l

lifestyle

ԱՌԱՋԻՆԸ ԿԱՄՈԲԼՈԳՈՒՄ! Իվետա Մուկուչյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ տեսահոլովակի շնորհանդեսը և հյուրերը

Հովհաննես Շիրազի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ բանաստեղծությունից ոգեշնչված՝ Իվետա Մուկուչյանը գրել է նոր երգ, գործիքավորել է այն Lazzaro-ն, տեսահոլովակը նկարահանել է Արեն Բայադյանը, իսկ զգեստներն էլ ստեղծել է Մերի Ստեփանյանը, ով, Իվետայի խոսքերով հենց այսօրվա մոդեռն հայուհու կերպարն է խորհրդանշում: Շնորհանդեսը The Alexander, a Luxury Hotel Yerevan հյուրանոցում էր: Ինչ կարող եմ ավելացնել, պարզապես Իվետան ոչ մի կերպ չի պատրաստվում թողնել իր ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ու ամենագործունյա աստղի տիտղոսը, շարունակում է իր Game Of Throne-ը, if you know what I mean...

  • Kamo Tovmasyan

Շատ հետաքրքիր էր նախագծի պոստերը, որը նկարահանվել է ԳԻՆԵՏՈՒՆ ռեստորանում, հատուկ շնորհակալություն է երգչուհին հայտնում «Մեգերյան կարպետ» ընկերությանը, Achocho բրենդին, Սոնա Եսայանին իր հրաշալի պարային խմբով, դիմահարդար Աշխեն Կոստանդյանին, վարսահարդար Նանո Ջուլհակյանին և ողջ ստեղծագործական թիմին: Իվետան դեռ վաղուց էր ցանկանում նախագիծ ստեղծել նվիրված հայուհիներին, սակայն, խոսքը այսօրվա ավելի մոդեռն հայուհու կերպարի մասին է: Ինչպես արդեն նշեցի, զգեստների հեղինակը դիզայներ Մերի Ստեփանյանն է, զգեստներից մեկն էլ հենց Իվետայի աշխատանքն է: Սիրելով Մինաս Ավետիսյանի գործերը, Իվետան վարպետի կտավներից մեկի մոտիվներով ստեղծել է զգեստ, որը կտեսնեք արդեն տեսահոլովակում:

Երգչուհին ընտրեց Շիրազի հայտնի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ բանաստեղծությունը, քանի որ այն իր կողմից ամենասիրվածն էր: Ի դեպ, տեսահոլովակը մասամբ նկարահանվել է նաև Հայաստանի Ազգային պատկերասրահում, որտեղ, տվյալ հատվածում երբևէ արգելված են եղել նկարահանումները: Ինչպես նշեց Իվետան, թե Ազգային պատկերասրահի, թե Առնո Բաբաջանյանի դահլիճում շատ պատասխանատու էին նկարահանումները և երգչուհին հատուկ շնորհակալություն է նաև հայտնում այս երկու մշակութային կենտրոնների տնօրինությանն ու անձնակազմին: Հայուհիները շատ նորաձև են, նուրբ են, գրագետ են, մի փոքր խենթ են ու թրենդ թելադրող-սա Իվետայի խոսքերն են և իր նոր աշխատանքում երգչուհին հենց հայուհիների այս կողմն է փորձել ընդգծել: Շնորհանդեսը ստացված էր, իսկ նախագծի մասին կարծիք կհայտնեք արդեն դուք, երբ տեսահոլովակը հայտնվի համացանցում:

back-top