l

lifestyle

Մեծ խաղարկություն ՆՈՐ ՏՈՒՆ խանութների և ԱՄԵՐԻԱ բանկի կողմից

ԲԱՐՍԻՍ ընկերությունն իր 20-ամյակի կապակցությամբ հնարավորություն է տալիս շահել նոր, վերանորոգված բնակարան Երևանում, ավտոմեքենա և այլ արժեքավոր նվերներ: Սակայն մինչ այդ, բոլոր նրանք, ովքեր վերջին երկու ամիսների ընթացքում ՆՈՐ ՏՈՒՆ սրահներից գնումներ էին կատարել ԱՄԵՐԻԱ բանկով ձևակերպելով ապառիկ գնում, ունեին խաղարկային կտրոններ: Այս խաղարկության գլխավոր մրցանակը երկու անձի համար ուղևորությունն էր դեպի Իտալիա + Visa Gold քարտ ԱՄԵՐԻԱ բանկից: Խաղարկվեցին նաև 100 000 դրամի 9 նվեր-քարտեր: 

Խաղարկությունը տեղի ունեցավ Դավիթ Բեկի 286/6 հասցեում գտնվող ՆՈՐ ՏՈՒՆ խանութ-սրահում: Խաղարկությանը մասնակցում էին 100 000 դրամ և ավել գնումներն ապառիկ ձևակերպած այցելուները: Խաղարկությունը վարում էր Իվան Թաիրովը: ՆՈՐ ՏՈՒՆ խանութների-ցանցի խաղարկություններն այսքանով չեն ավարտվում, ինչպես արդեն նշեցի առջում են նոր բնակարանի, ավտոմեքենայի, 50 նվեր-քարտերի խաղարկությունը, որը տեղի կունենա Դեկտեմբեր ամսին: Մինչ Դեկտեմբեր կարող եք մասնակցել խաղարկությանը՝ կատարելով 50 000 դրամ և ավել գնումներ ՆՈՐ ՏՈՒՆ սրահների ցանցում: Ի դեպ, խաղարկային կտրոն տրամադրվում է յուրաքանչյուր 50 000 դրամի դիմաց: Օրինակ, եթե իրը, որը գնել եք արժե 200 000 դրամ, դուք կստանաք միանգամից 4 խաղարկային կտրոններ: Մանրամասները՝ www.nortun.am-ում: 

Ավելի քան 15 տարի է ինչ ԲԱՐՍԻՍ ընկերությունը ներկայանում է շինարարական նյութերի շուկայում՝ ՆՈՐ ՏՈՒՆ ապրանքանիշի ներքո: Ունենալով 16 վաճառակետ Հայաստանում՝ այն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: Նոր Տունը զբաղվում է շինանյութի մանրածախ և մեծածախ վաճառքով: ՆՈՐ ՏՈՒՆ խանութների ցանցին կից գործող սպասարկման կենտրոնը կատարում է բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շինությունների ջեռուցման և հովացման համակարգերի նախագծում և մոնտաժ, ինչպես նաև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում՝ շահագործման մեջ գտնվող մոտ 70.000-ից ավել կաթսաների և օդորակիչների համար: Իրականացնում է նաև շուրջ 1000 ապրանքների տեղադրման ծառայություններ՝ սանիտարական կերամիկա, կախովի առաստաղներ, լամինատե հատակներ, միջսենյակային դռներ և այլն: Սպասարկման կենտրոնին կից գործում է նաև սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որտեղ բացի կաթսաներից և օդորակիչներից իրականացվում է ցանցում վաճառվող բոլոր տեսակի էլեկտրամեխանիկական սարքավորումների դիագնոստիկ փորձաքննություն և վերանորոգում: Քաղաքաշինության նախարարության կողմից Բարսիս ՍՊԸ-ին անժամկետ շնորհվել է էներգետիկ, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության իրականացման լիցենզիաներ:

BARSIS ընկերությունը հիմնադրվել է 1998 թ.-ին: Ընկերությունն իր աշխատանքը սկսել է լինելով LOREAL ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն իր մեջ ներառում է Garnier, Elseve և Maybelline ապրանքանիշերը: Ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ-սրահ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ Բարսիս ընկերության խանութ-սրահների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատակազմը բաղկացած է 584 հոգուց: Այսօր ընկերությունը համարվում է երկրի խոշոր հարկատուներից մեկը և 2017թ. տվյալներով խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 37-րդ տեղը:

ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն զբաղվում է շինարարական ապրանքների, օծանելիեքի և կոսմետիկ միջոցների, տնտեսական ապրանքների ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով: Բացի այդ ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն 2009 թ.-ին ստաձնեց նաև մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: Ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից:

Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` այն համագործակցում է ավելի քան 600 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բարսիս-ի տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքները՝ մոտ 38.000 մ2 , և լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով

 

back-top