l

lifestyle

Բաց մի թողեք! HOOKAH BOSS-ի բացումը Սարյան 2 հասցեում

Montale Team-ը Սարյան 2 հասցեում ներկայացնում է իր նոր՝ HOOKAH BOSS ժամանցավայրը, որի բացմանն էինք այս week-end-ին: Թումանյան/Սարյան խաչմերուկի հատվածում բացված HOOKAH BOSS-ը պարզապես նարգիլե ակումբ չէ. երկհարկանի այս ժամանցավայրը նառանձնանում է և իր հարուստ խոհանոցով, և գինիների և կոկտեյլների լայն տեսականիով, դե նարգիլեի մասին էլ տեղյակ են բոլոր նրանք, ովքեր արդեն այցելել են Montal Group-ի մյուս սրճարանները: Սիրով ենք ներկայացնում այս ժամանցավայրը և բոլորին առաջարկում ենք այցելել:

Օրիգինալ ինտերիեր (կարող եք ինքներդ դիտել մեր ֆոտո/վիդեո շարքում), երկու սրահներ առաջին և երկրորդ հարկերում, դե բացօթյա հատվածն էլ՝ հատկապես ամառվա շրջանում շատ կսիրվի: Սրահների դիզայնն անպիսինն է, որ նույն սրահում կարող ես մաքսիմալ առանձին քեզ զգալ քո ընկերների հետ, ինչը ճիշտ դիզայնի արդյուն է և զգալի առավելություն: HOOKAH BOSS-ի գլխավոր մեխն իհարկե նարգիլեն է, որով նա առանձնանում է շուկայում և սպասարկման ոլորտում, բայց այստեղ այցելելու համար պարտադիր չէ ծխել նարգիլե: Շատ համեղ ու հարուստ խոհանոց մինչ ուշ գիշեր, կոկտեյլներ, աղանդներ...ամեն ինչ պետք է փորձել: Գործում է ամեն օր առավոտյան 10.00-ից մինչ գիշերվա 02.00-ը: Ընդգծեմ նաև անվտանգության համակարգը, որը մեծ շեշտադրմամբ է ընդգծված այստեղ, տեղադրված են վերջին սերնդի սարքավորումները:

Սարյան փողոցը ժամանցասերների շրջանում հայտնի է իր գինետներով, ուստի եթե դուք հենց գինու սիրահար եք, HOOKAH BOSS-ը ձեզ կառաջարկի իր գինիների լայն տեսականին: Կարելի է ասել Սարյանի ժամանցավայրերի գլխավոր այցեքարտերը HOOKAH BOSS-ն ամբողջացրել է մեկ վայրում: Իհարկե շատ կարևոր է սպասարկումը և աշխատակազմը: Նշեմ, որ նարգիլեի մասնագետները ոլորտում երկար տարիներ աշխատած փորձառու անձինք են, դե բացմանը բոլորս խմում ու պարում էինք, թե հյուրերը թե աշխատողները, չգիտեմ ամեն օր այդպես կլինի սպասարկումը թե չէ, բայց ամեն դեպքում դուք պատրաստվեք միշտ հենց այդպիսի դիմավորման, մանավանդ, որ այստեղ նվագելու են սիրված հայ DJ-ները: Ուզում եմ հատուկ նշել, որ բացմանը նվագում էր CandyFloss-ը, ու նա հոյակապ տռեկեր էր դնում հենց HOOKAH BOSS-ի ֆորմատով: Էլ ինչ ավելացնեմ, գրելուցս զգում եք չէ, որ հենց այնպես չեմ գրում զուտ որպես գովազդ, նկարներից էլ կզգաք, որ ամեն ինչ թույն էր, արդեն դուք որոշեք երբ գնալ..

Սարյան 2

(010) 565956

Facebook/Հուկա Բոսս

 

 

back-top