l

lifestyle

Երկրորդ JAMM FIT private մարզակումբի բացումը Ռիո Մոլում

JAMM FIT private մարզակումբը բացում է իր արդեն երկրորդ սրահը Երևանում՝ Փափազյան 8 հասցեում գտնվող ՌԻՈ Մոլի երկրորդ հարկում: Երկու տարի առաջ Սարյան 4 հասցեում բացված առաջին JAMM FIT-ի այցելուների քանակը ստեղծեց երկրորդ JAMM FIT-ի բացման անհրաժեշտությունը: Եվրոպայում առաջատար մարզման մեթոդներից մեկը՝ EMS Fitness-ը և XBODY նորարար մարզասարքն անվանում են ապագայի ֆիտնես:  

  • Ռիո Մոլ, Փափազյան 8, 096-99 55 19

Մարզվողներն իրականում բաժանվում են 3 խմբի. նրանք, ովքեր իրոք ժամեր են անցկացնում մարզասրահներում՝ ստեղծելով ատլետիկ մարմին, ովքեր այցելում են մարզասրահ նոր ծանոթությունների, բիզնես կապերի և պարզապես մեյնսթրիմին հետևելու համար և ովքեր չունեն շատ ժամանակ, ու պարզապես այցելության ընթացքում թեթև մարզվում են՝ ընդանուր մարմինը կարգի բերելու համար: Որն է JAMM FIT-ի ձևաչափը? EMS ֆիտնեսը զբաղված տղամարդկանց ու կանանց համար է, ովքեր ծախսում են այստեղ ընդամենը 20-25 րոպե՝ ստանալով նույն արդյունքը, ինչին կարող են հասնել մարզասրահում՝ 2-3 ժամ մարզվելով: Երևանյան JAMM FIT-ը ԱՊՀ երկրներում 15-ից ավել սրահներ ունեցող JAMM FIT ստուդիների ցանցի միակ պաշտոնական ներկայացուցիչն է: 

Փափազյան 8/Ռիո Մոլ

096-99 55 19

Սարյան 4

010-50 55 19

Facebook/Jammfit

Instagram/jammfit_yerevan

EMS (Electrical muscle simulation) մարզումների հիմքում ընկած է Էլեկտրամկանային խթանումը, որը ժամանակ հատուկ հագուստի և սարքի օգնությամբ էլեկտրական ազդակներ են ուղղվում մարմնի մկանների վրա՝ աշխատացնելով մկանային խմբերի 90%-ը միարժամանակ: էլեկտրական խթանման մեթոդը ակտիվ վարժությունների հետ միասին նպաստում է քաշի նվազմանը, մկանների զարգացմանը, տոնուսի բարձրացմանը, ցելյուլիտից ձերբազատմանը,մաշկի առաձգականության բարձացմանը, մաշկի ձգմանը, պարանոցում, մեջքում և ոտքերում ցավերից ազատմանը, դիմացկունության բարձրացմանը:
EMS մարզումների էությունը և արդյունավետությունը կայանում է նրանում, որ միաժամանակ աշխատում են մարմնի մկանների 90%: Քանի որ մկանների բոլոր խմբերը միաժամանակ են աշխատում, մեկ պարապմունքի միջին տևողությունը կրճատվում է մոտ 83%-ով: Մարզասրահում մարզվելու ժամանակ մկանների բոլոր խմբերը աշխատեցնելու համար կատարվում են առանձին վարժություններ, իսկ դա նշանակում է, որ մարմնի յուրաքանչյուր հատվածը մարզելու համար միջինում պետք է ծախսել 15-20 րոպե և յուրաքանչյուր վարժության համար կատարել 3-4 մոտեցում: EMS մարզումների դեպքում մկանների բոլոր խմբերը աշխատում են միաժամանակ էլեկտրական իմպուլսների շնորհիվ: Բացի այդ, մարզումների ընթացքում Ձեր կողմից կատարվող վարժությունները նաև խթանում են արդեն լարված վիճակում գտնվող մկաններին, դարձնելով մարզումները էլ ավելի արդյունավետ:

