Ամանորյա եվրոտուրը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիները: Ճանապարհորդեք Աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներով օնլայն՝ մեր TRAVELING բաժնում:
Ինչպես գիտեք Grand Palais-ն Փարիզի գլխավոր մշակույթային իրադարձությունների անցկացման վայրն է, այստեղ մշտապես ներկայացված են անվանի նկարիչների և դիզայներների ցուցահանդեսներ, այստեղ է Կառլ Լագերֆելդը ցուցադրում իր հավաքածուները, նախորդ ամսին հենց այստեղ տեղի ունեցավ Victoria՛s Secret շոուն: Եթե դուք մեկնելու եք Փարիզ, ապա նախապես ճշտեք, թե տվյալ ժամանակահատվածում ինչ է տեղի ունենում Grand Palais-ում: Նախորդ տարի մենք այստեղ Ժան Պոլ Գոթիեի ֆանտաստիկ ցուցադրությանն էինք, կարող եք դիտել այստեղ: Grand Palais-ն գտնվում է հենց Ելիսեյան դաշտերի հարևանությամբ՝ avenue du Général Eisenhower հասցեում:
Ամեն տարի դեկտեմբեր/հունվար ամիսների շրջանում Grand Palais վերածվում է հսկայական սահադաշտի, որտեղ 1800 ք/մ սահադաշտից բացի տարբեր ինտերակտիվ ծաղեր են, դիսկո շոուներ, լուսային աննկարագրելի էֆեկտներ: Այս տարվա գործընկերը Samsung ընկերությունն էր, որն այստեղ ներկայացնում էր նաև իր Life Changer Park-ը, որի մասին քիչ անց կպատմեմ:
Այս վիդեոյում կարող եք տեսնել, թե ինչպիսի գերհզոր լուսային և ձայնային էֆեկտներ են օգտագործել և ինչպես է կառուցվել սահադաշտը:
Գործում է 3 գնային տարբերակ, ցերեկային ժամերին, երբ դիսկոն չի գործում մուտքի արժեքը կարծեմ 15 եվրո էր, 18.00-ից՝ 20, իսկ 21.00-02.00-ին 27 եվրո:
Մենք երեկոյան 22.00-ին գնացինք, քանի որ դիսկոյի ընթացքում սահադաշտն ավելի հետաքրքիր է:
Ի դեպ. Ես առաջին անգամ եմ չմուշկների վրա, երբեք սեր չեմ ունեցել, բայց այստեղ այնպիսի մթնոլորտ է, որ չես կարող չգայթակղվել...բացի այդ 27 եվրո էլ վճարել ես:
Իսկ հիմա Samsung Life Changer Park-ի մասին: Եթե դու սեր չունես չմուշկների հանդեպ, կարող ես մասնակցել այստեղի ինտերակտիվ խաղերին:
Ահա այս նկարում դուք տեսնում եք խաղասրահների հատվածները:
Իրականում սա Samsung Gear7-360-ի գովազդային արշավն էր, կարծեմ, մեզ մոտ ևս արդեն վաճառվում են նոր սերնդի այս ակնոցները, որոնք թույլ են տալիս բառացիորեն հայտնվել տարբեր վայրերում ու զգալ քեզ հենց դեպքի վայրում:
Մեկ հայտնվում էինք բարձր սարի գագաթին, մեծ ծովում, մեկ անապատում...շատ հետաքրքիր էր:
Սա ամենավախենալու սենյակն էր, հայտնվում ես զոմբիների աշխարհում, աղջիկները, համենային դեպս գոռում էին վախից:
Այս տարի արդեն չեք հասցնի այցելել այստեղ, հիմա այս վայրում արդեն հին ավտոմեքենաների և մոտոցիկլների ցուցահանդես է, սակայն հաջորդ ձմռանը նախապես հետաքրքրվեք, թե երբ է սկսելու իր աշխատանքը սահադաշտը և ընկերների կամ երեխաների հետ այցելեք սահելու: