l

lifestyle

Լուսինե Թովմասյանը, Անահիտ Սիմոնյանը, Աննա Դեմիրխանյանը GUESS բրենդի շնորհանդեսին Ռիո Մոլում

Ամերիկյան GUESS ապրանքանիշը բացել է իր երևանյան սրահը Փափազյան 8 հասցեում գործող ՌԻՈ մոլի երկրորդ հարկում: Կանանց, տղամարդկանց և երեխաների հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, իհարկե հայտնի GUESS ջինսերի և ժամացույցների տեսականի, որով և ողջ աշխարհում հայտնի է դարձել GUESS-ը: Բացման շնորհանդեսի հյուրերն էին Լուսինե Թովմասյանը, Անահիտ Սիմոնյանը, Աննա Դեմիրխանյանը, Նատալի Տոնոյանը և այլք: Բացման շնորհանդեսը էքսկլյուզիվորեն կարող եք դիտել ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

 Մոտ 40 տարվա պատմություն ունեցող GUESS-ը ընտանեկան բիզնես է: Մարսիանո եղբայրները 80-ականներին հիմներով ապրանքանիշը, GUESS ջինսերը դարձրեցին ամերիկյան շուկայի այցեքարտերից մեկը, ավելի ուշ նաև շեշտադրելով իրենց ժամացույցների շարքը: GUESS-ն ավելի սեքսուալ, ինքնավստահ և ինդիվիդուալությունն ընդգծող անձանց համար է: Ջինսե տաբատների, քեժուալ և երեկոյան զգեստների, շապիկների, բաճկոնների բազմաոճ տեսականի կանանց, տղամարդկանց համար, երեխաների նորաոճ տեսականի, պայուսակներ, կոշիկ, այլ աքսեսուարներ՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում երևանյան GUESS-ում: Տարբեր տարիներին GUESS-ի գովազդային դեմքերը եղել են այնպիսի սուպերմոդելներ, ինչպիսիք են Կլաուդիա Շիֆերը, Եվա Հերցիգովան, Փերիս Հիլթնը, իսկ այս տարվա հավաքածուն ներկայացնում է Ջենիֆեր Լոպեսը: Դիտեք բացման շնորհանդեսը և այցելեք գարնանային գնումների:

Փափազյան 8 / Ռիո Մոլ

back-top