l

lifestyle

InSport Wellness Center մարզաառողջարանային համալիրի բացումը Պարույր Սևակ 8/3 հասցեում

Պարույր Սևակի 8/3 հասցեում բացվեց InSport Wellness Center մարզաառողջարանային համալիրը: InSport Wellness Center-ն ունի ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, կահավորված է արդիական մարզագույքով, թողունակությունը 1 ժամում կազմում է մինչև 240 մարդ, իսկ գործարկմամբ էլ ստեղծվել է շուրջ 50 մշտական աշխատատեղ: Համալիրի կառուցապատման արժեքը կազմել է 1,72 մլդ. դրամ: Մարզահամալիրի կառուցապատված ընդհանուր մակերեսը կազմում է 6400 քմ: Կենտրոնի կարգախոսն է՝ ԵՐԲ ՍՊՈՐՏՆ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ Է:

InSport Wellness Center-ում գործում է լողավազան՝ հագեցած գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով, ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիթնեսի սրահ, յոգայի և սպորտային մարմնամարզության, խմբակային մարզումների սրահներ: Համալիրը չորս հարկանի է: Զրոյական հարկում գործում է մարզադահլիճ՝ նախատեսված ուժային պարապմունքների համար: Հագեցած է MBH-ֆիթնես ապրանքանիշի «Թեխնոջիմ» շարքի լավագույն մարզասարքերով՝ տարբեր մկանային համակարգերի համար: Առաջիկայում կլինի նաև մարտարվեստների պարապմունքների սրահ: Զրոյական հարկում է տեղակայված նաև ֆիննական և համամ սաունաների համակարգը: Առաջին հարկում հանդերձարաններն են և 25x16 մետր լողավազանը: Լողավազանը հագեցած է գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով՝ օզոնային, ուլտրամանուշակագույն, PH և քլորային: Այս հարկում կգործի նաև խանութ, որտեղ վաճառվելու է «ԻնՍպորտ» ապրանքանիշի սպորտային հագուստ և պարագաներ:

Երկրորդ հարկում կարդիո-պարապմունքների սրահն է և սպա կենտրոնը: Կարդիո-պարապմունքների սրահում տեղադրված են վազքուղիները, հեծանվային և դահուկային սարքավորումները: Այստեղ լինելու են մերսման և վերականգնողական, սպա և աղային վերականգնման սենյակները: Երկրորդ հարկում գործում է նաև սրճարան: Երրորդ հարկում տեղակայված են լինելու յոգայի և մանկական պարապմունքների սենյակը, մանկական խաղասենյակը և խմբային պարապմունքների սրահը: InSport Wellness Center-ում կլինեն 10-ից ավելի խմբային պարապմունքներ՝ ուժային, կարդիո, ճկունության, նիհարեցնող և մանկական ուղղվածություններով: Տանիքում տեղակայված է 150KW հզորությամբ էներգախնայող արևային ջրատաքացման համակարգ, որը ամբողջապես կապահովի լողասենյակների տաք ջրամատակարարումը: Կենտրոնի աշխատանքային ժամերն են առավոտյան 07.00-ից մինչ 23.00-ն: Միանալով կենտրոնի ֆեյսբուքյան և ինստագրամի էջերին, դուք մշտապես կարող եք տեղեկանալ InSport Wellness Center-ի առաջարկներին, փաթեթներին, ակցիաներին: 

Պարույր Սևակի 8/3

044-449 449

Facebook/InSport Wellness Center

Instagram/insport.wellness

 

back-top