l

lifestyle

Kamoblog.TV-ի 8-րդ տարեդարձի հյուրերը, շոուն, դիզայնը

Արդեն 8 տարի ԿամոԲլոգ թիմն ամեն օր աշխատում է Ձեզ համար: Շնորհանդեսներ, նորաձևություն, ճանապարհորդություն. ահա մեր ներկայիս կոնցեպտը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ովքեր այսքան տարի ամեն օր այցելում են մեր բլոգ, դիտում են Մեզ ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում և մոտ 100 000 ֆոլոուերներին՝ ովքեր հետևում են Մեզ նաև ֆեյսբուքում: ԿամոԲլոգի ստեղծման 8-րդ տարեդարձի բոլոր մանրամասները կարդացեք այս փոստում...

Kamoblog.TV-ի 8-րդ տարեդարձը տեղի ունեցավ EL Sky Bar-ում:

Գործընկերներ՝ Parliament. Absolut. Pro G Sound. Marmelada Event Bureau.Make Up Studio.

Վայրն ընտրված էր հենց սկզբում: Տարվա ամենասիրված բացօթյա սրճարանը. Էլ Սքայ Բար...

Ձևափոխել էին սրճարանը, ուզում էինք, որ հյուրերը պարեին...քանի որ վերջին շրջանում միջոցառումների ընթացքում հիմնականում լուսանկարվում են:

Էլ Սթայլ ամսագրի նոր համարի գլխավոր թեման ԿամոԲլոգի 8-րդ տարեդարձն էր, ամսագրի շնորհանդեսը նույնպես տեղի ունեցավ այդ երեկո: Ի դեպ, առաջին անգամ ամսագիրը տպագրվել է երկու տարբեր օրինակներով, քանի որ մենք չէինք կարողանում կողմնորոշվել, թե որ շապիկն է ավելի հետաքրքիր: Այս ֆոտոպատմությունն ամբողջությամբ կարող եք դիտել ահա այստեղ:

Հրավիրել էինք հիմնականում ավելի երիտասարդների, ովքեր կարդում են Մեզ, ովքեր իրոք կարիք ունեին պարելու և ուրախանալու...

Առաջին անգամ իր սեթով շոուն բացեց DJ Valeria Ershova-ն:

Տարեդարձի գործընկերն էր Pro G Sound ընկերությունը, ֆոտոշարքում և վիդեոտարբերակում դուք կտեսնեք, թե ինչ գեղեցիկ լուսային, սաունդ էֆեկտներով էր համալրված El Sky Bar-ը, ավելի ուշ ես կներկայացնեմ Pro G Sound ընկերությունը, մինչ այդ կարող եք միանալ նրանց ֆեյսբուքյան էջին:

DJ LEO-ն շոուի երկրորդ մասում էր նվագում...

Հենց այս երեկոյի հյուրերի համար պատրաստվել էին Absolut հատուկ կոկտեյլներ հատուկ բաժակներում:

Քանի որ եղանակը տատանողական էր, մենք ունեինք պլան-Բ. Եթե անձրև գար, ամեն ինչ տեղի էր ունենալու ներսի սրահում:

Միջոցառման գործընկերներն էին նաև Parliament-ը և Marmelada Event Bureau-ն:

GUEVO-ն երեկոյի գլխավոր և ամենասպասված DJ-ն էր:

Շոուի հատուկ ծրագրում՝ Percussion performance Լևոն Ավետիսյանից և սաքսաֆոնահար Մարատ Հակոբյանից:

Հյուր DJ Կիպրոսից՝ MadWolf

Հատուկ հյուր՝ Ռիփփի: Ինչու հատուկ, քանի որ Նա է հենց եղել առաջին ԿամոԲլոգ փարթիի առաջին արտիստուհին՝ 8 տարի առաջ:

Երեկոյի ընթացքում հատուկ համարներով բեմում էին SWAG Dance-ի պարողները:

Հիանալի կատարում. Մարինե Հակոբյան..մոռացա նշել, որ բոլոր կատարումները հնչում էին այդ երեկո առաջին անգամ...

Սոնե Սիլվեր և Swag Dance. Վիդեոտարբերակում կդիտեք այս գեղեցիկ ելույթն ամբողջությամբ:

Գայա Արզումանյան և Swag Dance: Շնորհակալություն Արայիկ Գաբաջյանին, Սեթրակ Ղամբարյանին և Աշխեն կոստանդյան Նազարյանին Գայայի կերպարի համար:

David Rey

Շնորհակալություն նաև Մհերին հատուկ շնորհավորանքի համար:

Նիկ Եգիբյան և Սեդա Սերոբյան

Աիդա Արամի և Swag Dance.

Վերջում իհարկե տոնական տորթ...

Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլորին ովքեր օգնեցին մեզ, ովքեր Մեզ հետ էին և ովքեր դեռ նոր են մեզ միանալու: Մենք սիրով ենք աշխատում Ձեզ համար:

back-top