JAMM FIT private մարզակումբում Դու մարզվում ես քո անհատական մարզիչի հետ առանձին սրահում և չկա կոնտակտ այլ անձանց հետ: Խնդիրը ոչ թե VIP, Super VIP կամ Elite որակավորումներն են, այլ պարզապես XBODY նորարար մարզասարքի մարզման կոնցեպտը ողջ աշխարհում հենց այսպիսինն է. առանձին մոտեցում, առանձին սրահ, անհատական մարզիչ: 

Բացահայտի՛ր էլեկտրամկանային խթանման մեթոդով անհատական ֆիթնես մարզումները, որոնց  ժամանակ աշխատում են մարմնի մկանների 90%-ը միառժամանակ՝ բարձրացնելով մարզման էֆֆեկտիվությունը շուրջ 10 անգամ:

JammFit միջազգային EMS ֆիթնես ստուդիաների ցանցը Երևանում իր դռներն է բացել 2017 թ-ի մարտի 31-ին: Ավելի քան մեկ տարի է կենտրոնն օգնում ենք իր հաճախորդներին հասնել իրենց այդքան ցանկալի և սպասված արդյունքներին: EMS տրինաժորները նորարական լուծում են ֆիտնեսի բնագավառում և ունեն բարձր արդյունավետություն և բազմաթիվ առավելություններ: Մարզվելով EMS տրինաժորներով դուք կկարողանաք՝
Ձերբազատվել ավելորդ քաշից!
Աճեցնել մկանային զանգվածը և դարձնել կազմվածքը ավելի ռելիեֆային! 
Վերականգնել մկանների ֆունկցիաները վնասվածքներից հետո!
Տոնուս/մկանների ամրացում!
Ձերբազատվել ցելյուլիտից!
Բարձրացնել մաշկի առաձգականությունը! 
Ձգել մաշկը!
Ձերբազատվել պարանոցում և մեջքում ցավերից, ոտքերում ծանրությունից! 
Բարձրացնել դիմացկունությունը!

Ժամանակակից EMS մարզասարքերը՝ համատեղ արդյունավետ պարապմունքներով, ամենաարդյուանվետ միջոցն են գերազանց վիճակում լինելու համար: Դուք ծախսում եք ընդամենը 20 րոպե, մինչդեռ սովորական մարզումների ժամանակ նմանատիպ արդյունքի հասնելու համար ծախվում է 2-3 ժամ: EMS մարզումների հիմնական առավելություններն են՝
Միարժամանակ աշխատում են մարմնի մկանների 90%-ը, պարապունքների տևողությունը ընդամենը 20 րոպե է, դուք ունենում եք անհատական մարզիչ, որը ձեր կողքին է լինում ամբողջ մարզման ընթացքում:

 

Ահա ձեր անհատական EMS Fitness սրահը, որտեղ տեղադրված է XBODY նորարար մարզասարքը: Ինչպես արդեն ասացի, դուք սրահում միայն ձեր մարզիչի հետ եք մարզվում: EMS-ի՝ էլէկտրոմկանային ստիմուլացիայի ընթացքում մկանները կծկվում են նույնատիպ, ինչպես սովորական պարապմունքների ժամանակ, բայց ձեր կողմից ուժ չի կիրառվում: 

EMS ֆիտնես ինովացիոն մեթոդով մարզումներն անց են կացվում հատուկ մարզահագուստով, որին միացված են էլեկտրոդներ, որոնց միջոցով մարմնին հաղորդվում են էլէկտրական միկրոիմպուլսներ: Իմպուլսները ազդում են միաժամանակ ամբողջ մկանային համակարգի վրա, որի արդյունքում մարզվում է մարմնի ավելի քան 90% մկանային զանգվածը: Էլեկտրոստիմուլիացիայի միջոցով փոխանցում է ողջ մկանային համակարգին իմպուլսներ: Մկանային կծկումները 1ր. դրա հետևանքով կարող են հասնել 6000-ի: Մարզումների անցկացման համար օգտագործվու է XBODY սարքը, որը հիշում է նոր արդյունքները, կալորիաների ծախսը, ծանրաբեռնումը և վերլուծում է մարզումների արդյունքները:

