l

lifestyle

GIZIA կանացի հագուստի սրահի նոր հավաքածուն

GIZIA լյուքս դասի ապրանքանիշը բացել է իր երևանյան պաշտոնական սրահը Արշակունյաց 34 հասցեում գործող Երևան մոլի նոր՝ Yerevan Gallery հատվածում: Սիրված մոդել Սյուզաննա Սեթրակյանը նկարահանվել է սրահի նոր տեսականու լուքբուքում, որը և ներկայացնում ենք ձեզ: Աշուն/Ձմեռ նոր հավաքածուն աչքի է ընկնում բարձրաճաշակ տեսականիով՝ գործվածքներ, կաշվե և մորթյա նմուշներ, միայն որակյալ և թանկարժեք կտորներից:

  • Kamo Tovmasyan

       Gizia Moda ընկերությունը հիմնադրվել է 2005 թ.-ին: Հանդիսանալով Gizia, Gizia Casual, Gizia Fur, ինչպես նաև La Gazetta և Kiwe–ի հիմնական ապրանքանիշ՝ ընկերությունն առաջարկում է լավագույն գործվածքներից և աքսեսուարներից բաղկացած միմիայն կանացի հագուստ, կաշվե և մորթյա պարագաներ: Gizia–ն համարվում է LUXE կարգի բրենդ, որը կարված է բացառապես որակյալ և թանկարժեք կտորներից: 2010 թ.-ից բրենդն արդեն ուներ մեծ ճանաչում Ռուսաստանում (Մոսկվայում, Անապայում, Եկատերինբուրգում, Կրասնոդարում, Ս. Պետերբուրգում, Վլադիվոստոկում և այլ քաղաքներում), Եվրոպական մի շարք երկրներում ՝ Իսպանիայում (Մադրիդում, Բարսելոնայում)  Մոնտենեգրոյում, Բելգիայում, Ալբանիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Մոլդովայում, Պորտուգալիայում, Սլովենիայում, Սլովակիայում և այլ երկրներում: Ապրանքանիշը խ/սրահներ ունի ԱՄՆ-ում՝  Նյու Յորքում, Լիբիայում, Արաբական Էմիրություններում, Աֆրիկայում, Դուբայում, Ուկրաինայում, Կիպրոսում, Քուվեյթում, Քաթարում և այլուր:

2015թ.-ին Նիշանթաշի շրջանի ամենաթանկ փողոցներից մեկում՝ Աբդի Իփեկչի փողոցում, բացվում է Gizia Gate առաջատար խանութ–սրահը, որտեղ բացի Gizia, Gizia Casual, Gizia Fur ապրանքանիշներից ներկայացված են նաև 40-ից ավել աշխարհահռչակ ապրանքանիշներ, ինչպիսիք են՝ Louis Vuitton, Armani, Cartier, Prada, Hermes, Gucci, Zegna, Dior, Burberry, Salvatore Feragamo, Gianfranco Ferre…Ներկայումս Gizia Moda-ն ունի 58 վաճառքի կետեր աշխարհի 26 երկրներում: 2018 թ.-ից  Gizia ապրանքանիշն իր հյուրընկալ դռները բացեց նաև Երևանում՝ Երևան Մոլի առաջին հարկում: Յուրահատուկ դիզայնով խ/սրահը գտնվում է Երևան Մոլի` նորաբաց Yerevan Gallerry հարթակում:

Արշակունյաց 34

099-71 80 80

Facebook/GiziaYerevan

Instagram/giziayerevan

back-top