l

lifestyle

KAREN DENTAL ատամնատեխնիկական լաբորատորիայի հիմնադրման 25-րդ տարեդարձի միջոցառումը

KAREN DENTAL ատամնատեխնիկական լաբորատորիան հիմնադիրման 25-ամյակը նշեց գործընկերների և այցելուների հետ, որոնց թվում հատուկ հյուրեր էին ժամանած Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: Vahakni Pool & Lounge-ում կազմակերպված շքեղ միջոցառման ընթացքում ներկայացվեց ընկերության անցած ուղին, պարգևատրվեցին լավագույն մասնագետները և նույնիսկ հենց KAREN DENTAL-ի հիմնադիր Կարեն Կարապետյանը:

  • Թումանյան 12/29, Ե. Քոչար 13-124, 010-56 64 41, 096-56 64 41, www.karen-dent.com

1993 թ.-ին բացելով իր փոքր ատամնատեխնիկական լաբորատորին, Կարեն Կարապետյանն իր թիմի հետ չէր էլ պատկերացնում, որ տարների ընթացքում KAREN DENTAL-ը վերածվելու է մասշտաբային ցանցի, որի աշխարհագրությունն ընդգրկում է այսօր Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Երկար տարիների փորձ, համագործակցություն ոլորտի առաջատար ընկերությունների և կենտրոնների հետ, միջազգային կարգի մշտական վերապատրաստումներ, որակի գերագույն չափանիշ, նորագույն թվային տեխնոլոգիա, երիտասարդ կադրերի կրթում և փորձի փոխանակում և իհարկե թիմային աշխատանք, ինչ էլ այսօր կազմում է ցանկացած կայացած բիզնեսի գլխավոր ուժը: 

KAREN DENTAL ատամնատեխնիկական լաբորատորիայի հիմնադիր տնօրեն Կարեն Կարապետյանը ծնվել է 1974թ.-ին Երևանում: Ավարտելով Գ. Զոհրապի անվ. թ. 43 դպորցը՝ սկսել է ուսումնասիրել ատամնատեխնիկական գործը՝ 1991-92 թթ. ուսանելով առաջատար մասնագետ Աշոտ Սարգսյանի մոտ, այնուհետև իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացրել է՝ շարունակելով կրթությունը մոսկվայում: 1993-2017 թթ. պարբերաբար մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում, ՌԴ-ում: Ուսումնասիրելով ատամնատեխնիկական գործում ու ստոմատոլոգիայի ոլորտում առաջատար երկրների փորձն ու նորագույն տեխնոլոգիաները՝ Կարեն Կարապետյանը 1993թ.-ին Հայաստանում հիմնադրել է սեփական ատամնատեխնիկական լաբորատորին: Մի ամբողջ կյանք նվիրելով Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս ատամնատեխնիկական գործի զարգացմանը՝ համարում է, որ դեպի կատարելություն տանող ճանապարհն անսահման է ու պետք է մշտապես ընթանալ հենց այդ ճանապարհով:

Միջոցառման ընթացքում հյուրերին սպասվում էր շքեղ հրավառություն, հյուրասիրություն, իհարկե տոնական տորթի կտրման արարողություն, լավ երաժշտություն DJ Donz-ից, կենդանի կատարումներ հյուր երգիչներից, լազերային շոու, դե իսկ ընկերության տարբեր տարիների փորձ ունեցող աշխատակիցները, ինչպես նաև հավատարիմ գործընկերները պարգևատրվեցին հատուկ պատվոգրերով, շքանշաններով և գավաթներով: Որպես անակնկալ՝ KAREN DENTAL-ի անձնակազմը իր կողմից պատրաստել էր հատուկ գավաթ ընկերության հիմնադիր տնօրեն կարեն Կարապետյանի համար, համարելով վերջինիս դարի լավագույն ղեկավար: ՄԻջոցառումը վարում էր Գրիգոր Աղախանյանը:

KAREN DENTAL LABORATORY

Թումանյան 12/2

Ե. Քոչար 13-124

010-56 64 41

096-56 64 41

www.karen-dent.com

Facebook/KarenDentallaboratory

back-top