l

lifestyle

Առաջինը ԿամոԲլոգում! Հայկոն, Երևանն ու Երևանցիները

Հայկոյի երաժշտությունը կարծես չի պատկանում որևէ ժամանակաշրջանի: 90-ականներին ձայնագրված ռոմանսներն այսօր էլ են հաճույքով լսվում, 00-ականների հիթերն այսօր էլ ակտուալ են, տարբեր տարիներին նկարահանված ֆիլմերի երաժշտությունները կարծես լսել ես դեռ մանկուց: Ինքը՝ Հայկոն նշեց, որ 10 տարի լռելուց հետո որոշել է մեծ մենահամերգով հանդիպել իր հանդիսատեսին ու ընկերներին, բայց թե ինչ լռության ու 10 տարիների մասին էր խոսքը շատերին պարզ չէր. նրա երգերն ամեն օր մեզ հետ են, իսկ Հայկոն իր երաժշտության պես միշտ երիտասարդ ու շարմով: ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի  մենահամերգի մանրամասները՝ հիմա Կամոբլոգում:

  • Kamo Tovmasyan

90-ականներն էին, վերջերը...ռոմանսներ շատերն էին երգում, բայց Հայկոյի ալբոմը պարզապես բում էր, ողջ քաղաքն էր լսում, ավելի ճիշտ ողջ Հայաստանը: Թերևս ամենաստացված ու այն տարիներին հավանաբար ամենաշատ վաճառված ալբոմն էր: Մինչ 00-ականների կեսերը Հայկոն միշտ ասոցացվում էր ռոմանսների հետ, բայց բարեբախտաբար ստեղծագործական հաջորդ տարիներին մեզ սպասվում էին ինդիվիդուալ ձեռագրով երգեր, ստեղծագործություններ, դուետներ, ճիշտ է, ոչ շատ հեռու ռոմանսներից, բայց և միշտ ռոմանս երգող երգչի կերպարն էլ արդեն վերացել էր:

Հենց մուտքի մոտ բոլոր հյուրերին դիմավորում էր Հայկոն: Նյու Յորքեր սրահն ահա այսպիսի մրցույթ էր նախաձեռնել իր այցելուների շրջանում: Մասնակիցներից մի քանիսը կարողացան մասնակցել համերգին:

Հանդիսատեսին ողջունում էին նաև համերգի գործընկերներից մեկի՝ ՎԻՎԱՌՈ ընկերության հոսթեսները:

Հյուրերի թվում էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, գործընկերներ, ընկերներ, այդ թվում Ռուբեն Ջաղինյանը կնոջ հետ, "Նոր Հայեր" թիմի գրեթե ողջ կազմը, Էրիկը, Արամ MP3-ն, Սարոն, Ավետ Բարսեղյանը, Գագա և Նաիրա Ամատունիները, Մարտին Մկրտչյանը: Պատվավոր հյուրերի թվում՝ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն էր:

Հայկոն հուզված էր, բայց շատ անկեղծ, երբեմն երբ ինչ-որ բան այնպես չէր ստացվում, նա կանգ էր առնում, ներողություն խնդրում ու առաջարկում էր սկսել նորից, ճիշտ է ոչ մի տեխնիկական խնդիր մենք չնկատեցինք, դա հավանաբար հեն երգչի ներքին հուզմունքի պատճառն էր, համերգը պարզապես հիանալի էր կազմակերպված: Համերգի գլխավոր ռեժիսորն էր Հրաչ Քեշիշյանը, նրա ձեռագիրը նկատելի էր, հատկապես Քրիստինե Պեպելյանի հետ դուետի կատարման ընթացքում, անչափ գեղեցիկ համար էր:

Հին ու նոր երգեր, պրեմիերաներ, դուետներ...նրանք, ովքեր գնել էին տոմս ու մոտավոր գիտեին, թե ինչ է սպասվում համերգին, վստահ եմ լիարժեք բավարարված հեռացան:

Հետարքիր էր Հայկոյի վիդեոուղերձը որդուն այն մասին, որ կարելի է ծախել սիրտը, բայց ոչ հոգին, որ պետք է ընկնել, որպեսզի կարողանալ կյանքում ոտքի կանգնել:

Հատուկ հյուրերի թվում էին Հռիփսիմե Հակոբյանը, Ռազմիկ Ամյանը, Կարո Սեյրանյանը, Քրիստինե Պեպելյանը:

 

Ռազմիկ Ամյանին, ինչպես և Հայկոյին հանդիսատեսը միշտ սիրով է ընդունում, քանզի երկուսն էլ դրական ու պոզիտիվ դեմքեր են ինչպես բեմում այնպես էլ բեմից դուրս:

Ամենագեղեցիկ համարը, շատ հետաքրքիր էր մտածված ու Քրիստինեն էլ շատ գեղեցիկ էր: Դիտեք վիդեո տարբերակը մինչև վերջ:

Իհարկե բոլորը սպասում էին տարբեր ֆիլմերի համար գրված երաժշտություններին, որոնց ընթացքում բեմում էր նաև Կամո Սեյրանյանը: Մեկը մյուսից սիրված ֆիլմեր, ու Հայկոյի ստեղծագործություններն էլ միանշանակ այդ ֆիլմերի հաջողության մեջ իրենց լուման ունեն:

Շնորհավորում եմ բոլորին, ովքեր աշխատել էին այս հիանալի համերգի կայացման ընթացքում: Շնորհակալություն բոլորիս անունից մեր պատանեկության երգերը, ֆիլմերը, հնչյունները հիշեցնելու և այսօրվա երևանյան մթնոլորտն այսպիսի պրոֆեսիոնալ կերպ զգալու համար: Երգեր, որոնք երբեք չեն հնանում, երաժիշտ, ով իր ստեղծագործությունների պես միշտ երիտասարդ է:

Համերգի սկբում մի կին մոտեցավ ինձ, ասաց՝-Վայքից եմ եկել, էնքան եմ սիրում Հայկոյին մենակով եկել եմ հասել եմ Երևան, որ լսեմ նրան, էն էլ տոմսեր չեն վաճառում, չկա, չգիտեմ ինչ անեմ.....Պատահականության թե բախտի բերմամբ ընկերուհիներիցս մեկն, ով պետք է գար համերգին հիվանդացել էր, ու նրա տոմսը սիրով փոխանցեցի այդ տիկնոջը: Համերգից արդեն ընթացքում (ես մի փոքր շուտ դուրս եկա դահլիճից) մուտքի մոտ հանդիպեցի այս աղջիկներին: Արդեն ժամը 22.00-ն էր, համերգին շատ քիչ էր մնացել, բայց նրանք մուտքի մոտ կանգնած սպասում էին մեկի, ով կվաճառեր իրենց տոմս, նրանք էլ չէին կարողացել գնել տոմս ու տխուր մուտքի մոտ սպասում էին: Ափսոս նրանց արդեն չկարողացա օգնել, բայց շատ ուրախացա, որ այսօր կան նման հավատարիմ երկրպագուներ, ովքեր կարող են Վայքից մենակով գալ հասնել Երևան, կամ ժամերով սպասել մուտքի մոտ, իրենց սիրված երգչին տեսնելու ու լսելու համար, միթե սա չէ իսկական ժողովրդական սերը?

Համերգից հետո ՋԱԶԶՎԵ Օպերայում afterparty-ն էր: Համերգի կազմակերպչական թիմը, Հայկոյի գործընկերները և իհարկե անձամբ Հայկոն կեսգիշերին հավաքվել էին քննարկելու, ամբողջացնելու երեկոն և թերթելու ստեղծագործական կյանքի հերթական էջը...

back-top