l

lifestyle

Սուշի-տորթ և Fire Show DRAGON GARDEN FAMILY RESTAURANT-ի 6-ամսյակի միջոցառմանը

Մաշտոց 31 հասցեում գործող DRAGON GARDEN FAMILY RESTAURANT-ը 6 ամսում դարձավ քաղաքի ամենասիրված ու այցելվող ռեստորաններից մեկը, շնորհիվ համեղ ուտեստների, հիանալի անձնակազմի և շատ ակտիվ մարքեթինգային նախագծերի իրագործման: 6-ամյակը նշելով, DRAGON GARDEN-ի անձնակազմը հրավիրել էր բոլորին համտեսելու ֆիրմային սուշի-տորթը, վայելելու գինու և քաղցր հյուրասիրություն, ինչպես նաև Թինա Քեյի Fire Show-ն, որին հաջորդեց շքեղ հրավառությունը: Բոլոր մանրամասները մեր հատուկ փոստում:

  • Կամո Թովմասյան

Սկսեմ առաջին հարկից, այստեղ 4 տարբեր սրահներ են, այդ թվում կորպորատիվ սրահը, որտեղ կա մեծ էկրան և որտեղ կարող եք անցկացնել տարբեր թեմատիկ միջոցառումներ, ինչպես նաև կորպորատիվ հանդիպումներ: VIP սրահն առանձնացված է, այն 10-15 հյուրերի համար է և նույնպես գտնվում է առաջին հարկում: Երկու հարկերում էլ կարող եք պատվիրել HOT POT, բայց ասեմ, որ միայն HOT POT-ը չէ, որ պետք է այստեղ պատվիրել: Սուշիների, չինական, ճանոպանական խոհանոցի լայն տեսականի, մոտ 20 համեմունքներ, նաև ասիական քաղցրավենիք, կոկտեյլներ, ինչպես նաև նարգիլե:

Իսկ հիմա գլխավոր առանձնահատկության մասին: HOT POT-ն ունի մոտ 1 000 տարվա պատմություն և մոնղոլական ծագում, սակայն այսօր այն ողջ աշխարհում համարվում է չինական ամենահայտնի ուտեստներից մեկը: Հենց ռեստորանի սեղանների վրա դրվում են կաթսաներ արգանակով, որը բաժանված է 2-4 մասի: Արգանակները տարբեր են, կծու, քղցր, միջին...դուք ընտրում եք մոտ 20 տեսակ սոուսներից, ընտրում եք բանջարեղենը կամ միսը և ինքներդ էլ պատրաստում եք: Հատկապես ընկերական խմբով կարծում եմ շատ հետաքրքիր կլինի այցելել հենց HOT POT պատրաստելու և ուտելու:

Մաշտոց 31

060-757 588

facebook.com/Dragon Garden

back-top