Այսօր Էլեկտրոստիմուլացիան համարվում է բժշկության և ռեաբիլիտացիայի անբաժան մասը: EMS մարզումները իր ծրագրային համակարգով ուղղված են ամբողջ մարմնի և հոդերի ամրապնդմանը, օգտագործվում են ցավազրկող թերապիայում, ինչպես նաև նշանակվում են մկանների վերականգնման համար հետվիրահատային շրջանում և վնասվածքներից հետո: X Body սարքի նուրբ ազդակները հատուկ ցուցված են մեջքի ցավերի, մկանների թուլացման և մկանային սպազմերի վերացմանը: Մարզասարքի օգնությամբ հնարավոր է ողնաշարի ուղղում:

Հատուկ մարզահագուստը՝ հագեցած էլեկտրոդներով, ազդում է միաժամանակ ամբողջ մկանային համակարգի վրա, ակտիվացնում է նյութափոխանակությունը, բարձրացնում է արյան շրջանառության արագությունը: Մարզումների բարձր ինտենսիվությունից բավարար է միայն 20 րոպե, որպեսզի զգալ պարապունքների ամբողջ արդյունավետությունը, թարմության և թեթևության ներհոսքը: JAMM FIT-ի օգնությամբ կարող եք նիհարել, ազատվել ցելյուլիտից, բարձրացնել մկանների և մաշկի տոնուսը, չվնասելով հոդերը՝ վերականգնել վնասվածքները:

Գերազանց մարմին ունենալու համար քաշը կրճատելը գործի կեսն է: Եթե ցանկանում եք գեղեցիկ կազմվածք ունենալ անհրաժեշտ է ձիգ մարմին և մկաններ: Ֆիտնեսոում կարևոր է կոմպլեքս մոտեցումը՝ գտնելով մարմնում 1-2 խնդրահարույց հատված, հիմնականում ծանրաբեռնում են միայն այդ հատվածները՝ մոռանալով մնացած մկաննների մասին: Այստեղ առաջարկում են Ձեզ անհատական պարապունքների կոմպլեքս ծառայություններ, որտեղ Ձեր ինդիվիդուալ մարզիչը կմշակի հատուկ ծրագրեր Ձեր մարմնին համապատասխան:

Սա հանդերձասրահն է, դուք հայտնվում եք այստեղ երբ նախորդ այցելուն այդ ընթացքում դեռ մարզվում է: Շատ կարևոր հանգամանք, կարող եք գալ մարզման ինչպես ասում են՝ պարզապես ձեր բջջային հեռախոսով: Տրամադրվում է ամեն ինչ. ներքնազգեստ, հատուկ հանդերձանք մարզման համար, հիգիենիկ բոլոր պարագաները...բառացիորեն ամեն ինչ. Դուք կարող եք ոչինչ ձեզ հետ չվերցնել, ու այս ամենը ներառված է ձեր վճարած գումարում:

Սրբիչներ, գլխաշոր, հողաթափեր...ամեն ինչ ինչպես մարզման այնպես էլ լոգանքի համար:

Ահա այսպիսինն է լոգարանը, կրկին բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Մարզումներից հետո բոլոր հագուստներն անցնում են ջրային թարմեցման պրոցեդուրա, նոր այցելուի համար: Ձեզ համար կազմում են նաև հատուկ գրաֆիկ, որտեղ նշվում է փոփոխությունը: 

Խորհուրդ եմ տալիս այցելել փորձնական մարզման: Մոտեցումը, ժամանակի քիչ ծախսը, առանձին մարզման գաղափարը, շատ մաքուր, կոմպակտ, հաճելի սրահները հավատացեք չեն կարող ձեզ դուր չգալ: Բացի այդ կստանաք ստիմուլ քիչ ուտելու, շատ քայլելու և ամառվա ճանապարհորդությանը պատրաստվելու համար: Գնացուցակին, ակցիաներին, այլ տեղեկւթյուն ստանալու համար զանգահարեք վերևում նշված հեռախոսահամարներով կամ գրեք կենտրոնի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին:

 

back-top