l

lifestyle

Լրագրողների միջազգային ֆուտբոլային երրորդ մրցաշարը

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում կայացավ Լրագրողների միջազգային ֆուտբոլային երրորդ մրցաշարը։ Այս տարի մրցաշարին մասնակցեցին լրագրողների 6 թիմեր՝ Հայաստան (Երեւան), Ռուսաստան (Մոսկվա), Լիտվա, Վրաստան, Ռուսաստան-2 (Բրյանսկ), Հայաստան-2 (Գյումրի)։ Երեւանյան մրցաշարին առաջին անգամ մասնակցեց Մոսկվայի թիմը, որի կազմում հանդես էին գալիս հայտնի մարզական հեռուստամեկնաբաններ՝ մեր հայրենակից Նոբել Առուստամյանի գլխավորությամբ։ Միջոցառման կազմակերպիչն է Հայկական Օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, իսկ հովանավորներն են «Աջարաբեթ» ընկերությունը եւ Gold’s Gym մարզասրահների ցանցը։

  • Hayk Shabanyan

Խաղերն անցկացվում էին ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 3 խաղադաշտում։ Մեկ խաղի տեւողությունը 20 րոպե էր։ Խաղերը դատում էին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները։ Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանը եւ գործնական կապերի հաստատմանը։

 Հայաստանի Լրագրողների ֆուտբոլի հավաքականը ձեւավորվել է 2014 թ-ին մի շարք ԶԼՄ-ների ֆուտբոլասեր աշխատակիցների կողմից, որն այս ընթացքում հասցրել է մի շարք պաշտոնական, ընկերական եւ բարեգործական մրցաշարերի եւ խաղերի մասնակցել։ Թիմում ընդգրկված են առաջատար ԶԼՄ-ների ղեկավարներ, լրագրողներ, օպերատորներ եւ այլ աշխատակիցներ։ 2017թ․հունիսի 2-ին կայացած առաջին մրցաշարում հաղթող ճանաչվեց Վրաստանի թիմը, երկրորդը՝ Լիտվայի թիմն էր, Հայաստանի հավաքականը գրավեց 3-րդ տեղը։ 2018թ․ մայիսի 26-ին կայացած 2-րդ մրցաշարում հաղթեց Բելառուսի թիմը, երկրորդը Հայաստանն էր, երրորդը՝ Ուկրաինան։ Այս տարվա հաղթող թիմն էր Ռուսաստան-2 (Բրյանսկ) թիմը: Հայաստան (Երեւան) թիմը երրորդն էր:

back-top