l

lifestyle

IMAGE CODE Beauty Salon-ն ներկայացնում է իր ՀԱՐՍԻ ՍԵՆՅԱԿԸ

Փարպեցի 4 հասցեում գործող IMAGE CODE Beauty Salon-ն բոլոր հարսիկներին այսուհետ առաջարկում է հարսանյաց օրվա ծառայությունների ամբողջական սպասարկում՝ սրահում բացված ՀԱՐՍԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ: Դիմելով IMAGE CODE-ին, դուք արդեն ոչ միայն կարող եք ստանալ բյութի ծառայություններ, այլև ընտրել ձեր հարսանյաց զգեստը, պլանավորել միջոցառման կազմակերպումը..մի խոսքով՝ դյուրին դարձնել ձեր կյանքի ամենակարևոր օրվա պլանավորումը՝ վստահելով ամենը IMAGE CODE Beauty Salon-ին:

Ինչպես նշեցի IMAGE CODE Beauty Salon-ն գտնվում է Փարպեցի 4 հասցեում: 10 տարվա ընթացքում ձեռք բերելով պրոֆեսիոնալ գործունեության համբավ, սրահն ընդլայնում է ծառայությունների ցանկը և ներկայացնում իր ՀԱՐՍԻ ՍԵՆՅԱԿԸ: Այսօր, աշխարհի տարբեր երկրներում գեղեցկության սրահների սպասարկման ձևաչափի մեջ ավելացվել է նաև Bridal Room գաղափարը, որը թույլ է տալիս հարսներին, բացի վարսահարդարման, դիմահարդարման և այլ բյութի ծառայությունները, նույն սրահում նաև պատվիրել զգեստը, աքսեսուարները, պլանավորել հարսանեկան իրարանցումը, պարը, տարոսիկները և նույն սրահում ստանալ ամբողջական լուք: IMAGE CODE Beauty Salon-ը հետևելով թրենդային ընթացքին ներկայացնում է իր ՀԱՐՍԻ ՍԵՆՅԱԿԸ, որի բացման շնորհանդեսին էլ մենք ներկա էինք:

Բացի բյութի ծառայություններից՝ վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում..հարսիկներն այսուհետ կարող են հենց այստեղ ընտրել իրենց հարսանյաց զգեստը հեղինակավոր White Agent սրահի բրենդային հավաքածուից: White Agent հարսանյաց սրահը Aire Barselona, Yolan Cris , Berta և Zuhair Murad բրենդերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Համագործակցելով IMAGE CODE Beauty Salon-ի հետ, այսուհետ հարսիկները սրահում սպասարկվելուց հետո հենց ՀԱՐՍԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ կարող են զգեստափոխվել: Բացի զգեստի ընտրությունը դիմելով IMAGE CODE-ին, դուք կարող եք նաև տեղեկանալ Հայաստանում հարսանյաց միջոցառումներ կազմակերպող առաջատար ընկերությունների մասին, այսպես ասած մեկ տեղում լուծելով այդ բարդ օրվա բոլոր խնդիրները:

ՀԱՐՍԻ ՍԵՆՅԱԿԻ ամբողջական ձևավորումը միջոցառման գործընկեր Wedding Design Studio-ից էր՝ ի դեմս Նարինե Սարգսյանի: Միջոցառման գործընկերներ էր նաև Wedding Armenia հարսանյաց հանդեսների կազմակերպման առաջատար ընկերություններից մեկը: «Schwarzkopf », «Wella» և ՆԵ ապրանքանիշները նույնպես գործընկերների ցանկում էին և բոլոր հյուրերին նվիրեցին իրենց նվերները: Միջոցառման ընթացքում խաղարկվեց նաև հատուկ մրցանակ PETOOR ապրանքանիշից: Fresh Events կազմակերպությունը զբաղվել էր միջացառման կազմակերպչական ընթացքով: ATEX նորաձևության տան մոդելները ներկայացնում էին փոքրիկ բեմադրված հարսանիք, որի ընթացքում հյուրերը դիմավորեցին հարսին և փեսային, Սոնա Շահգելդյանը երգեց իր հայտնի հարսի երգը, Կարինա Առուստամյանը միջոցառման երաժշտական մասն էր ապահովում, Վիկա Մարտիրոսյանի ԱՄԱՐԱՍ համույթի աղջիկները հարսի պարն էին բեմադրել, դե էլ ինչ հայկական հարսանիք, առանց գաթաների, ծաղկի նետման, տարոսիկների և տորթի կտրման արարողության: Ինչպես հասկացաք ՀԱՐՍԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ դուք կարող եք ամրագրել բոլոր այս ընկերությունների և անձանց ծառայությունները, IMAGE CODE Beauty Salon-ը համագործակցում է վերջիններիս հետ և կարող է ձեզ օգնել այս հարցում ևս: Հրավիրված հյուրերի շարքում՝ Սևակ Խանաղյան, Գոհար Գասպարյան, Լուսինե Թովմասյան, Սոնա Շահգելդյան, Ժաննա Բութուլյան ու այլ սիրված դեմքեր: ՀԱՐՍԻ ՍԵՆՅԱԿԻ բացումը վարում էր Աննա Գևորգյանը:

back-top