l

lifestyle

SMOKE HOUSE Food and Hookah Lounge-ի բացումը Տերյան 62 հասցեում

SMOKE HOUSE-նարգիլեի նոր բրենդ, որը վերջին ամիսներին արդեն ներկայացնում է իր նարգիլեները Երևանի և Ծաղկաձորի մի շարք ժամանցավայրերում: Այսուհետ SMOKE HOUSE նարգիլեներ կարող եք նաև վայելել հենց SMOKE HOUSE Food and Hookah Lounge-ում, որն օրերս բացվեց Տերյան 62 հասցեում: Նոր ժամանցավայրի բացման ընթացքին հետևեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Ինչպես արդեն նշեցի, տարբեր ժամանցավայրերում SMOKE HOUSE բրենդի ներքո կարող եք պատվիրել նարգիլեներ Երևանում, Ծաղկաձորում, բայց առավել հաճելի կլինի այն վայելել տերյան 62 հասցեում գտնող նորաբաց SMOKE HOUSE Food and Hookah Lounge-ում: Անվանումից կնկատեք, որ վայրն այս ոչ միայն նարգիլեի սիրահարների համար է, մինչ կեսգիշեր գործում է նաև հագեցած խոհանոցը, որի շեֆ-խոհարարը վստահ եմ, կգոհացնի բոլոր գուրմաններին: Խոհանոցը ներկայացնում է տարբեր երկրների ուտեստների միքս, ամերիկյան բուրգերից մինչ իտալական պիցցա, արևելյան համեմունքներով հատուկ ուտեստներից մինչ եվրոպական խոհանոցի հայտնի ուտեստները: 

SMOKE HOUSE Food and Hookah Lounge-ում գործում է երկու սրահ, որոնք հարմար են ինչպես փոքր խմբով այնպես էլ ծննդյան տոներ նշելու համար10-60 հյուրերով: Իհարկե բարում առկա են գինիների, ոգելից խմիչքների և կոկտեյլների մեծ տեսականի, սակայն գլխավոր մեխն իհարկե ֆիրմային նարգիլեն է, որը պարզապես անհրաժեշտ է այստեղ փորձել: Նշեմ նաև, որ SMOKE HOUSE նարգիլեները կարող եք նաև պատվիրել առաքմամբ՝ զանգահարելով 099-008 088 հեռախոսահամարով:

Տերյան 62

099-008 088

Facebook/SmokeHouse

back-top