l

lifestyle

HOOKAH TOWN LOUNGE-ի բացումը ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում

Ամեն օր կեսօրից մինչ վերջին հաճախորդ! ՄՈՍԿՎԱ կինոթատրոնի առաջին հարկում բացվել է Hookah Town Lounge-ը: Բացման շնորհանդեսի հատուկ հյուրերն էին՝ Գրիշա Աղախանյանը, Էրիկը, DJ Smoke-ը, Սարգիս Ավետիսյանը, Սարգիս Գրիգորյանը և այլ սիրված արտիստներ: Hookah Town Lounge-ի ինտերիերը, խոհանոցը, առանձնահատկությունները՝ մեր հատուկ փոստում:

  • Աբովյան 18/Կինո Մոսկվա, 041-09 09 19
  • Kamo Tovmasyan

Ինչ է պետք նոր ու լավ լաունջի համար? Ճիշտ ընտրված տեղ, լավ խոհարար, լավ բարմեններ, փորձառու նարգիլեի մասնագետներ, ջերմ մթնոլորտ, նոր ինտերիեր ու լավ սպասարկում: Բոլոր այս պայմանները նոր Hookah Town Lounge-ում լավագույնս ներկայացված է: Աբովյան 18՝ ՄՈՍԿՎԱ կինոթատրոն, տեղը ամենակենտրոնն է: Ասում են հրաշալի խոհարար ունեն, բացման շնորհանդեսին առանձին մենյուն հարմար չէր փորձել, այնպես որ դա արդեն առանձին օր այցելության ժամանակ: Պաստաներ, պիցցաներ, աղցաններ, կրեմ-ապուրներ, հիմնականում եվրոպական խոհանոց էր, իսկ դուք գիտեք, որ հուկա-վայրերում սովորաբար խոհանոցն ավելի համեղ է լինում, քան շատ ռեստորաններում: Լավ կոկտեյլները բարմեններից, գրեթե բոլոր համերի թութուններն ու տարբեր միքսերը փորձառու նարգիլե մասնագետներից, լավ երաժշտություն, հետաքրքիր ինտերիեր, ու նաև ուզում եմ նշել անպայման օդափոխանակության անհրաժեշտ համակարգի տեղադրման մասին, քանի որ վստահ եմ, դա ևս շատերին կհետաքրքրի: Նարգիլեների և թութունների տեսականին բավական հագեցած է՝ DarkSide, Tangiers, Fumari ու շարքն այս շարունակելի է...Hookah Town Lounge-ի հիմնադիրները երկուսն են՝ Արմեն Ալոշյանը և սիրված երգիչ Արկադի Դումիկյանը: Կեսօրից մինչ ամենավերջին այցելուն Hookah Town Lounge-ը սպասում է ձեզ:

Աբովյան 18/Կինո Մոսկվա 
041-09 09 19

Facebook/TownLounge

Instagram/hookah_town_

 

back-top