l

lifestyle

Նոր ձևաչափ և Նոր մենյու սիրված "ՋԱԶԶՎԵ"-ում! JAZZVE Օպերայի բացման շնորհանդեսը

ՋԱԶԶՎԵ ցանցի ամենասիրված սրճարաններից մեկը՝ բացօթյա ՋԱԶԶՎԵ Օպերան Մայիսի 1-ից սկսում է գործել նոր ձևաչափով, թարմեցված մենյուով, բացօթյա նոր թեմատիկ բարով, նոր տաղավարով....Սա ՋԱԶԶՎԵ սրճարանների ցանցի ամբողջական փոփոխության սկիզբն է, որի մասին մանրամասնորեն կարող եք տեղեկանալ մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

ՋԱԶԶՎԵ սրճարանների ցանցն աստիճանաբար փոփոխվելու է և այս մասշտաբային նախագծի առաջին օրինակը ՋԱԶԶՎԵ Օպերան էր: Ազատության հրապարակի հարևանությամբ գործող շուրջօրյա սրճարանը Մայիսի 1-ից նորից սկում է գործել, սակայն արդեն նոր ձևաչափով:

Իհարկե խորհրդանիշ հանդիսացող ջազվեն չի փոխվել, գունային երանգները, մտերմիկ, ընտանեկան մթնոլորտը ևս պահպանվել է:

ՋԱԶԶՎԵ Օպերան գործում է շուրջօրյա: Այն եզակի սրճարաններից է, որի հագեցած խոհանոցից կարելի է պատվերներ կատարել նույնիսկ լուսադեմին: Սրճարանն իհարկե առանձնանում է նաև դեպի Ազատության հրապարակ բացվող գեղեցիկ տեսարանով:

Նշեմ, որ վերացել է VIP հատված գաղափարը, այսուհետ բոլոր ցանկացողները կարող են ամրագրել սեղաններ երկու սրահներում էլ և վայելել իրենց երեկոն:

Ահա այսպիսի նոր ու գեղեցիկ տաղավար-բեմ, որտեղ ամառվա ընթացքում տեղի կունենան սիրված արտիստների համերգային ելույթներ: Առաջարկում եմ միանալ ՋԱԶԶՎԵ ցանցի ֆեյսբուքյան էջին, որտեղ կարող եք տեղեկանալ համերգային ծրագրերի մասին:

Արմեն Պետրոսյան - Ջազզվե սրճարանների ցանցի գլխավոր տնօրեն

Հրաչ Քեշիշյան–Նախագծի հեղինակ

Անահիտ Սիմոնյան–Հագուստի մոդելավորում

Սիլվա Ղամբարյան–Ջազզվե սրճարանների ցանցի փոխտնօրեն

Ամառային Ջազզվե սրճարանի տարածքում իրականացվել են որոշակի փոփոխություններ կահավորման և դիզայնի հետ կապված, որպեսզի առավելագույնս բավարարեն հաճախորդի պահանջմունքները: Վերոնշյալ փոփոխությունները տարածվելու են բոլոր Ջազզվեների վրա և հիմք են հանդիսանալու բոլոր Ջազզվեների աստիճանաբար փոփոխությանը և համապատասխանեցմանը հաճախորդի պահանջներին:

Բոլորովին նոր բացօթյա բար, որը հետաքրքիր ձևաչափով է աշխատելու: Ամսվա ընթացքում երկու անգամ ընտրվելու է թեմա, օրինակ՝ սուրճ, հայկական մրգեր..և այդ ընթացքում ինչպես սրճարանի այցելուները, այնպես էլ պարզապես անցորդները բացօթյա բարից կարող են գնել թեմային համահունչ կոկտեյլներ, աղանդներ: Առաջին թեման իհարկե սուրճն է, մոտակա շաբաթների ընթացքում կարող եք վայելել սուրճի տարբեր տեսակներ, սրճային թխվածքներ և կոկտեյլներ:

Ի դեպ, բացման շնորհանդեսին տաք սանգրիան մատուցվում էր հենց ջազզվեներով, ինչը նույնպես հետաքրքիր էր:

Ամենակարևոր փոփոխություններից մեկը: Ջազզվե սրճարանների ցանցը ներկայանում է թարմացված նոր մենյուով, որով բացահայտվում է համային նոր զգացումներ՝ շնորհիվ վերագտած հայկական ազգային բաղադրատոմսերի, ժամանակակից ուտեստների և բարձրորակ բաղադրիչների: Ջազզվեն ներկայացնում է նոր մենյուի անսագիր ոճը, որում ներկայացված է նոր ուտեստները, խմիչքները, էքսկլյուզիվ ապրանքատեսակները: Բացի այդ ամսագիրը կրում  է նաև տեղեկատվական նյութ, այսինքն՝ ամսագրում ներկայացված են թեմատիկ տեղեկատվություններ կապված մենյուի հետ: Օրինակ՝  տեղեկատվություն սուրճի, այլ ուտեստների և խմիչքների մասին, ինչպես նաև առկա է ազգային և մշակութային արժեքների մասին տեղեկատվություն: Վստահ եմ, նոր մենյուի տարբերակը բոլորին դուր կգա, ավելի հաճելի է ընտրություն կատարել ու եթե անկեղծ, այս տարբերակով ավելի շատ ուտեստներ ես ցանկանում պատվիրել, մանավանդ, որ բոլորն էլ շատ ախորժալի տեսք ունեն: Բաց մի թողեք Արցախի փախլավան, Ջազզվե ֆիրմային յոգուրտները, ալկոհոլային և չ ալկոհոլային նոր կեկտեյլների մեծ տեսականին:

Ջազզվեն ներկայացնում է նաև մատուցողների և մենեջերների նոր համազգեստը, որն ունի նոր դիզայն և նոր գունավորում: Այն ավելի ժամանակակից է, գեղեցիկ և ավելի է համապատասխանում Ջազզվեի նոր ֆորմատին: Զգեստների ձևավորմամբ զբաղվել է Անահիտ Սիմոնյանը, ով, ի դեպ տարիներ առաջ եղել է ՋԱԶԶՎԵ սրճարանների գովազդային դեմքը:

Գեղեցիկ վարագույրների ձևավորումը վստահվել է Buduar Home Design Studio-ին:

Միջոցառման ընթացքում նվագում էր DJ GREG-ը:

Փորձեք նաև ՋԱԶԶՎԵ ֆիրմային յոգուրտները, որոնք նույնպես առաջին անգամ են ներկայացվում:

back-top