l

lifestyle

Շատ եք հավանելու! ԳԱՐՈՒՆ by Առողջ Սնունդ սրճարանը Թումանյան 30 հասցեում

ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ ընկերության մասին վստահ եմ շատերդ լսել եք, արդեն մի քանի տարի ընկերությունն առաջարկում է սնվել դիետոլոգների հատուկ ծրագրով և քաշ գցել: Առողջ Սննդի կողմից բացված ԳԱՐՈՒՆ սրճարանի ձևաչափն այլ է, ոչ թե ուտել ու նիհարել, այլ պարզապես սնվել ճիշտ ու համեղ, հետևել օրգանիզմին, քաշին, ինչն այսօր, անկեղծ լինենք, բոլորիս է անհրաժեշտ: Կարելի է չմտածել քաշը գցելու մասին, սակայն ճիշտ ու առողջարար սննդի մասին հոգալը պարտադիր է:

  • Թումանյան 30, (011) 601010
  • Kamo Tovmasyan

Այստեղ մենք պատահաբար հայտնվեցինք, դրսից շատ կանչող էր դիզայնը, իսկ ներսում արդեն հանդիպեցինք մենք գործընկերներին, ովքեր ոլորտի առաջատարներից են: Արդեն մի քանի տարի ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ ընկերության պրոֆեսիոնալ դիետոլոգները կազմում են սննդի առաքման հատուկ ծրագիր, բոլոր նրանց համար, ովքեր փորձում են քաշ գցել: Առաջարկում եմ միանալ ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ ընկերության ֆեյսբուքյան էջին ԱՀԱ ԱՅՍՏԵՂ, որտեղ կգտնեք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, սակայն ԳԱՐՈՒՆ սրճարանը, ինչպես ասացի այլ ձևաչափ ունի: Սա այն սրճարաններից չէ, որտեղ սնվում ես, որ նիհարես: Ոչ, սնվում ես այնքան, որքան ցանկանում ես, պարզապես հաշվում ես կալորիաները, հետևում ես մասնագետների խորհրդին և չես վնասում օրգանիզմդ: 

Իմ նկարած լայվում կարող եք տեսնել մանրամասները վիդեո տարբերակով:

Ուրեմն սկսում եմ դիզայնից, ինչու, քանի որ հենց դա է ձեզ առաջին հերթին գրավելու ձեզ: Լուսավոր, կանչող, մինիմալիստական..երբեք չես հոգնում այստեղ, չես լարվում: 

Երկհարկանի է, իհարկե չեն ծխում այստեղ, քանի որ կողմնակից են առողջ ապրելակերպին:

Շատ զով է ներսում, լավ երաժշտություն և ոչ մի աղմուկ: Դե երեկ երեխաների պաշտպանության օրն էր, ամենուր երեխաները գոռոգռում էին, դա բացառություն է:

Ամենահետաքրքիր անկյունը սա է, կարող եք կշռվել, ստուգել քաշը, հասակը: Եթե այցելու եք՝ անվճար է ծառայությունը, եթե պարզապես որոշել եք այցելել ու ստուգել քաշը, պետք է վճարել 500 դրամ, որը փոխանցվում է մանկական բարեգործական ծրագրի հաշվին:

Ուշադիր նայեք պատի նկարազարդումներին, սա ևս թեմատիկ բնույթ ունի, այստեղ կգտնեք առողջ ապրելակերպին բնորոշ պատկերներ:

Առաջին հարկից Թումանյան փողոցի տեսարան է բացվում, հատկապես պատուհանի մոտ ամենալավ անկյունն  է, եթե մենակ եք:

....դետալներ, դետալներ...

Հիմա ուտեստների մասին: Ոչ մի ժամանցավայրում մենք չենք գրում՝ ամեն ինչ շատ համեղ է, քանի որ ամեն մարդ ունի իր նախասիրությունը, քիմքի համը: Խոհանոցի դեպքում յուրաքանչյուրը պետք է փորձի և որոշի դա իրենն է թե ոչ: Մենք այստեղ փորձեցինք մի քանի ուտեստ՝ աղցան, ապուր, բուրգեր...Ինչպես տեսնում եք, մենյուում ամեն ինչ կա, ևս մեկ անգամ նշեմ, որ ԳԱՐՈՒՆՆ այն սրճարաններից չէ, որտեղ ուտում են քիչ, որպեսզի չգիրանան: Այստեղի այցեքարտը ճիշտ սննդի պատրաստումն է դիետոլոգների խորհրդով: Ուտելուց հետո չեք...ժողովրդի լեզվով ասեմ՝ վքնում, և դա հենց ուտեստի բաղադրիչների ճիշտ համադրման արդյունքն է: Բոլոր ուտեստները մենյուում ունեն իրենց կալորիաների թվերը, դուք անձամբ կարող եք հետևել, թե որ ուտեստը քանի կալորիա է պարունակում: Եվս մեկ կարևոր դետալ, ցանկացած ուտեստ դուք կարող եք վերցնել ձեզ հետ, կամ հենց գնել տեղում և հատուկ էկո-փաթեթավորմամբ տանել, ինչը շատ հարմար է թե աղցանների, թե ապուրների դեպքում: Այ փաթեթավորումը մոռացանք նկարել, դա էլ կտեսնեք տեղում ու կահմոզվեք, որ շատ հարմար է:

Սառը լիմոնդաներ, կոկտեյլներ, սուրճի տեսակներ, գինիների տեսակներ...բարում ամեն ինչ կա, կա նաև takeaway ծառայություն, դա ևս շատ հարմար է, օրինակ սուրճը հետդդ վերցնելու դեպքում:

Սա էլ զուգարանն է, ամենաշատ լուսանկարվող անկյունը:

Հիշեցնեմ հասցեն՝ Թումանյան 30, Աբովյան/Թումանյան խաչմերուկի հատման վայրում: Բաց է առավոտյան 9-ից մինչ կեսգիշեր: Բարի ժամանց:

back-top