թրենդային մուշտակներ, կիսամուշտակներ, գլխարկներ և շարֆեր նախընտրող կանանց կողմից: Vinicio Pajaro, Florence, Mala-Mati, Mele, Colva, Gavazzi և այլ իտալական հանրահայտ բրենդերի ողջ տեսականին նախատոնական ամսում ներկայացված է 20-50% զեղչով: Մենք նկարահանել ենք մի քանի նմուշներ և զրուցել ենք KASTORIA FURS սրահի հիմնադիր Էլլա Դանիելյանի հետ՝ սրահի, գործընկերների և ապագա պլանների մասին:

 KASTORIA FURS սրահի հիմնադիր Էլլա Դանիելյանը տասնամյակներ շարունակ, որպես կին-գործարար ճանաչված ու սիրված է իր բեղուն գործունեության, բարի համբավի և անկեղծ խորհրդատվության համար: 90-ականների վերջին նա հիմնադրել է ԷԼԼԱԴԵ բնական մորթիներից մուշտակների սրահը, իսկ ավելի ուշ, նույն՝ Կոմիտաս 7 հասցեում բացվեց արդեն ԿԱՍՏՈՐԻԱ ՖՈՒՐՍ սրահը, որի նախաձեռնողը կրկին Էլլա Դանիելյանն էր: Թե ինչու նույն ձևաչափով երկու սրահներ հայտնվեցին նույն հասցեում և այլ գործնական թեմաների շուրջ, որոշեցինք զրուցել հենց հիմնադրի՝ Տիկին Էլլայի հետ:

-Տիկին Էլլա, այժմ Դուք ձեր գործունեությունը ծավալում եք միայն ԿԱՍՏՈՐԻԱ ՖՈՒՐՍ սրահում, որը գտնվում է նույն՝ Կոմիտաս 7 հասցեում: Ինչպես պատահեց, որ երկու սրահները հայտնվեցին միմյանց հարևանությամբ?

-Առիթը հանդիսացավ տղաներիս համար առանձին բիզնես ստեղծելու և ինչու չէ նաև այս գործը շարունակելու և իմ "բեռը" թեթևացնելու գաղափարը: Տարիներ առաջ իմ կողմից հիմնադրված ԷԼԼԱԴԵ մուշտակների սրահի հարևանությամբ բացվեց արդեն ԿԱՍՏՈՐԻԱ ՖՈՒՐՍ սրահը, որով և ես այժմ զբաղվում եմ:

-Որտեղից եք ներմուծում մուշտակները, ինչ սկզբունքով և որ բրենդերն եք ներկայացնում?

-Մուշտակները հունական և իտալական առաջատար ընկերությունների մոդելներն են, որոնց հետ ես աշխատում եմ արդեն երկու տասնամյակ: Vinicio Pajaro, Florence, Mala-Mati, Mele, Colva, Gavazzi այլ հանրահայտ բրենդերի, այդ թվում և կանադական, սկանդինավյան ապրանքանիշերի վերջին նմուշները մենք ընտրում ենք՝ մասնակցելով եվրոպական մասնագիտացված ցուցահանդեսների, որտեղ և առաջին անգամ ներկայացվում է տեսականին, ու մենք որպես հին գործընկերներ, ավելի անմիջական կապի մեջ ենք վերոհիշյալ ընկերությունների հետ:

-Որ տարիքային խմբի և ինչ նախասիրության անձանց համար է նախատեսված ձեր տեսականին?

-Բացի բնական մորթին, որակյալ և թրենդային նմուշները, կարող եմ նշել, որ մեր տեսականին նախատեսված է տարբեր տարիքի և նախասիրության անձանց համար, ովքեր գնահատում են որակը, ճաշակը և բարձրակարգ սպասարկումը: Մոտենում է Ամանորը և սա հիանալի առիթ է թարմացնելու ձեր և ձեր մտերիմների զգեստապահարանը: Մեր սրահն արդեն համալրվել է նոր տեսականիով և մինչ Ամանոր դուք կարող եք բոլոր նշումշները ձեռք բերել 20-50% զեղչով: Սպասում ենք ձեզ Կոմիտաս 7 հասցեում՝ ԿԱՍՏՈՐԻԱ ՖՈՒՐՍ սրահում՝ առավոտյան 11.00-ից մինչ 20.00-ն:

KASTORIA FURS

Կոմիտաս 7

010-27 85 18

010-22 43 28

Facebook/KastoriaFurs

back-top