l

lifestyle

The Seven Worlds. Ռիդլի Սքոթի սյուրեալիստական ֆիլմը Hennessy-ի համար

15 տարվա ընդմիջումից հետո 81-ամյա Ռիդլի Սքոթը կրկին համաձայնվում է նկարահանել գովազդային ֆիլմ և դա հաջողվում է ֆրանսիական լեգենդար HENNESY բրենդին: Ստանալով հրավեր նկարահանելու Hennessy X.O-ի գովազդային հոլովակը, ռեժիսորն արդյունքում ստեղծում է 4 րոպեանոց ֆանտաստիկ ժանրի ֆիլմ, որը ստանում է The Seven Worlds անվանումը: 7 երկրներով ճանապարհորդությունը Hennessy կոնյակի 7 համային եզրերի տպավորությունն է, որը Ռիդլի Սքթը պատկերել է իրեն բնորոշ պռովոկացիոն ձեռագրով՝ ինովացիոն և լուսային բացառիկ տեխնիկայով:

  • Kamo Tovmasyan

Հատկանշական է, որ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ այս տարվա Օսկարի մրցանակաբաշխության ընթացքում: Ռիդլի Սքոթն ինքը բազմիցս ներկայացված է եղել Օսկարի և նրա նոր կարճամետրաժ ֆիլմը հենց օսկարավայել ընդունելության էր արժանի: Ի սկզբանե, ռեժիոսրը մտադրված է եղել ստեղծել 7 առանձին և փոքր սյուժեներ, սակայն, ի վերջո, դրանք համախմբելով, ստացել է ամբողջական ֆիլմ Աշխարհի ամենավաճառվող կոնյակի սկզբունքներին համաձայն: Ֆիլմը նկարահանվել է Ռիդլի Սքոթի RSA Films պրոդյուսերական ընկերության գլխավորմամբ, որն այս տարի նշում է հիմնադրման 50-ամյակը: 

Ռիդլի Սքոթը կինոաշխարհի ամենահեղինակավոր ռեժիսորներից է, ով մեզ հայտնի է "Թելման և Լուիզան", "Գլադիատորը", "Օտարը", "Աշխարհի բոլոր փողերը" և այլ ֆիլմերով: Օսկարակիր ռեժիսորն իր կարիերայի ընթացքում արժանացել է բոլոր հեղինակավոր կինոմրցանակների և որպես ռեժիսոր և որպես պրոդյուսեր: Դեռ ուսանողական տարիներից Ռիդլին հետաքրքրվել է գովազդային հոլովակների ստեղծմամբ, ինչի արդյունքում 1968 թ.-ին հիմնադրել է RSA Films գովազդային ընկերությունը: Ընկերությունը զբաղվում էր հեղինակավոր բրենդերի գովազդային հոլովակների ստեղծմամբ, սակայն վերջին 15 տարիների ընթացքում Ռիդլին հրաժարվում էր աշխատել այս ոլորտում: 

"Ուրախ եմ 15 տարի անց կրկին աշխատանքային այս ժանր վերադառնալու կապակցությամբ",- ասում է Ռիդլի Սքոթը. "Նկարահանումներից առաջ մեկնեցի Կոնյակ քաղաք, ու հենց այնտեղ էլ մտքումս ձևավորվեց այն 7 աշխարհները, որոնք դուք տեսնում եք ֆիլմում: Սա պարզապես գովազդ չէ, The Seven Worlds-ը կարճամետրաժ ֆիլմ է, որն անկասկած դուր կգա շքեղության հետևորդներին":

 

"Շքեղությունը դա զգացողություն է՝ երազանքների իրականացում: Ով կարող էր ավելի պատկերավոր ներկայացնել այս զգացմունը, եթե ոչ Ռիդլի Սքոթը, ով հայտնի է հենց կուլտային աշխարհների և լեգնեդների պատկերմամբ",-ասում է Hennessy ընկերության մարքեթինգլի տնօրեն Թոմաս Մորադպուրը:

back-top