l

lifestyle

GERMANIA AIRLINES-ի և SIDON TRAVEL-ի միջոցառումը Double Tree by Hilton-ում

GERMANIA AIRLINES-ը և SIDON TRAVEL-ը Գերմանիայի տուրիզմի ներուժն ընդգծելու համար կազմակերպել էին հատուկ միջոցառում DoubleTree by Hilton-ում, որին ներկա էին Gերմանիայից ժամանած հատուկ հյուրեր: Միջոցառման ընթացքում խաղարկվեցին մի շարք նվերներ, այդ թվում՝ 6 ավիատոմս Երևան-Բեռլին-Երևան ուղիղ չվերթով: GERMANIA AIRLINES-ը հպարտությամբ հայտնում է, որ Նոյեմբեր ամսից, նախապես հայտարարված շաբաթական 1 չվերթի փոխարեն, Երևան-Բեռլին-Երևան ուղիղ չվերթները կգործեն շաբաթական երկու անգամ, այն էլ բացառիկ գնով:

Այս տարվա ամենաանսպասելի ու հաճելի տուրիստական նորույթը GERMANIA AIRLINES ընկերության թռիչքների մեկնարկն էր Երևան-Բեռլին-Երևան ուղիղ չվերթներով: Այս չվերթների պահանջարկն այնքան մեծ է, որ արդեն Նոյեմբեր ամսին, ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում՝ SIDON TRAVEL ընկերությունը հայտնեց շաբաթական երկու կանոնավոր չվերթների մասին: Գնային քաղաքականությունը պարզապես ապշեցնում է. Սկսած 77 եվրոյին համարժեք դրամից մեկ ուղղության, սկսած 157 եվրոյին համարժեք դրամից հետադարձ թռիչքի ամրագրման համար: Գինը ներառում է ուղեբեռը և սնունդը: Շարունակելով ներկայացնել Բեռլինի և Գերմանիայի այլ քաղաքների տուրիստական առանձնահատկությունը հայաստանյան տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների շրջանում, GERMANIA AIRLINES-ը և SIDON TRAVEL-ը կազմակերպել էին հատուկ երեկո, որին հրավիրված էին Visit Berlin կազմակերպության ներկայացուցիչ Պրն. Կառլո Կարբոնեն, Elite Expert գերմանական տուրօպերատորի գլխավոր տնօրեն Ալյոնա Ռեդինան, Բեռլինի օդանավակայանների բիզնես զարգացման գծով ղեկավար Պրն. Յոհանես Մոհրմանը և Germania Airlines-ի վաճաքի գծով տնօրեն Պրն. Ֆլորիան Ստահլը։

Միջոցառման խորհրդանիշը գունավոր արջն է, որին կարող եք Բեռլինում տեսնել գրեթե ամենուր՝ ընդ որոմ արջուկի գունավորումը միշտ տարբեր է։ Այն հանդիսանում է Բեռլին քաղաքի խորհրդանիշը և այցեքարտը։ Բեռլինի մյուս խորհրդանիշը լուսափորի մարդուկներ են և հենց այս 2 խորհրդանիշները միջոցառման հյուրերին օգնեցին շահել երեկոյի գլխավոր մրցանակները։

7 հյուրեր, ովքեր թողել էին իրենց այցեքարտերը հյուրասեղանին դրված ապակե տարայի մեջ, շահեցին թրեվլ աքսեսուարներ Բեռլինի օդանավակայանների ցանցից, մանկական թրեվլ աքսեսուարներ, ինքնաթիռներ GERMANIA AIRLINES-ից:

Sidon Travel ընկերությունը ամփոփեց նաև ֆեյսբուքյան մրցույթի խաղարկությունը: Իդա Խաչատրյանը, Գայանե Բունիաթյանը և Նել Բերկիբեկյանը ստացան թրեվլ աքսեսուարներ, իսկ Իդա Խաչատրյանն էլ շահեց Երևան-Բեռլին-Երևան չվերթի երկու ավիատոմս։

Ահա այս խորհրդանիշ արջուկներով, որոնք համարակալված էին, երկու հյուրեր շահեցին երկուական ավիատոմսեր դեպի Բեռլին, բիզնես լաունջի այցեքարտ, հյուրանոցային կացություն Բեռլինի լավագույն հյուրանոցներից մեկում, ինչպես նաև Visit berlin ընկերության 48-ժամյա անվճար տրանսպորտային փոխադրման վաուչեր:

Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն հյուրանոցի գեղեցիկ սրահում:

Երևան-Բեռլին-Երևան կանոնավոր ուղիղ չվերթները կարող եք ամրագրել բոլոր տուր-ընկերություններում, Sidon Travel-ում, հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 060-53 52 51 հեռախոսահամարով:

Sidon Travel-ի սեփականատեր, Հայաստանում Պորտուգալիայի Պատվո Հյուպատոս Պրն. Սեմ Սամուելյանը:

Sidon Travel-ի գլխավոր տնօրեն Լիլիթ Գևորգյանը:

Visit Berlin կազմակերպության ներկայացուցիչ Պրն․ Կառլո Կարբոնեն:

Elite Expert գերմանական տուրօպերատորի գլխավոր տնօրեն Ալյոնա Ռեդինան:

Բեռլինի օդանավակայանների բիզնես զարգացման գծով ղեկավար Պրն. Յոհանես Մոհրմանը:

Germania Airlines-ի վաճաքի գծով տնօրեն Պրն. Ֆլորիան Ստահլը։

back-top