l

lifestyle

Առաջինը ԿամոԲլոգում! Նունե Եսայանի ծննդյան տոնը և ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ տեսահոլովակի շնորհանդեսը

Ուղիղ երեք օր Նունե Եսայանի ծննդյան երեկոյի նկարահանման հարցերն էի գրում, երգչուհին ծննդյան երեկոյի ընթացքում նոր տեսահոլովակն էլ պետք է ներկայացներ, երկար դադարից հետո: Հարցեր շատ էին կուտակվել, մի քանիսը ցանկից հանեցի, քանի որ չէի ցանկանում քաղաքականացնել ծննդյան երեկոն, բայց այսօր, արի ու տես որ հիվանդացա..մտածեցի, ոչինչ հաջորդ անգամ ներկա կգտնվեմ, բայց հիմա նայում եմ միջոցառման ֆոտոսեթն ու բարկանում, որ բաց եմ թողել: Հին ու նոր ընկերներ, երկրպագուներ, անակնկալներ....բոլոր բոլորն այստեղ էին այսօր՝ Օպերայի Ջազզվեյում:

  • Kamo Tovmasyan

Նոր տեսահոլովակը եթերում և առցանց տիրույթում կհանդիպի մի քանի օր անց: Երգն, ինչպես կռահում եք Փոլ Բաղդադյանի 1989թ.-ի ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ հայտնի հիթի նոր տարբերակն է: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը, ում հետ առաջին անգամ է համագործակցում երգչուհին: Նախագծի թիմն իսկական պրոֆեսիոնալներից է կազմված` FACTORY PRODUCTION, Արտյոմ Աբովյան, Կարեն և Սևակ դուետ, Յանա Բաբաջանյան, Սեդրակ Ղամբարյան ...կարծես ոչ ոքի չմոռացա, եթե բաց եմ թողել, առավոտյան կավելացնեմ: Բացի տեսահոլովակի պրեմիերան, հյուրերին սպասվում էր ևս մեկ կատարում, արդեն Swag Dance շոուի տղաների հետ համատեղ: 

Չմոռանանք իհարկե, որ գլխավոր թեման երգչուհու ծննդյան տոնն էր: Նունեի ընկերները, գործընկերները, նույնիսկ ֆան-ակումբի անդամները եկել էին շնորհավորելու սիրելի երգչուհուն և ընկերոջը: Արթուր Գրիգորյան, Հրաչ Քեշիշյան, Սիլվա Հակոբյան, Արսեն Սաֆարյան, Շուշան Պետրոսյան, Ռիտա Սարգսյան, Սարո: Տոնական համեստ տորթը սիրելի կնոջը և մայրիկին մոտեցրեցին Ավո Խալաթյանը և նրանց երկու փոքրիկները: Ի դեպ, մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել, ինքս մի քանի անգամ ներկա եմ գտտնվել Նունեի ծննդյան երեկոներին, ու իր ծննդյան օրը նա միշտ ընտրում է ճերմակ զգեստ, այսօր էլ բացառություն չէր: Շնորհավորում եմ մեր շատ սիրելի Նունե Եսայանին, շնորհակալություն հայտնում նրա հավերժ ապրող երգերի համար և մաղթում ՍԵՐ ու կանացի երջանկություն:

back-top