l

lifestyle

«Հայ մայրեր» բարեգործական ընկերության «5 տարի միասին» ընթրիքը և հյուրերը

Ավելի քան 6 միլիոն դրամ հավաքվեց «Հայ մայրեր» բարեգործական ընկերության «5 տարի միասին» գալա ընթրիքի աճուրդ-դրամահավաքի արդյունքում, որը կփոխանցվի ուղեղային կաթված ունեցող երեխաների բարելավման ծրագրին։ Նազենի Հովհաննիսյանը, Սևակ Խանաղյանը, Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ն, Էրիկ Կարապետյանը , մշակույթային և բիզնես ոլորտի մի շարք ներկայացուցիչներ մասնակցեցին «Հայ մայրեր» ընկերության արդեն երրորդ գալա-ընթրիքին, որը տեղի ունեցավ Congress հյուրանոցում:

  • Կամո Թովմասյան

Ինչպես նախորդ միջոցառումների ընթացքում, այս անգամ ևս «Հայ մայրեր» բարեգործական ընկերությունը փորձում է գտնել նոր գործընկերներ և աջակիցներ՝ միասին հոգալու կարիքավոր և անառողջ երեխաների և նրանց ծնողների մի շարք խնդիրները: «Հայ Մայրեր» ընկերության խորհրդի անդամ Նազենի Հովհաննիսյանը՝ մշտապես լինելով երեխաների հետ կապված և տարբեր այլ բարեգործական նախագծերի աջակից, հատուկ սրտացավորեն է մոտենում հենց «Հայ մայրեր» ընկերության կողմից ստանձնած բարեգործական նախաձեռնությանը: Նա ոչ միայն վարում էր միջոցառումը, այլև ստանձնել էր կազմակերպչական պատասխանատու ընթացքը: Սիրելի գործընկերուհուն էին միացել Սոֆի Մխեյանը (իդեպ Սոֆին նույնպես կազմակերպության խորհրդի անդամ է), Արամ Mp3-ն, Սեւակ Խանաղյանը եւ Էրիկ Կարապետյանը։

back-top