Երեք ընդհանուր սրահներ և չորս առանձնասրահներ, որոնք կտեղափոխեն ձեզ եվրոպական տարբեր երկրներ: Յուրաքանչյուր առանձնասրահ ունի իր ձևաչափը, մեկ դու Պրահայում ես, մեկ Շվեդիայում, մեկ Գերմանիայում, մեկ էլ նորից հայտնվում ես Հայաստանում՝ հատուկ հայկական անկյունում: Կովկասյան և եվրոպական խոհանոցը ներկայացված է վերապատրաստված խոհարարների կողմից, համեղ գարեջուրը հենց Գերմանիայից է ներմուծվում, յուրահատուկ կոկտեյլներն էլ բարմենի ձեռքի շնքորքն է: Առավոտյան 11.00-ից մինչ կեսգիշեր GRIGORYAN'S-ը սպասում է ձեզ քաղաքի կենտրոնական հատվածի աղմուկից հանգստանալու, համեղ սնվելու ու յուրահատուկ գարեջուր փորձելու: Ընտանեկան այս ռեստորանը հրավիրում է նաև ժամանցն անցկացնելու ընկերներով, զույգերով, ինչպես նաև նշելու ծննյան և ցանկացած այլ տոներ, կորպորատիվներ: Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, իհարկե Grigoryan's գարեջուր, Թինա Քեյի շոուն, խաղարկություն և տոնական տորթ:
Արշակունյաց 51
(011)20 99 99
Facebook/Grigoryan's