l

lifestyle

Franck Muller ապրանքանիշի բույրերի շնորհանդեսը HERMITAGE բացառիկ բույրերի սրահում

HERMITAGE բացառիկ բույրերի սրահը շարունակում է էքկլյուզիվորեն ներկայացնել աշխարհահռչակ բրենդերի բույրերն ու կոսմետիկ միջոցները: Այս անգամ HERMITAGE-ը հրավիրել էր հատուկ հանդիպման Franck Muller հանրահայտ բրենդի ներկայացուցիչների հետ, ովքեր Հայաստանում ներկայացնում էին հայտնի ժամացույցների բրենդի կողմից թողարկված 5 բույրերը: Շնորհանդեսի ընթացքն ու հյուրերը՝ մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Franck Muller օծանելիքները ոգեշնչված են նույն բրենդի ժամացույցներից: Յուրաքանչյուր բույր ինդիվիդուալ է իր կոնցեպտով և յուրահատուկ փաթեթավորմամբ: Բույրերի հեղինակը հանդես է եկել որպես նորարար՝ դրանց մեջ ներառելով էկզոտիկ, բացառիկ և բարձր որակի բաղադրիչներ, որոնք միահամաուռ ուժերով բույրերին հաղորդում են Franck Muller-ին հատուկ ազնվական բնավորություն: Բույրերի թողարկման տարեթիվը պատահական ընտրված չէ. այս տարի լրանում է լեգենդար բրենդի գործունեության ծավալման 25-ամյակը, որի մատնանշմանն ուղղված նպատակով բրենդը թողարկել է յուրահատուկ օծանելիքների այս հավաքածուն՝ բաղկացած  5 տեսակի մնայուն բույրերից` 75 մլ տարողությամբ: Franck Muller-ի բացառիկ ներկայացուցիչն է Hermitage լյուքս դասի օծանելիքների ցանցը, որի շնորհիվ էլ հնարավոր է դարձել լեգենդար բրենդի մուտքը Հայաստան:

 

 

back-top