l

lifestyle

Germania Airlines-ը ներկայացնում է Երևան-Բեռլին-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները

Գերմանական հայտնի Germania Airlines ավիաընկերությունը հունիսի 17-ից մեկնարկել է Երևան-Բեռլին-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները, որոնք գործելու են ողջ տարվա ընթացքում, դեռևս շաբաթական 1 անգամ: The Alexander, a Luxury Collection Hotel-ում մենք ներկա ենք Germania Airlines ընկերության փակ շնորհանդեսին, որը կարող եք դիտել ԿամոԲլոգի եթերում:

  • Kamo Tovmasyan

 Երևան-Բեռլին սկսած 169 եվրոյին համ․ դրամից, Երևան- Բեռլին-Երևան՝ 338 եվրոյին համ․ դրամից: Ավիատոմսի արժեքի մեջ ներառված է 25 կգ ուղեբեռը և սնունդը: Կարծում եմ առաջարկն ավելի քան գայթակղիչ է, ինչի շնորհիվ էլ վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված առցանց ամրագրումներն արդեն զգալի շատ են: Հայաստանում Germania Airlines-ի պաշտոնական գործընկերն է Sidon Travel ընկերությունը, սակայն բացի հենց Sidon Travel–ի գրասենյակից, այս չվերթները կարող եք ամրագրել երևանյան լավագույն տուր-ընկերություններում:

Ավելի քան 30 տարիների ընթացքում Germania Airlines-ը մատուցում է երաշխավորված ծառայություններ Airbus A319-100, Boeing 737-700-W, Airbus A321-200 ինքնաթիռներով: Հավելեմ, որ այս տարի Tripadvisor հեղինակավոր կայքի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում Germania Airlines-ն արժանացել է Գերմանիայում “Տարվա լավագույն ավիաընկերություն” մրցականին: Շնորհանդեսի ընթացքում հյուրերին սպասվում էր նոր չվերթի ներկայացումը, համեղ հյուրասիրություն և Երևան-Բեռլին-Երևան 4 ուղետոմսի խաղարկություն: 

Sidon Travel

Նալբանդյան 9

060-53 52 51

Facebook/SidonTravel

Ահա և առաջին ուղևորները...Հունիսի 17-ին տեղի ունեցավ առաջին Երևան-Բեռլին-Երևան չվերթը...

 

back-top