l

lifestyle

ARPI MAKEUP ACADEMY-ի բացումը Սայաթ-Նովա 40 հասցեում

Լինելով շուրջ 5 տարի այս ոլորտում՝ դիմահարդար Արփի Ղուկասյանը ներկայացնում է իր ARPI MAKEUP ACADEMY-ն Սայաթ-Նովա 40 հասցեում: Ապրելով և վերապատրաստվելով ԱՄՆ-ում՝ Արփին վերադարձել է հայրենիք, ստեղծել է իր դիմահարդարման ակադեմիան և այժմ արդեն պատրաստ է ընդունել իր այցելուներին և ապագա ուսանողներին:

2012թ-ից Արփի Ղուկասյանը վերապատրաստվել և աշխատել է Միացյալ նահանգներում: Վերադառնալով Հայաստան, դիմահարդարը ստեղծել է իր MAKEUP academy-ն, որտեղ պատրաստ է ոչ միայն գեղեցկացնել հայուհիներին, այլ նաև կիսվել իր պրոֆեսիոնալ գաղտնիքներով բոլոր ցանկացողների հետ: Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր դասընթացների համար կգրանցվեն մինչև հուլիսի 30-ը, որպես ARPI MAKEUP ACADEMY-ի առաջին ուսանողներ, կստանան 30% զեղչ: Ուշագրավ փաստ է, որ այստեղ դասընթացներն անժամկետ են. ինչպես նշում է Արփին` հատուկ սահմանված օրեր ու դասաքանակներ չկան, ուսուցումն ընթանում է այնքան ժամանակ, մինչև ուսանողը լիարժեք չտիրապետի makeup արվեստին: Առաջարկում եմ միանալ ARPI MAKEUP ACADEMY-ի սոց-էջերին և դիտել բացման շնորհանդեսը ԿամոԲլոգում:

Սայաթ-Նովա 40

099-333 019

Facebook/ARPI Makeup Academy

Instagram/arpi_makeup_academy

 

 

back-top