l

lifestyle

KARE դիզայներական շոուռումի բացման շնորհանդեսը

Ինչպես արդեն նախապես տեղեկացրել էի, այսօր Հյուիսային պողոտայ 6/2 հասցեում գործող Tashir Street Shopping Gallery-ում տեղի ունեցավ գերմանական KARE դիզայներական կահույքի և դեկորատիվ իրերի երևանյան շոուռումի բացման շնորհանդեսը: Բացման շնորհանդեսին ներկա էր KARE Design ընկերության ֆրենչայզինգի տնօրեն Հասիմ Ռեդզիքը, ով երևանյան շոուռումի գործադիր տնօրեն Բենիամին Կոստանյանի հետ միասին և կտրեց կարմիր ժապավենը:

  • Հյուսիսային պողոտա 6/2,Tashir Street Shopping Gallery,041-75 00 83,
  • Hayk Shabanyan

Գերմանական KARE բրենդն ունի 35 տարվա պատմություն: Ապրանքանիշի հիմնադիրները բացահայտելով նոր դիզայներական անուններ, յուրաքանչյուր տարի KARE սրահներում ներկայացնում են մոտ 1500 դիզայներական կահույքի և դեկորային աքսեսուարների բրենդային նմուշներ: Այսօր KARE շոուռումեր գործում են արդեն մոտ 80 երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում և արդեն նաև Հայաստանում: Երևանյան KARE շոուռումի ինտերիերն ու տեսականին կարող եք դիտել մեր առանձին փոստում ահա այստեղ:

Խորհուրդ ենք տալիս շրջել սրահում աշխատակցի հետ, ով մանրամասնորեն կներկայացնի և KARE-ի կոնցեպտը և սրահների տարբերությունն ու բնութագրումը: KARE ապրանքանիշը հենց տարբեր աշխարհայացքների դիզայներների ճանապարհորդության արտացոլումն է: Mokka և հարևանությամբ գտնվող Naturline սրահներում գերիշխում է փայտը, բնական կաշին, Babaloo հատվածը ձեզ կտեղափոխի Հնդկաստան: Բաց մի թողեք շատ վառ կահույքը և աքսեսուարները IBIZA բաժնում: Metropolis և Rock Star սրահները դուր կգան քաղաքի կենտրոնական աղմուկը նախընտրող ու դասական դիզայնի սիրահարներին, հատկապես սևի և նիկելի համադրումն իրոք մտովի տեղափոխում է նյույորքյան որևէ երկնաքերի բարձր հարկ: Վարդագույն ֆլամինգոյով սկսվում է Miami սրահը, իսկ luxury դասի սիրահարները կգնահատեն White Diva սրահը՝ ոսկեգույնի ու արծաթի երանգի համադրմամբ:

Ֆրեդին KARE ապրանքանիշի խորհրդանիշն է, ով կողջունի ձեզ հենց մուտքի մոտ և կուղեկցի դեպի տարբեր երկրների մշակույթների ձուլման աշխարհ: Յուրաքանչյուր օր մինչ 22.00-ն երևանյան KARE շոուռումում դուք կարող եք գնահատել ու ձեռք բերել բրենդի դիզայներական լավագույն նմուշները՝ կահույք, դեկորատիվ պարագաներ, նկարներ, լուսամփոփներ, ժամացույցներ...դժվար թե որևէ մեկն անտարբեր դուրս գա սրահից, որն ավելի շատ նման է ժամանակակից արվեստի թանգարանի:

Իհարկե նման դիզայներական կահույքը և պարագաները չեն կարող լինել հասանելի բոլորին, սակայն հենց նախասրահում ներկայացված են աքսեսուարներ, նվերների լայն տեսականի տարբեր նախասիրությունների և հնարավորությունների անձանց համար: Ինչպես բրենդի կարգախոսն է թելադրում, սրահում իրոք կգտնեք ամեն ինչ, բացի սովորական իրերից: Գեղեցիկի սիրահարները ցանկություն կհայտնեն գնել սրահում ներկայացված բառացիորեն յուրաքանչյուր իր:

Հյուսիսային պողոտա 6/2

Tashir Street Shopping Gallery

041-75 00 83

Facebook/KAREArmenia

back-top