l

lifestyle

ԳԻՆԵՏՈՒՆ ռեստորանի վերաբացումը Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում

Հարուստ բնությամբ և գեղեցիկ ձմեռային այգով բոլորին հայտնի ԳԻՆԵՏՈՒՆ ռեստորանը շուրջ 10 տարի գործելով՝ վերաբացել է իր դռները և ներկայանում է նորովի: Հայկական ավանդական և ժամանակակից ինտերիերի յուրահատուկ համադրություն, հարմարավետ և նորաոճ 4 առանձնասրահներ, մանկական խաղասրահ, համեղ խոհանոց, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին նաև կենդանի ջազային կատարումներ սիրված բենդերի կողմից: ԳԻՆԵՏՈՒՆ ռեստորանի նոր ձևաչափին ծանոթացեք Կամոբլոգում

Եռահարկ ռեստորանն աշխատում է առավոտյան 10:00-ից մինչև վերջին այցելուն սկզբունքով: Գինետան հյուրընկալ և ջերմ մթնոլորտում կարող եք կազմակերպել Ձեր ընկերական և ընտանեկան հավաքույթներն ու անգամ ամենակարևոր միջոցառումները՝ հարսանիք, կնունք և այլն: Ռեստորանի ինտերիերի ստեղծման հարցում մեծ դեր են ունեցել մի շարք հայ դիզայներներ: Ձմեռային այգին գտնվում է ծածկի տակ և իր կոնցեպտով տարբերվում բոլոր ռեստորաններից: Այդ է պատճառը, որ մի շարք ֆիլմերի տեսարաններ նկարահանվում են հենց այստեղ:

Բացի այն, որ ԳԻՆԵՏԱՆԸ մատուցվում են շատ համեղ ավանդական ուտելիլիքներ և հայկական լեռնաշխարհի քաղցրահամ չրեր, այստեղ համային ամենատարբեր նախասիրություն ունեցող այցելուները հեշտությամբ կգտնեն իրենց քիմքին հաճելի կերակրատեսակներ: Խոհանոցը հիմնականում հայկական է, սակայն մենյուում ներառված են նաև որոշ եվրոպական ուտեստներ: Հարկ է նշել, որ ճաշացանկն ըստ սեզոնի թարմեցվում է: Հատկապես իր խաշով հայտնի ԳԻՆԵՏԱՆԸ համեղ է ամեն ինչ, թե հավով շիլան, թե սագի մսով տոլման, այցելեք քաղցած, վստահ եմ, դժվարությամբ եք ընտրություն կատարելու, քանզի մենյուն շատ հարուստ է: Հաճելի ժամանց անցկացնելու, տոներ նշելու, ընտանեկան ջերմ երեկոների անցկացման և Հայաստան ժամանած հյուրերին զարմացնելու հետաքրքիր վայր, որը սիրով սպասում է ձեզ իր հարկի տակ:

Աճառյան փող․,Առինջ

010-61 08 50

Facebook/GinetunRestaurant

Instagram/ginetunrestaurant 

back-top