l

lifestyle

ԲԵՔՍԹԵՅՋ! Հայ դիզայներների նոր հավաքածուների ֆոտոշարքի բեքսթեջը Կիևում

Կիևի պատմության և Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանի հատվածում, որտեղ նաև գտնվում է Կիևի խորհրդանիշը՝ Ро́дина-мать քանդակը տեղի ունեցավ 11 հայ դիզայներների գարուն/ամառ 2018 հավաքածուների համատեղ ֆոտոշարքի նկարահանումները, որի բեքսթեջին առաջարկում եմ հետևել այս փոստում: Ֆոտոշարքում նկարահանվել են ուկրաինուհի մեդելներ Կատյան և Նաստյան: Լուսանկարիչն է ազգությամբ հայ Մաքսիմ Գետմանը, բեքսթեջ ֆոտոները ես եմ նկարել:

  • Kamo Tovmasyan

Ինչպես արդեն պատմել էի, 12 հայ դիզայներների գարուն/ամառ 2018 հավաքածուների կոկտեյլային ցուցադրությունը Կիևում տեղի ունեցավ Mercedes-Benz Fashion Days Kiev-ի ընթացքում: Նախագծի գլխավոր աջակիցն էր EU4Business-ի Support to SME Development in Armenia (SMEDA) ծրագիրը: Մասնակից դիզայներների և ցուցադրության մասին կարող եք կարդալ ահա այստեղ:

Ցուցադրությունից առաջ տեղի ունեցան հավաքածուների համատեղ ֆոտոշարքի նկրահանումները, ֆոտոշարքը պատրաստ կլինի շուտով, իսկ հիմա կարող եք հետևել բեքսթեջին: Նշեմ նաև, որ Սեպտեմբերի 7-8-9-ին այս հավաքածուները կարող եք ձեռք բերել Տերյան 65 հասցեում գտնվող 5Concept սրահում:

«Ро́дина-мать» հուշարձանը Կիևում. Տեղադրվել է 1981-ի մայիսի 9-ին, հենց հուշարձանի բարձրությունն է 62 մետր (համեմատելու համար՝ մեր Մայր Հայաստանը 22 մետր բարձրություն ունի) , պատվանդանի հետ՝102 մետր. Մի ձեռքում 9 տոննա կշիռով թուրն է, իսկ ընդհանուր՝ 450 տոննա է կշռում. Ի դեպ քանդակագործներից մեկը հայ է՝ Ֆրիդ Սագոյան...

back-top