l

lifestyle

Երկար Սպասված! ՆՈՐ Mr.Hookah-ի բացումը Հյուսիսային/Աբովյան հատվածում

Նոր տեղ, նոր խոհանոց, նոր ձևաչափ ու Հյուսիսային պողոտայի հրաշալի տեսարանը...Երկրորդ Mr.Hookah-ն բացվել է Հյուսիսային պող./Աբովյան հատման վայրում՝ Աբովյան 2/5 հասցեում: Բացման գիշերը նվագում էին SMOKE-ը, Candy Floss-ը, հյուր էր David Ray-ը, բոլորին սպասվում էր հատուկ կոկտեյլների և նարգիլեի անսահմանափակ հյուրասիրություն, մենք էլ ամեն ինչ նկարել ենք ձեզ ցույց տալու համար, թե ինչ լավն է նոր Mr.Hookah-ն:

  • Kamo Tovmasyanf

Արդեն 2 տարի առաջին Mr.Hookah-ն Ամիրյան 15ա հասցեում դարձել է քաղաքի ամենահաճախ այցելվող, ու անպայման նշեմ՝ 24 ժամ աշխատող լավագույն ժամանցավայրերից մեկը: Նոր Mr.Hookah-ն մի փոքր տարբերվում է իր ձևաչափով: Այն արդեն ավելի շատ լաունջ-բար է, որտեղ կեսօրից մինչ կեսգիշեր կարելի է շատ համեղ սնվել, երեկոյան ժամերին բարի մոտ խմել լավ կոկտեյլներ (ի դեպ, բարն այստեղ ամենամեծ պահանջարկն ունեցող հատվածն է), իհարկե նաև նարգիլե ծխել, քանի որ Mr.Hookah-ն հենց հայտնի է նարգիլեի մեծ տեսականիով, բացառիկ համերով ու թութուններով: Վիտրաժային պատուհաններից բացվում է Հյուսիսային պողոտայի հրաշալի տեսարան, այս հատվածը մեր ամենասիրած հատվածն է, ու գրեթե ամեն օր հենց այստեղ լանչ ենք անում: 

Խոհանոցը նման չէ առաջին Mr.Hookah-ի խոհանոցին, այստեղ նոր ուտեստներ են, նոր աղանդեր, նոր կոկտեյլներ: Փորձեք անպայման հավով քեսադիլիան, կանաչ սպասը, բուրգերը, իսկ կոկտեյլների հարցում խորհուրդ հարցրեք բարմեններից. բոլորը ընկերասեր են, շփվող ու հեշտ լեզու գտնող տարբեր ոճի այցելուների հետ: Շատերը հենց բարի մոտ էլ ծխում են նարգիլե, խմում են, ինչը թուլ է տալիս նույնիսկ մենակով գալ այստեղ ու լիցքաթափվել: 

Նոր թութունների ու էքսկլյուզիվ համերի տարբերակներ, որոնք կարող եք ծխել միայն այստեղ, առաքում: 24 ժամ Ամիրյան 15ա հասցեում և 12 ժամ նոր՝ Աբովյան 2/5 հասցեում բացված Mr.Hookah-ում: Այցելեք համեղ սնվելու, խմելու ու լավ նարգիլե ծխելու համար:

Աբովյան 2/5/ Ամիրյան 15ա

041-79 73 77

Facebook/MrHookah

Instagram/mr_hookah_yerevan

back-top