l

lifestyle

Հայկոյի ՍԻՐՈ ՀԱՎԵՐԺ ՔԱՂԱՔ տեսահոլովակի փակ դիտումը Jazzve Opera-ում

Երևանի մասին երգերը երբեք չեն հոգնեցնում, Հայկոյի ստեղծագործություններն առավել ևս: Jazzve Opera-ում տեղի ունեցավ ՍԻՐՈ ՀԱՎԵՐԺ ՔԱՂԱՔ տեսահոլովակի պրեմիերան, որն ինչպես հասկացաք նվիրված է մեր ընկեր Երևանին: Տեսահոլովակը, երեկոյի հյուրերը՝ ԿամոԲլոգում...ի դեպ, մենք գիտենք արդեն նաև Հայկոյի նոր մենահամերգի օրը...

  • Kamo Tovmasyan

Այս նախագծի պրոդյուսերն է Արթուր Ջանիբեկյանը: Տեսահոլովակը նկարահանել է Արամայիս Հայրապետյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը Հայկոյինն է: Հայկոն ողջ երեկոյի ընթացքում անչափ հուզված էր, ի դեպ, բացի ՍԻՐՈ ՀԱՎԵՐԺ ՔԱՂԱՔ տեսահոլովակը նա նաև ներկայացրեց ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՋԱԶԶՎԵ նոր երգը, որն էլ արդեն սիրված սրճարանների ցանցին էր նվիրված: Ամենամեծ անակնկալը թերևս Հայկոյի նոր ու շատ երկար սպասված մենահամերգի հայտարարումն էր, Սեպետմեբրի 8-ին Կ. Դեմիրճյանի անվ. կենտրոնում տեղի կունենա իրոք երկար սպասված մենահամերգ: Տեսահոլովակի փակ դիտման լայվ միացումը կարող եք դիտել ահա այստեղ:

back-top