l

lifestyle

KAMI MUSIC CLUB-ը նշում է 11-րդ տարեդարձը

Գիտեք առաջին ֆոտոները ԿամոԲլոգում եղել են հենց ԿԱՄԻ ակումբից, քանի որ հենց այս ակումբը վստահեց ու թույլատրեց մեզ առաջին անգամ նկարահանել ու համացանցում տեղադրել այցելուների ֆոտոները: Չէ, իհարկե խնդիրներ եղան, տասնյակ տղամարդկանց կանայք բռնացրեցին ամուսիններին սիրուհիների հետ և բաժանվեցին, բայց հիմա էլ առաջվանը չէ. ոչ թե այն իմաստով, որ բռնացնում են արդեն սիրուհիների-ինստա սթորիներով, այլ այն, որ ԿԱՄԻ ակումբն այսօր գործում է որպես KAMI MUSIC CLUB: Մի քիչ սխալ կողմից երևի սկսեցի տեքստս, պարզապես հենց ակումբից եմ փոստը գրում, այստեղ դեռ շարունակում ենք խմել ու տոնել 11-րդ տարեդարձը...

  • Kamo Tovmasyan

Վերջին տարիներին ռեբրենդինգի արդյունքում ԿԱՄԻ ակումբը դարձավ KAMI MUSIC CLUB, որտեղ ամեն օր նվագում են հայկական և հյուր բենդերը, հանդես են գալիս սիրված արտիստներ, որտեղ շատ համեղ է, իրոք և որն այսօր հանդիսանում է ծննդյան տոների և կորպորատիվների ամենապահանջված վայրերից մեկը Երևանում: Նոր ձևաչափը նոր այցելուներ հյուրընկալեց, ընտանեկան զույգեր, գործընկերներ, ընկերներ, պարզապես որակյալ երաժշտություն նախընտրող հասարակություն: Եթե միանաց ակումբի ֆեյսբուքյան էջին, կհետևեք ամեն օր այստեղ ելույթ ունեցող բենդերի ցանկին: 11-ամյակը շատ փակ էր, միայն հին ընկերներով, գործընկեր երաժիշտների, բենդերի մասնակցությամբ: Գիտեք բոլորը եկել էին, 11 տարի իրենց երիտասարդությունն այստեղ անցկացրած բոլոր-բոլորը...

back-top